041.0592.160999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 592
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների տարեկան ժողովին մասնակցելու նպատակով 1999 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը ԱՄՆ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն հետևյալ կազմով`
Վ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Գ. Շահբազյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի խորհրդական
Գ. Արզումանյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան - Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ
Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան
Տ. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Բ. Ենգիբարյան - Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման
կենտրոնի գործադիր տնօրեն
Մ. Գեղագուլյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ
Հ. Համբարձումյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Շուգարյանին:
Գ. Շահբազյանին ԱՄՆ գործուղել 1999 թվականի սեպտեմբերի 19-ից` Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության ԱՄՆ այցի հետ կապված նախապատրաստական աշխատանքներ կատարելու համար:
2. Սահմանել, որ Վ. սարգսյանի, Ա. Դարբինյանի, Լ. Բարխուդարյանի և Տ. Սարգսյանի ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Համաշխարհային բանկի, Տ. Հակոբյանինը` ԱՄՆ-ի տեղեկատվության գործակալության, իսկ պատվիրակության մյուս անդամներինը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը: