040.0597.230999
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 597
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն» պետական փակ բաժնետիրական ընկերության` Թումանյան փողոցի N 17 շենքից 240 քառ. մ ընդհանուր մակերեսով տարածքն օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանը` մեկամսյա ժամկետում ապահովել նշված տարածքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքի պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 23-ից: