040.0602.280999
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 602
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի հաշվին իրականացվող ծախսերի նկատմամբ ընթացիկ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 6325,4 հազ. դրամ, այդ թվում` աշխատավարձի ֆոնդ` 5103,8 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 1221,6 հազ. դրամ.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1859,4 հազ. դրամ, այդ թվում` աշխատավարձի ֆոնդ` 1514,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ` 345,4 հազ. դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 28-ից: