041.0604.200999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 604
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
i
1. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի շրջանակներում ԱՀԿ անդամ պետությունների հետ երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով 1999 թվականի սեպտեմբերի 19-26-ը Ժնև գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին
տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Հ. Քլոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և
տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Ա. Հակոբյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ԱՀԿ
անդամակցության ծրագրի գործադիր տնօրեն
Հ. Սարգսյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարարի խորհրդական
Ա. Թամազյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային և
մաքսային մեխանիզմների կատարելագործման վարչության պետ
Ա. Ունանյան - ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային քաղաքականության
վարչության պետ
Գ. Գաբրիելյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ԱՀԿ
անդամակցության ծրագրի փորձագետ
(1-ին կետը փոփ. 18.10.99 թիվ 647 որոշում)
2. Մ. Ձավարյանի, Հ. Քլոյանի, Հ. Սարգսյանի, Ա. Թամազյանի, Գ. Խաչատրյանի և Ա. Ունանյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Ա. հակոբյանի և Գ. Գաբրիելյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոմիության «ՏԱՍԻՍ» ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Շվեյցարական Համադաշնություն մեկնելու հետ կապված հարցերը: