Սեղմել Esc փակելու համար:
ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ...

 

 

040.0219.100315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2015 թվականի N 219-Ն

 

ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող եռամսյա ժամկետում ապահովել mineconomy.am և sarm.am կայքերում միջազգային և տարածաշրջանային, դրանց բացակայության դեպքում` ազգային ստանդարտների ցանկի հրապարակումը, որում ներառված ստանդարտների` կամավոր սկզբունքով կիրառման դեպքում ապահովվում է սույն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 5-ի

N 219-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան, հետևյալ ծխախոտային հումքի (ծխախոտահումք) և ծխախոտային արտադրատեսակների վրա`

 

.___________________________________________________________.

|1.|Ծխախոտահումք, ծխախոտահումքի մնացուկներ             |2401|

|__|___________________________________________________|____|

|2.|Սիգարներ, կտրած ծայրերով սիգարներ, սիգարիլլաներ և  |2402|

|  |սիգարետներ` ծխախոտահումքից կամ դրա փոխարինիչներից  |    |

|__|___________________________________________________|____|

|3.|Արդյունաբերական պատրաստման այլ ծխախոտ և  ծխախոտի   |2403|

|  |արդյունաբերական փոխարինիչներ, «հոմոգենացված» կամ   |    |

|  |«վերականգնված» ծխախոտ. ծխախոտի լուծամզվածքներ և    |    |

|  |բնահյութեր:                                        |    |

.___________________________________________________________.

 

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը և պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում ծխախոտահումքի արդյունաբերական փոխարինիչների և ամբողջությամբ դրանցից պատրաստված ծխախոտային արտադրատեսակների, դեղային սիգարետների, ծամախոտի, քթախոտի, ծխախոտի լուծամզուքների և էսենցիաների վրա:

4. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները ենթակա են համապատասխանության գնահատման:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն բաժնով նախատեսված հետևյալ հասկացությունները`

1) ծխախոտահումք` ծխախոտաբույսերից (նիկոտիանա) ստացված հումք, որն ամբողջական բույսն է կամ տերևները` բնական վիճակում կամ` չորացրած կամ ֆերմենտացված կամ առանձնացված մեջտեղի երակաթելով, կտրատած կամ` ոչ, ճզմած կամ ջարդած, տեսակախառնած և խոնավացրած հատուկ բաղադրությամբ հեղուկով, ինչպես նաև ծխախոտաբույսի մնացուկները, պարունակում է նիկոտին և նախատեսված է ծխախոտային արտադրատեսակների պատրաստման համար.

2) ծխախոտահումքի արդյունաբերական փոխարինիչ` ծխելու համար նախատեսված բույսերի խառնուրդ, որը չի պարունակում ծխախոտաբույսեր.

3) սպառողական տարա` տարա, որով իրացվում է արտադրատեսակը և, որը փոխադրական տարա չէ.

4) փոխադրական տարա` տարա, որը կազմում է ինքնուրույն փոխադրական միավոր.

5) տուփ` սպառողական տարայի միավոր, որը պարունակում է որոշակի քանակով ծխախոտային արտադրատեսակ.

6) բոքս` խմբակային սպառողական տարայի միավոր, որը պատրաստված է տուփի ստվարաթղթից կամ պիտակային թղթից և պարունակում է որոշակի քանակությամբ սիգարետներով տուփեր.

7) բլոկ` խմբակային սպառողական տարայի միավոր, որը պարունակում է թղթով կամ պոլիմերային թաղանթով փաթաթված կամ թղթե ժապավենով փաթաթված որոշակի քանակությամբ սիգարետներով կամ ծխագլանակներով տուփեր.

