Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԼ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԵՐԻՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «30» մարտի 1994թ. Հ.Ն-1043-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԼ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԵՐԻՑ, ՏՈՒՐՔԵՐԻՑ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող իրավաբանական ու ֆիզիկական անձինք կամ այլ վճարողները, որոնք մինչև 1992թ. հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար չեն վճարել սահմանված հարկերն ու տուրքերը և չեն կատարել պետական արտաբյուջետային ֆոնդերի համար նախատեսված հատկացումները, ազատվում են այդ հարկերի, տուրքերի վճարումից և հատկացումների կատարումից:

 

2. Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող այն իրավաբանական ու ֆիզիկական անձինք կամ այլ վճարողները, որոնք խախտել են Հայաստանի Հանրապետության /կամ նախկին ԽՍՀՄ/ հարկային օրենսդրությունը ու չեն վճարել հարկային օրենսդրությունը խախտելու համար Հայաստանի Հանրապետության /կամ նախկին ԽՍՀՄ/ օրենսդրությամբ սահմանված համապատասխան տույժերն ու տուգանքները կամ չեն ենթարկվել հարկային օրենսդրությունը խախտելու համար սահմանված այլ պատասխանատվության, ազատվում են մինչև 1992թ. հունվարի 1-ը առաջացած այդ տույժերից, տուգանքներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պատասխանատվությունից:

 

3. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
26 ապրիլի 1994 թ.
ՀՕ-100

 

pin
ՀՀ 26.04.1994
N ՀՕ-100 օրենք