Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵՎ ՈՐ ...

 

 

040.0228.100315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2015 թվականի N 228-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵՎ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշման դրույթներով և Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի 41-րդ կետի ու 44-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների ցանկն ըստ ոլորտների` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող լիազոր մարմիններն են`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն» ծրագրի իրականացման շրջանակներում.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասով, իր իրավասության սահմաններում (այդ թվում` այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)` նշված միջազգային պայմանագրերին համապատասխան և «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում` մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ տրանսպորտային միջոցների, հեծանիվների, ջրային և օդային տրանսպորտի.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասով, իր իրավասության սահմաններում (այդ թվում` այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)` նշված միջազգային պայմանագրերին համապատասխան և Հայկական ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման շրջանակներում:

3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված լիազոր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրման կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(նախաբանը փոփ. 25.02.2021 թիվ 244-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 10-ի

N 228-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Տրանսպորտի ոլորտում լիազոր մարմին  |Հայաստանի Հանրապետության         |

|                                   |տարածքային կառավարման և          |

|                                   |ենթակառուցվածքների նախարարություն|

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Առողջապահության ոլորտում պետական   |Հայաստանի Հանրապետության         |

|քաղաքականության մշակման և  նորմատիվ|առողջապահության նախարարություն   |

|իրավական կարգավորման գործառույթներ |                                 |

|իրականացնող լիազոր մարմին          |                                 |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Արդյունաբերության ոլորտում պետական |Հայաստանի Հանրապետության         |

|քաղաքականության մշակման և  նորմատիվ|էկոնոմիկայի նախարարություն       |

|իրավական կարգավորման գործառույթներ |                                 |

|իրականացնող լիազոր մարմին          |                                 |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Անասնաբուժության և  բուսասանի-     |Հայաստանի Հանրապետության         |

|տարիայի բնագավառներում հսկողության |սննդամթերքի անվտանգության        |

|ու վերահսկողության գործառույթներ   |տեսչական մարմին                  |

|իրականացնող լիազոր մարմին          |                                 |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Վառելիքաէներգետիկ համալիրի         |Հայաստանի Հանրապետության         |

|ոլորտում պետական քաղաքականության   |տարածքային կառավարման և          |

|մշակման և  նորմատիվ իրավական       |ենթակառուցվածքների նախարարություն|

|կարգավորման գործառույթներ          |                                 |

|իրականացնող լիազոր մարմին          |                                 |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Ընդերքօգտագործման ոլորտում պետական|Հայաստանի Հանրապետության         |

|քաղաքականության մշակման, նորմատիվ  |տարածքային կառավարման և          |

|իրավական կարգավորման և  պետական    |ենթակառուցվածքների նախարարություն|

|ծառայությունների մատուցման գործա-  |                                 |

|ռույթներ իրականացնող լիազոր մարմին |                                 |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Պետության պաշտպանության ոլորտում   |Հայաստանի Հանրապետության         |

|պետական քաղաքականության մշակման և  |պաշտպանության նախարարություն     |

|նորմատիվ իրավական կարգավորման      |                                 |

|գործառույթներ իրականացնող լիազոր   |                                 |

|մարմին                             |                                 |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Տիեզերական գործունեության ոլորտում |Հայաստանի Հանրապետության         |

|պետական քաղաքականության մշակման    |բարձր տեխնոլոգիական              |

|և  նորմատիվ իրավական կարգավորման   |արդյունաբերության                |

|գործառույթներ իրականացնող լիազոր   |նախարարություն                   |

|մարմին                             |                                 |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 31.08.15 թիվ 980-Ն, 25.02.2021 թիվ 244-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 10-ի

N 228-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը հաստատելու մասին» N 54 որոշման դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 31.08.15 թիվ 980-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը (այսուհետ` եզրակացություն) տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` ըստ ոլորտների:

3. Եզրակացություն ստանալու համար ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագիրը:

4. Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` համաձայն N 2 ձևի:

5. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:

6. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի մերժման մասին որոշման ընդունումից հետո լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

7. Հայտատուն եզրակացության տրամադրման մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում լիազոր մարմնի կողմից կտրամադրվի եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:

 

Ձև N 1

 

_________________________________________________

                                       (լիազոր մարմինը)

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմող`______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը,

_____________________________________________________________________

                    հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը` ______________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ

բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ___________________________________________________

 

Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու վերաբերյալ:

 

Դիմումին կից ներկայացնում եմ ապրանքի ներմուծման հաշիվ-ապրանքագիրը ___

____________________________________________________________________:

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող ______________________ ______________________________________

             (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

 

Ձև N 2

 

_________________________________________________

                                    (լիազոր մարմինը)

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտատու` __________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը,

_____________________________________________________________________

                 հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը` ______________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ

ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը __________________________________

______________________________________________________________________

 

Ապրանք`______________________________________________________________

(ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը)

 

Եզրակացություն տվողը` __________________ _______________________

                          (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

_____ _____________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.2015
N 228-Ն
Որոշում