8) ծխախոտային արտադրատեսակի մակնիշ` որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտի արտադրանքի անվանում, որով նույնականացվում է ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր առանձին տեսակը (ենթատեսակը):

 

III. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երաշխավորի, որ շրջանառության մեջ դրվող ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակներն անվտանգության ապահովման հարցերով արտադրված են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, և դրանք մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգի աղբյուր չեն, ինչպես նաև դրանք չեն պարունակում անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններ:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների շրջանառության դուրսբերումը, այդ թվում` իրացումը` առանց համապատասխանության գնահատման և համապատասխանության ազգային նշանի` արգելվում է:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները պետք է ուղեկցվեն համապատասխանության հայտարարագրով և համապատասխանության ազգային նշանով:

9. Ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների արտադրական թափոնների օգտահանումը (ոչնչացումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի NN 1 և 2 աղյուսակներում և 11-րդ ու 12-րդ կետերում:

 

Աղյուսակ N 1

 

ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը    |Ծխախոտահումքը                                |

|                       |_____________________________________________|

|                       |չֆերմենտացված            |ֆերմենտացված       |

|                       |_________________________|___________________|

|                       |     -      |սիգարի      |  -   |սիգարի      |

|_______________________|____________|____________|______|____________|

|Խոնավությունը, %.      |            |            |      |            |

|փաթեթավորված կապոցներով|21, ոչ ավելի|      -     |   -  |      -     |

|փաթեթավորված հակերով   |17, ոչ ավելի|      -     |   -  |      -     |

|ցանկացած փաթեթավորմամբ |     -      |30, ոչ ավելի|11-18 |25, ոչ ավելի|

|_______________________|____________|____________|______|____________|

|Հողով և  ավազով        |     3,0    |     3,0    |  3,0 |    3,0     |

|աղտոտվածությունը, %,   |            |            |      |            |

|ոչ ավելի               |            |            |      |            |

|_______________________|____________|____________|___________________|

|Ֆերմենտացվածությունը,  |     -      |     -      |     0,1           |

|սմ3 թթվածին            |            |            |                   |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Ծխախոտային      |Ցուցանիշի անվանումը                     |Նորմը      |

|արտադրատեսակը   |                                        |           |

|________________|____________________________________________________|

|Սիգարետ         |Խոնավությունը, %                         11 - 15    |

|                |____________________________________________________|

|                |Նիկոտինի առավելագույն պարունակությունը  |1          |

|                |մեկ սիգարետի (ֆիլտրով և  առանց ֆիլտրի)  |           |

|                |ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ,        |           |

|                |________________________________________|___________|

|                |Խեժի առավելագույն պարունակությունը մեկ  |10         |

|                |սիգարետի (ֆիլտրով և  առանց ֆիլտրի) ծխում|           |

|                |չպետք է գերազանցի, մգ/սիգ               |           |

|                |________________________________________|___________|

|                |Ածխածնի օքսիդի առավելագույն             |10         |

|                |պարունակությունը մեկ ֆիլտրով սիգարետի   |           |

|                |ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ         |           |

|________________|________________________________________|___________|

|Սիգար, սիգարիլլա|                                        |10 - 14    |

|________________|                                        |___________|

|Ծխագլանակ       |                                        |11 - 15    |

|________________|       Խոնավությունը, %                 |___________|

|Ծխելու ծխախոտ   |                                        |12 - 16    |

|________________|                                        |___________|

|Ծխամորճի ծխախոտ |                                        |11,5 - 15,5|

._____________________________________________________________________.

 

11. Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում պեստիցիդների` հեքսաքլորցիկլոհեքսանի (ՀՔՑՀ) և դրա իզոմերների և երկքլորերկֆենիլեռաքլորէթանի (ԴԴՏ) և դրա մետաբոլիտների մնացորդային քանակությունները չպետք է գերազանցեն 0,7 մգ/կգ-ն:

12. Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում ռադիոնուկլիդների քանակությունը չպետք է գերազանցի`

1) ցեզիում` 137` 120 Բկ/կգ.

2) ստրոնցիում` 90` 40 Բկ/կգ:

13. Ծխախոտահումքում չի թույլատրվում ցրտահարված, բորբոսնած, նեխած, կողմնակի հոտերով տերևների և դրանց պատառների առկայությունը:

14. Ծխախոտային արտադրատեսակներում չի թույլատրվում բորբոսահոտ, նեխահոտ և ծխախոտներին ոչ բնորոշ այլ կողմնակի հոտերի առկայությունը` բացառությամբ հատուկ բուրավետացման համար կիրառվող նյութերի հոտերի:

15. Ծխախոտահումքում տերևների հիվանդություններով և վնասատուներով վնասվածության մակերևույթը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

 

V. ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆՆ ՈՒ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

16. Ծխախոտահումքի հակերի, կապոցների, տակառների, զամբյուղների վրա տրանսպորտային մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը.

