040.0593.230999
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 593
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունների և կանոնադրական կապիտալը համալրելու մասին» N 519 որոշման` «Նյութաբանություն» գիտաարտադրական ձեռնարկություն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված շինությունների և հատկացված տարածքների վերանորոգման ու սարքավորումների մոնտաժման աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը հատկացնել 14 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 23-ից: