Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԱՉԱՓ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՆԵՐԳԱՉԱՓ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0588.200999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 588

 

«ԷՆԵՐԳԱՉԱՓ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում հաշվառքային համակարգի նկատմամբ միասնական տեխնիկական քաղաքականության վարման, հաշվառքային սարքերի ստուգման, վերանորոգման, կարգաբերման, փոխարինման, փոխանակման, տեղադրման և կապարակնքման աշխատանքները կանոնակարգելու, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Էներգաչափ» բաժնետիրական ընկերություն:

2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել էլեկտրական էներգիայի հաշվառքային սարքերի ստուգման ու տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գույքի և այն ներդնել «Էներգաչափ» փակ բաժնետիրական ընկերության կապիտալում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.1999
N 588
Որոշում