2) ծխախոտահումքի անվանումը, տեսակը.

3) ֆերմենտացվածությունը (եթե ծխախոտահումքը ֆերմենտացված է).

4) զտաքաշը և համաքաշը.

5) բերքահավաքի տարեթիվը.

6) թունաքիմիկատներով վերջին մշակման թվականը և դրանց անվանումները (չֆերմենտացված ծխախոտահումքի համար).

7) վարվելակարգային նշանները` «Պահպանել խոնավությունից», «Պահպանել արևի ճառագայթներից» և այլ տեղեկատվություն:

17. Ծխախոտային արտադրատեսակների ծխախոտի տուփի յուրաքանչյուր միավորը, ինչպես նաև բոքսը և ծխամորճի ու ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթում տեղադրվող ներդիր թերթիկը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը`

1) արտադրանքի անվանումը («Սիգարետներ», «Ծխագլանակներ», «Սիգարներ», «Սիգարիլլաներ», «Ծխամորճի ծխախոտ» կամ «Ծխելու ծխախոտ»).

2) մակնիշը կամ ապրանքային նշանը.

3) արտադրողի և լիցենզավորողի (առկայության դեպքում) անվանումները և գտնվելու վայրը կամ այն կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, որն արտադրող կազմակերպությունում հսկում է իրեն պատկանող մակնիշներով ծխախոտային արտադրատեսակների արտադրության գործընթացը, օգտագործվող հումքը և որակը` այդ դեպքում մակնշվածքում նշելով նաև արտադրող երկիրը.

4) Հայաստանի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում).

5) ֆիլտրի առկայությունը.

6) քանակը` հատերով, կամ զանգվածը` գրամներով (ծխամորճի և ծխելու ծխախոտի համար).

7) մենթոլի առկայությունը.

8) ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական և լրացուցիչ նախազգուշացումները` սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետին համապատասխան.

9) նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակությունը մեկ սիգարետի ծխում (միայն սիգարետների համար)` սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետին համապատասխան:

17.1. Ծխախոտային արտադրատեսակի տուփի վրա պետք է մակնշված լինի դրա առավելագույն մանրածախ գինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

(17.1-ին կետը լրաց. 25.05.17 թիվ 558-Ն որոշում)

18. Մարդու առողջության վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերը լինում են`

1) հիմնական նախազգուշացման տեքստերով`

ա. «Ծխելը վնասակար է առողջությանը»,

բ. «Ծխելը կարող է լինել մահացու»,

գ. «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ և Ձեզ շրջապատող անձանց».

2) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով`

ա. «Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ»,

բ. «Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը»,

գ. «Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային»,

դ. «Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ»,

ե. «Ծխելը հանգեցնում է անոթների խցանման և հանդիսանում է սրտի և ուղեղի կաթվածի պատճառ»,

զ. «Ծխելը թողնելով կարող եք նվազեցնել սրտի և թոքերի մահաբեր հիվանդությունների հավանականությունը»,

է. «Ծխելը վնասում է սերմնահեղուկը և նվազեցնում վերարտադրողականությունը»:

19. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: Սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմնական նախազգուշացման տեքստերից յուրաքանչյուրը պետք է նշված լինի մոտավորապես հավասար քանակով ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) վրա, ինչը կապահովի բոլոր հիմնական նախազգուշացման տեքստերի պարբերաբար երևալու հնարավորությունը: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրատեսակների մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը` ներառյալ շրջանակը (օրինակները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի NN 1 և 2 ձևերով) և համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) նախազգուշացման տեքստերը պետք է տպված լինեն այնպես, որպեսզի բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը, և տպված լինեն`

ա. հստակ ու ընթեռնելի,

բ. մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,

գ. ԳՀԵԱ Գրապալատ (GHEA Grapalat) թավ տառատեսակով, հիմնական նախազգուշացման տեքստերը` մեծատառերով, լրացուցիչ նախազգուշացման տեքստերը` փոքրատառերով` բացառությամբ առաջին տառի` մեծատառ.

