Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0586.180999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 586

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքները վերացնելու և աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Երևանի «Մահուդ» փակ բաժնետիրական ընկերության ու Երևանի «Հայէլեկտրամեքենա» փակ բաժնետիրական ընկերության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը համապատասխանաբար տրամադրել դեղամիջոցներ և ապրանքատեսակներ` համաձայն հավելվածի, և կազմակերպել դրանց փոխադրումը Երևանի «Էրեբունի» օդանավակայան:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել Թուրքիայի հանրապետություն մարդասիրական օգնության կարգով ուղարկվող բեռների փոխադրումը Երևան-Ստամբուլ-Երևան չվերթով` «ԱՆ-12» մակնիշի ինքնաթիռով:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` դիվանագիտական կապուղիներով կարգավորել Թուրքիայի Հանրապետությանը մարդասիրական օգնության տրամադրման հետ կապված գործընթացը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Թուրքիայի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության ծախսերը` մինչև 27 մլն դրամի չափով, իրականացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ներկայացված հաշվարկներին համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

սեպտեմբերի 18-ի N 586 որոշման

 

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ

 

._______________________________________________________________________.

|     Անվանումը         |   Միավորը  |Միավորի|Գինը  | Գումարը (դրամ)    |

|                       |            | քանակը|(դրամ)|                   |

|                       |            | (հատ) |      |                   |

|_______________________|____________|_______|______|___________________|

|          1            |      2     |   3   |  4   |        5          |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Բուսկոպան (10 մգ)      |18 դեղահաբ  | 250   | 1100 | 225.000           |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Ցեֆակլոր (250 մգ)      |100 դեղահաբ | 15    | 7000 | 105.000           |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Մեֆոքսին (2գ)          |1 սրվակ     | 200   | 1500 | 30.000            |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Մոտրին (400 մգ)        |500 դեղահաբ | 25    | 7500 | 187.500           |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Տրիդիլ (5 մգ/1 մլ,     |            |       |      |                   |

|10.0 մլ)               |1 սրվակ     | 220   | 2000 | 440.000           |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Վոլտարեն (50մգ)        |100 դեղահաբ | 100   |10.000| 1.000.000         |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Անզգայացման (նարկոզի)  |1 հատ       | 12    | 400  | 4800              |

|դիմակ                  |            |       |      |                   |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Ներերակային փողաձող    |            |       |      |                   |

|(կաթետեր) (206)        |50 հատ      | 50    | 9000 | 450.000           |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Սնուցման խողովակ       |1 հատ       | 100   | 200  | 20.000            |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Միզապայուսակներ        |1 հատ       | 5000  | 450  | 2.250.000         |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Միզապայուսակի փողաձող  |1 հատ       | 5000  | 100  | 500.000           |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Ֆոլի փողաձող           |1 հատ       | 250   | 500  | 125000            |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Ներերակային սիստեմներ  |1 հատ       | 500   | 250  | 125000            |

|_______________________|____________|_______|______|___________________|

|Հիմնական շնչափողահատման|            | 20    | 1500 | 30.000            |

|(տրախեոտոմիա) հավաքածու|1 հատ       |       |      |                   |

|_______________________________________________________________________|

|       ընդամենը                                      5.504.230 (անվճար)|

._______________________________________________________________________.

 

ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ

 

._______________________________________________________________________.

|         1                   |  2   |    3     |  4  |   5  |    6     |

|_____________________________|______|__________|_____|______|__________|

|Կիսաբրդյա ծածկոցներ`         |      |          |     |      |          |

|մեծահասակի                   | 1000 | 3166     | 624 | 3800 |3.800.000 |

|մանկական                     | 1500 | 2040     | 508 | 2548 |3.876.000 |

|_____________________________|______|__________|_____|______|__________|

|     ընդամենը                |      |          |     |      | 7.676.000|

|_____________________________|______|__________|_____|______|__________|

|Դիզել-գեներատորներ`          |      |          |     |      |          |

|դիզել-գեներատոր              |  2   | 2.916.000|  -  |  -   |5.832.000 |

|    ԱԴ-30                    |      |          |     |      |          |

|(1 տոննա 1980 x 722 x 1410)  |      |          |     |      |          |

|                             |      |          |     |      |          |

|դիզել-գեներատոր              |  2   | 3.564.000|  -  |  -   |7.128.000 |

|    ԱԴ-75                    |      |          |     |      |          |

|(1.1 տոննա 1980 x 722 x 1410)|      |          |     |      |          |

|_______________________________________________________________________|

|     ընդամենը                                                12.950.000|

._______________________________________________________________________.

Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի «ԱՆ-12» ինքնաթիռի

    սպասարկման արժեքը                                          5.885.000

    Ընդամենը                                                  26.511.000

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.1999
N 586
Որոշում