030.0384.200999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
Ռ. Մ. ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 8-րդ տարեդարձի առթիվ` որոշում եմ.
1. Քաղաքացիական և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության համար քաղաքացիական ավիացիայի օդաչու Ռաֆիկ Մաթևոսի ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ պարգևատրել Արիության մեդալով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
20 սեպտեմբերի 1999 թ.
ՆՀ-384