2) հիմնական և լրացուցիչ նախազգուշացման տեքստերը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-4 մմ.

3) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որպեսզի նախազգուշացման տեքստերն զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.

4) նախազգուշացման տեքստերը պետք է գտնվեն դրանց համար նախատեսված մակերևույթի կենտրոնում, տուփի վերին եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.

5) նախազգուշացման տեքստերը չպետք է`

ա. տպագրվեն կամ ամրացվեն թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա,

բ. թաքնված կամ ծածկված լինեն այլ տպագրված տեղեկատվությամբ կամ պատկերով,

գ. տպագրված լինեն սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) ակցիզային դրոշմանիշերի վրա,

դ. ծխամորճի և ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում` սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը,

ե. սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ութ տարբերակներով լրացուցիչ նախազգուշացման տեքստերից յուրաքանչյուրը պետք է նշված լինի մոտավորապես հավասար քանակով ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) վրա, ինչը կապահովի բոլոր լրացուցիչ նախազգուշացման տեքստերի պարբերաբար երևալու հնարավորությունը:

20. Հայաստանի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության մասին տեղեկատվությունը թույլատրվում է զետեղել տուփի ներսում` կարդալու համար հարմար տեղում (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում):

21. Նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) կողմնային մակերևույթի 10 տոկոսից ոչ պակաս մակերեսը` ներառյալ շրջանակը, և համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգում ներկայացված օրինակներին (NN 1 և 2 ձևեր) ու հետևյալ պահանջներին`

1) նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստերը պետք է տպված լինեն այնպես, որպեսզի բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը և լինի տպված`

ա. հստակ ու ընթեռնելի,

բ. մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,

գ. ԳՀԵԱ Գրապալատ թավ տառատեսակով, «ՆԻԿՈՏԻՆ`», «ԽԵԺ`» և «ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴ`» բառերը` մեծատառերով, նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի չափման միավորները` փոքրատառերով.

2) նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստերը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-4 մմ.

3) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որպեսզի նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստը զբաղեցնի դրա համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.

4) նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է տպված լինի դրանց համար նախատեսված մակերեսի կենտրոնում, տուփի կողմնային եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.

5) նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստը չպետք է`

ա. տպագրվի կամ ամրացվի թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա.

բ. թաքնված կամ ծածկված լինի այլ տեղեկատվությամբ կամ պատկերով,

գ. տպագրված լինի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա:

22. Թույլատրվում է ծխախոտահումքի տրանսպորտային փաթեթվածքի, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների տուփերի, բոքսերի, ծխամորճի և ծխելու ծխախոտների, ներդիր-թերթիկների վրա արտադրանքը բնութագրող այլ տեղեկությունների լրացուցիչ զետեղումը, որոնք չեն հակասում սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ և 17-րդ կետերում նշված տվյալներին, սակայն չի թույլատրվում «Նիկոտինի (խեժի) ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ ֆիլտր» կամ ցանկացած այլ` մոլորության մեջ գցող տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ ծխախոտային արտադրատեսակի պակաս վտանգավոր լինելու մասին կարծիքի ձևավորմանը:

23. Արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ ներմուծվող ծխախոտային արտադրատեսակների մասին սույն կանոնակարգի 17-րդ և 22-րդ կետերում նշված տեղեկատվության տրամադրումը` հայերենով: Արտադրողի ու լիցենզավորողի անվանումները և ծխախոտային արտադրատեսակների մակնիշները կարող են ներկայացվել լատիներեն տառերով:

24. Ծխախոտահումքը պետք է պահվի չոր, մաքուր, լավ օդափոխվող, ամբարային վնասատուներով չվարակված պահեստներում, որոնց հատակը պետք է լինի փայտե` առանց ճեղքերի: Եթե հատակը փայտե չէ, ապա կապոցներն ու հակերը պետք է դասավորվեն փայտե տախտակամածի վրա:

25. Ծխախոտային արտադրատեսակները պետք է պահվեն հողի մակերևույթից բարձր հատակ ունեցող չոր, մաքուր, (60+/-10)% օդի հարաբերական խոնավություն ունեցող սենքերում և դասավորված լինեն սենքի հատակից առնվազն 10 սմ բարձր:

