Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱՄ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱՄ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻ ...

 

 

040.0451.050515

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2015 թվականի N 451-Ն

 

i

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱՄ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվության բովանդակությունը և ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպչի կողմից ֆինանսական հոսքերի մասին յուրաքանչյուր ամսվա հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվում մինչև հաջորդ ամսվա 20-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշման վերնագիրը և տեքստը փոփ. 02.05.2018 թիվ 495-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 30-ի

N 451-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱՄ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների (այսուհետ` կազմակերպիչներ) կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` վերահսկող մարմին) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

i

3. Հաշվետվությունը վերահսկող մարմին կարող է ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

4. Կազմակերպիչը հաշվետվությունը էլեկտրոնային համակարգով ներկայացնելու դեպքում ներկայացնում է հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses/reports:

5. Կազմակերպիչը լրացնելու նպատակով www.e-gov.am կայքի «Լիցենզավորված անձանց հաշվետվությունների ընդունման համակարգ» բաժնում ընտրում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը («խաղատների կազմակերպում» կամ «շահումներով խաղերի կազմակերպում»), լիցենզավորված անձի տեսակը և հաշվետվության անվանումը, այնուհետև լրացնում համապատասխան տեղեկատվական դաշտերը և կցում հաշվետվությունը (XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

6. Հաշվետվությունը վերահսկող մարմնում մուտքագրված լինելու փաստը հավաստվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում` հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Կազմակերպիչը հաշվետվության ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

7. Ներկայացված հաշվետվությունների ստուգման արդյունքում սահմանված ձևին անհամապատասխանություններ, անճշտություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում վերահսկող մարմինը դրա մասին, հաշվետվությունը մուտքագրվելուց հետո 15-օրյա ժամկետում, տեղեկացնում է կազմակերպչին այն էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) հեռախոսահամարի միջոցով, որը նշված է էլեկտրոնային համակարգում և (կամ) կազմակերպչի կողմից նշված գտնվելու վայրի հասցեով: Տեղեկացվելուց հետո հնգօրյա ժամկետում թերությունները վերացնելու և սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան հաշվետվությունը կրկին ներկայացնելու դեպքում այն համարվում է ներկայացված` էլեկտրոնային համակարգով սկզբնական ներկայացնելու օրը:

8. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվետվությունները ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը` կազմակերպիչը կարող է ներկայացնել հաշվետվության ուղղված տարբերակը: Վերահսկող մարմնի համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվետվությունները ներկայացնելու համար սահմանված ժամկետում` ներկայացված վերջին հաշվետվությունը:

i

9. Հաշվետվությունը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում այն ներկայացվում է որոշման 2-րդ կետով սահմանված` հաշվետվությունները ներկայացնելու ժամկետում վերահսկող մարմնի հաճախորդների սպասարկման սրահների միջոցով:

(9-րդ կետը լրաց. 02.05.2019 թիվ 495-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 30-ի

N 451-Ն որոշման

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|                 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ           |

|                       20  թ._______ ամսվա համար                     |

|                                                                     |

|        .____________________________________________________________|

|        |Կազմակերպչի անվանումը        |                              |

|        |_____________________________|______________________________|

|        |Կազմակերպչի գրանցման համարը  |                              |

|        |_____________________________|______________________________|

|        |Կազմակերպչի ՀՎՀՀ-ն           |                              |

|        |_____________________________|______________________________|

|        |Կազմակերպչի լիցենզիայի համարը|                              |

|        .____________________________________________________________|

|                                                                     |

|                ԽԱՂԱՏԱՆ ԵԿԱՄՈՒՏՆ ԸՆԹԱՑԻԿ ԱՄՍՈՒՄ                      |

|_____________________________________________________________________|

|NN |Խաղի տեսակը                |Եկամուտը| |Խաղադրույքները | |Եկամտի  |

|ը/կ|                           |կամ     | |               | |կամ     |

|   |                           |(կո-    | |               | |(կորստի)|

|   |                           |րուստը) | |               | |տոկոսը  |

|(ա)|(բ)                        |(գ)     | |(դ)            | |(ե)     |

|________________________________________|_|_______________|_|________|

|Կենդանի խաղեր                           | |               | |        |

|________________________________________|_|_______________|_|________|

|1. |Ամերիկյան պտուտակախաղ      |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|2. |Բլեք Ջեք                   |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|3. |Հինգխաղաթղթանի պոկեր       |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|4. |Հինգխաղաթղթանի պոկեր`      |        | |               | |        |

|   |խաղաթղթի փոխանակությամբ    |        | |               | |        |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|5. |Վեցխաղաթղթանի պոկեր        |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|6. |Պոկեր` ջոկերով             |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|7. |ակումբային-պոկեր           |        | |               | |        |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|8. |Տեխասյան պոկեր             |        | |               | |        |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|9. |Հինգխաղաթղթանի ստադ-պոկեր  |        | |               | |        |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|10.|Յոթխաղաթղթանի սթադ-պոկեր   |        | |               | |        |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|11.|ընդհանուր-կենդանի խաղեր    |0 դրամ  | |               | |        |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|   |                           |        | |               | |        |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|   |Մեքենայացված խաղեր` ըստ    |        | |               | |        |

|   |առանձին մեքենաների (ըստ    |        | |               | |        |

|   |սերիական կամ ըստ  պետական  |        | |               | |        |

|   |եկամուտների կոմիտեի        |        | |               | |        |

|   |կողմից համարակալված        |        | |               | |        |

|   |համարների)                 |        | |               | |        |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|1. |                           |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|2. |                           |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|3. |                           |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|4. |                           |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|5. |                           |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|6. |                           |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|7. |                           |        | |               | |0.0%    |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|   |Ընդհանուր խաղատան եկամուտ` |0 դրամ  | |               | |        |

|   |մեքենայացված խաղերից       |        | |               | |        |

|___|___________________________|________|_|_______________|_|________|

|   |                           |        | |               | |        |

|___|___________________________|________|_|__________________________|

|   |ԽԱՂԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՄՍՎԱ       |        | |                          |

|   |ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ         |        | |                          |

|   |ՇՏԿՈՒՄՆԵՐԸ                 |        | |                          |

|___|___________________________|________|_|__________________________|

|   |Չստացված/չպահանջված        |        | |մեկնաբանություններ        |

|   |շահումներ                  |        | |                          |

|___|___________________________|________|_|__________________________|

|   |Կեղծ դրամ (գումարը`        |        | |                          |

|   |դրամային արտահայտությամբ)  |        | |                          |

|___|___________________________|________|_|__________________________|

|   |չպահանջված ջեքփոթ          |        | |                          |

|___|___________________________|________|_|__________________________|

|   |Այլ                        |        | |                          |

|___|___________________________|________|_|__________________________|

|   |                           |0 դրամ  | |                          |

|_____________________________________________________________________|

|                                                                     |

|    Խաղատան ընդհանուր եկամուտն ընթացիկ ամսում                0 դրամ  |

|                                                  -----------------  |

|                                                                     |

|     ___________________________    _________________________________|

|     (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)       (պաշտոնը, անունը, ազգանունը,  |

|                                                                     |

|                                             ____________________    |

|                                               ստորագրությունը)      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2015
N 451-Ն
Որոշում