Սեղմել Esc փակելու համար:
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱ ...

 

 

020.1199.070415

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 ապրիլի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի»

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի» 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի» «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների»

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 13.03.2015թ.:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2014թ. դեկտեմբերի 19-ին` Կոտայքի մարզում և Սևան քաղաքում կոշտ թափոնների կառավարումը բարելավելու հարցում Հայաստանի Հանրապետությանն աջակցելու նպատակով:

Համաձայնագիրն ունի երկու Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Կատեգորիաներ և մասհանումներ» և Առդիր 2-ին կից հավելված:

Ծրագիրը կազմված է հետևյալ մասերից` Մաս Ա. «Կապիտալ ծախսեր (Ներդրումային բաղադրիչներ)», Մաս Բ. «Տեխնիկական համագործակցություն (Խորհրդատվական համաձայնագրեր)»:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (այսուհետ` Բանկ)` համաձայնում է համաձայնագրում սահմանված կամ հղվող պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել երեք միլիոն հինգ հարյուր հազար (3.500.000) եվրո գումար: Օգտագործման նվազագույն գումարը 300.000 եվրո է`աղբավայրի կառուցման համար, և 50.000 եվրո` Ծրագրի «Ա» մասի ներքո այլ ծախսերի համար: Վաղաժամ մարման նվազագույն գումարն է 500.000 եվրո, իսկ չեղյալ հայտարարման նվազագույն գումարը` 500.000 եվրո: Վերջին հասանելիության ամսաթիվը 2017թ. դեկտեմբերի 30-ն է կամ ավելի ուշ ընկնող մի ամսաթիվ, որը Բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել և այդ մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությանը: Ակնկալվում է, որ Ծրագրի «Ա» մասն ավարտվելու է մինչև 2017 թվականի նոյեմբերի 30-ը:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

* քսանչորս հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, սկսած 2018թ. ապրիլի 16-ից մինչև 2029թ. հոկտեմբերի 16-ը մարել Վարկը, ինչպես նաև վճարել հանձնառության վճար` տարեկան 0.5%,

* վճարել մեկնարկային կոմիսիոն վճարը` Ստանդարտ պայմանների և դրույթների 3.05.դ բաժնին համապատասխան,

* ձեռնարկել կամ հարկադրել, որ ձեռնարկվեն բոլոր այն լրացուցիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են` ապահովելու բավարար միջոցներ Ծրագրի ավարտի համար և այլն:

3. Համաձայնագրի III հոդվածի 3.01. բաժնի «դ» մասով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է «... հարկադրի Ծրագրի յուրաքանչյուր Քաղաքապետարանին կատարել Ծրագրի իրականացման և աջակցության համաձայնագրով սահմանված իր բոլոր պարտականությունները»:

ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ հիշատակված դրույթի համատեքստում կիրառված «հարկադրել» /անգլ. to cause/ եզրույթը չի կարող մեկնաբանվել այն կերպ, որ խաթարվի ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերով երաշխավորված` տեղական ինքնակառավարման սկզբունքի բովանդակությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով» 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով» «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 ապրիլի 2015 թվականի

ՍԴՈ-1199

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.04.2015
N ՍԴՈ-1199
Որոշում