 

VI. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

26. Սույն տեխնիկական կանոնակարգին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանությունն ապահովվում է դրա անվտանգության պահանջների անմիջական կատարումով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող կամավոր սկզբունքով կիրառման դեպքում` ստանդարտների անվանացանկում ներառված ստանդարտների պահանջների կատարումով:

27. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների փորձարկման մեթոդները և չափումները սահմանվում են ստանդարտներով, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող կամավոր սկզբունքով կիրառման դեպքում` ստանդարտների անվանացանկում:

 

VII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

28. Սույն տեխնիկական կանոնակարգին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանության գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N 56-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրման ընթացակարգերից որևէ մեկով (բացառությամբ «Ընթացակարգ Բ»-ի):

29. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների սպառողական և փոխադրական տարաների վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում համապատասխանության ազգային նշանը դրվում է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը), կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 9-ի N 1281-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով` արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի կողմից:

30. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների հայտարարագրման համար ապացուցողական նյութեր են`

1) սպառողական տարայի նմուշը կամ ներդիր թերթիկը.

2) համապատասխանության գնահատման նշանակված մարմնի կողմից կատարված սիգարետների փորձարկումների արձանագրությունները, որոնցով հավաստվում է մեկ սիգարետի ծխում նիկոտինի ու խեժի պարունակությունը և մեկ ֆիլտրով սիգարետի ծխում ածխածնի օքսիդի պարունակության համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին:

31. Արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի ընտրությամբ կարող են ընդգրկվել այլ փաստաթղթեր, որոնք վերջինիս համար հիմք են ծառայում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանությունը հայտարարագրելու համար, այդ թվում` որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը:

32. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կարող է համապատասխանության հայտարարագիր ընդունել թողարկվող յուրաքանչյուր անվանման ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակի կամ մեկ տեսակի ծխախոտային արտադրատեսակի ամբողջ տեսականու համար:

33. Համապատասխանության հայտարարագիրը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը`

1) արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի անվանումը և գտնվելու վայրը (կամ բնակության վայրը) և ստորագրությունը.

2) սպառողական տարայի և (կամ) ներդիր-թերթիկի վրա նշված հետևյալ տեղեկատվությունները`

ա. ծխախոտային արտադրատեսակը,

բ. ծխախոտահումքի կամ ծխախոտային արտադրատեսակի անվանումը կամ ծխախոտային արտադրատեսակների անվանումները,

գ. սիգարետների համար ֆիլտրի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև նիկոտինի ու խեժի պարունակությունը մեկ սիգարետի ծխում և ածխածնի օքսիդի պարունակությունը մեկ ֆիլտրով սիգարետի ծխում.

3) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն, որին պետք է համապատասխանի արտադրանքը` ներառյալ հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին և իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգերին.

4) հղում սահմանված պահանջներին համապատասխանության ապացույց հանդիսացող մասնագրերին (դրանց կիրառման դեպքում).

5) հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը.

6) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, հասցեն և (անհրաժեշտության դեպքում) նույնականացման կոդը.

7) համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը:

34. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը` ստորագրվելու օրվանից չպետք գերազանցի երեք տարին:

 

VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

35. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ԵՎ ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

 

Հիմնական նախազգուշացման տեքստերը

 

.__________________.     .__________________.     .__________________.

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|__________________|     |__________________|     |__________________|

|      ԾԽԵԼԸ       |     |       ԾԽԵԼԸ      |     |  ԾԽԵԼԸ ԼՐՋՈՐԵՆ   |

|    ՎՆԱՍԱԿԱՐ Է    |     |   ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ  |     | ՎՆԱՍՈՒՄ Է ՁԵԶ ԵՎ |

|   ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ:  |     |      ՄԱՀԱՑՈՒ:    |     |   ՁԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ  |

|                  |     |                  |     |      ԱՆՁԱՆՑ:     |

.__________________.     .__________________.     .__________________.

 

Լրացուցիչ նախազգուշացման տեքստերը

 

.__________________.     .__________________.     .__________________.

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|__________________|     |__________________|     |__________________|

|Ծխելն առաջացնում է|     |Պահպանեք          |     |Ծխելը հղիության   |

|թոքի քաղցկեղ:     |     |երեխաներին` թույլ |     |ընթացքում վնասում |

|                  |     |մի տվեք նրանց     |     |է ձեր ապագա       |

|                  |     |շնչել ծխախոտի     |     |երեխային:         |

|                  |     |ծուխը:            |     |                  |

.__________________.     .__________________.     .__________________.

 

.__________________.     .__________________.     .__________________.

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|                  |     |                  |     |                  |

|__________________|     |__________________|     |__________________|

|Ծխելն առաջացնում է|     |Ծխելը հանգեցնում է|     |Ծխելն առաջացնում է|

|սիրտ-անոթային     |     |անոթների խցանմանը |     |թոքերի մահաբեր    |

|հիվանդություններ: |     |և  հանդիսանում է  |     |քաղցկեղ:          |

|                  |     |սրտի և  ուղեղի    |     |                  |

|                  |     |կաթվածի պատճառ:   |     |                  |

.__________________.     .__________________.     .__________________.

 

.__________________.                              .__________________.

|                  |                              |                  |

|                  |                              |                  |

|                  |                              |                  |

|                  |                              |                  |

|                  |                              |                  |

|                  |                              |                  |

|                  |                              |                  |

|__________________|                              |__________________|

|Ծխելը թողնելով    |                              |Ծխելը վնասում է   |

|կարող եք          |                              |սերմնահեղուկը և   |

|նվազեցնել սրտի և  |                              |նվազեցնում        |

|թոքերի մահաբեր    |                              |վերարտադրողականու-|

|հիվանդությունների |                              |թյունը:           |

|հավանականությունը:|                              |                  |

.__________________.                              .__________________.

 

.____________________________________.

| .______________________.           |

| |ԽԵԺ` մգ/սիգ           |           |

| |ՆԻԿՈՏԻՆ` մգ/սիգ       |           |

| |ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴ` մգ/սիգ |           |

| |                      |           |

| .______________________.           |

.____________________________________.

 

Նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստը

 

Ձև N 2

 

ԲՈՔՍԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ԵՎ ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

 

Հիմնական նախազգուշացման տեքստերը`

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|ԾԽԱԽՈՏԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ:            |

.____________________________________________.

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|ԾԽԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԱՀԱՑՈՒ:                |

.____________________________________________.

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|ԾԽԵԼԸ ԼՐՋՈՐԵՆ ՎՆԱՍՈՒՄ Է ՁԵԶ ԵՎ ՁԵԶ          |

|ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ:                           |

.____________________________________________.

 

Լրացուցիչ նախազգուշացման տեքստերը`

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ:            |

.____________________________________________.

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք          |

|նրանց շնչել ծխախոտի ծուխը:                  |

.____________________________________________.

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|Ծխելը հղիության ընթացքում վնասում է         |

|Ձեր ապագա երեխային:                         |

.____________________________________________.

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային            |

|հիվանդություններ:                           |

.____________________________________________.

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|Ծխելը հանգեցնում է անոթների խցանմանը և      |

|հանդիսանում է սրտի և  ուղեղի կաթվածի պատճառ:|

.____________________________________________.

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|Ծխելն առաջացնում է թոքերի մահաբեր քաղցկեղ:  |

|                                            |

.____________________________________________.

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|Ծխելը թողնելով կարող եք նվազեցնել սրտի և    |

|թոքերի մահաբեր հիվանդությունների            |

|հավանականությունը:                          |

.____________________________________________.

 

.____________________________________________.

|                                            |

|____________________________________________|

|Ծխելը վնասում է սերմնահեղուկը և  նվազեցնում |

|վերարտադրողականությունը:                    |

.____________________________________________.

 

Նիկոտինի, խեժի և ածխածնի օքսիդի պարունակության վերաբերյալ տեքստը

 

.____________________________________.

| .______________________.           |

| |ԽԵԺ` մգ/սիգ           |           |

| |ՆԻԿՈՏԻՆ` մգ/սիգ       |           |

| |ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴ` մգ/սիգ |           |

| |                      |           |

| .______________________.           |

.____________________________________.

 

ԱՉը

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.2015
N 219-Ն
Որոշում