Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ...

 

 

040.0160.030315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2015 թվականի N 160-Ն

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը` որոշում է.

i

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը վարող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է:

(1-ին կետը փոփ. 11.05.18 թիվ 570-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(վերնագիրը փոփ. 11.05.18 թիվ 570-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(նախաբանը փոփ. 13.04.17 թիվ 391-Ն, 11.05.18 թիվ 570-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի փետրվարի 19-ի

N 160-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառման նպատակով` կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը վարողի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 13.04.17 թիվ 391-Ն, 11.05.18 թիվ 570-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

որոշումներ)

2. Տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմնի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:

3. Լիազոր մարմինը, հարցումների հիման վրա, հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի (անհատական բնակելի տների) ռեեստրում հաշվառված`

1) կառուցապատող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

2) կառուցապատող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող) անունը, ազգանունը, հայրանունը, գտնվելու (հաշվառման) վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել).

3) կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի (անհատական բնակելի տան) գտնվելու վայրը (հասցեն):

4. Մինչև սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների տրամադրման էլեկտրոնային եղանակի ներդրումը` լիազոր մարմինը, հարկային մարմնի հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկությունները հարկային մարմնին է տրամադրում փաստաթղթաշրջանառության «MՍLBERRY» համակարգի միջոցով:

i

5. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառման առումով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տան կառուցման մասով հիմք են ընդունվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատված կարգով շինարարության թույլտվություն տրամադրած մարմինների կողմից հարկային մարմին ներկայացված` շինարարության թույլտվությունների պատճենները, իսկ էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում` դրանց տեսաներածված օրինակները:

(5-րդ կետը փոփ. 13.04.17 թիվ 391-Ն, 11.05.18 թիվ 570-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2015
N 160-Ն
Որոշում