041.0596.200999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 596
ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԵՎ «ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1999 թվականի հոկտեմբերի 10-15-ը Երևանում հոգևոր ու ավանդական երաժշտության միջազգային փառատոնի և «Ավանդական հոգևոր երաժշտություն` մարդկության ժառանգություն» թեմայով գիտաժողովի անցկացման կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել փառատոնի և գիտաժողովի ծրագրերը, ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի, ինչպես նաև փառատոնի և գիտաժողովի մասնակիցներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի-ելքի արտոնագրեր (անվճար):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին տեղավորել հյուրանոցներում:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար) և հյուրերի սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փախադրամիջոցներ:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` փառատոնի անցկացման համար տրամադրել համապատասխան դահլիճներ (անվճար):
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Գառնիի հեթանոսական տաճարի մոտ բացօթյա համերգի անցկացման համար իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել փառատոնի և գիտաժողովի ընթացքի լուսաբանումը, ինչպես նաև անհրաժեշտ գովազդային նյութերի տպագրությունը:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը: