Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ Ս. ՎՐԱՑՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 86 ՇԵՆՔԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ Ս. ՎՐԱՑՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 86 ՇԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0594.230999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 594

 

ԵՐԵՎԱՆԻ Ս. ՎՐԱՑՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 86 ՇԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքում բնակչության պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինության Երևանի Ս. Վրացյան փողոցի N 86 հասցեում գտնվող հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնի երկհարկանի շենքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Կենտրոն թաղային համայնքին` որպես բնակելի ֆոնդ վերափոխելու համար, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 281 որոշմամբ «Մ. Ա. Ն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սեփականաշնորհված 200,5 քառ. մետր տարածքից:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Առաջարկել Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարին սահմանված կարգով ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը և ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված շենքը որպես բնակարանային ֆոնդ հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցելու, հարմարեցնելու ու նպատակային օգտագործելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.09.1999
N 594
Որոշում