Սեղմել Esc փակելու համար:
OTE ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

OTE ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0608.280999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 608

 

i

OTE ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենքի 109 հոդվածի 7-րդ կետի պահանջից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ընդդեմ Hellenic Telecommunications Organization S. A. (OTE) կազմակերպության, Trans-World Telecom (TWT) ՍՊԸ-ի Trans-World Telecom Holdings (TWTH) ՍՊԸ-ի ներկայացված հայցի կապակցությամբ և Hellenic Telecommunications Organization S. A. (OTE) կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվելիք հաշտության համաձայնությանը (կցվում է):

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ս. Այվազյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հաշտության համաձայնությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 28-ից:

 

Նախագիծ

 

Հայաստանի Հանրապետության Երևան

Կենտրոն և Նորք-Մարաշ Համայնքների

Առաջին Ատյանի Դատարանում

ընդդեմ Hellenic Telecommunications Organization S. A.

կազմակերպության (OTE)

Trans-World Telecom ՍՊԸ-ի (TWT) և Trans-World

Telecom Holdings ՍՊԸ-ի (TWTH)

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների նախարարության կողմից

ներկայացրած հայցի կապակցությամբ

 

ՀԱՇՏՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

Սույն հաշտության համաձայնությունը (այսուհետ` Համաձայնություն) կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` Կառավարություն)` ի դեմս պետական եկամուտների նախարար Ս. Այվազյանի և Hellenic Telecommunications Organization S. A. (այսուհետ` OTE) կազմակերպության` ի դեմս Ջորջ Կարապլիսի, գլխավոր ֆինանսական տնօրեն միջև 1999 թ. սեպտեմբերի 22-ին` վերը նշված հայցի (այսուհետ` Հայց) շրջանակներում ընդդեմ OTE-ի ներկայացվող պահանջների կապակցությամբ:

 

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, ՈՐ.

 

Ա. ՀՀ պետական եկամուտների նախարարությունը շահութահարկի կետանցված ու

չվճարված գումարի, տույժի և տուգանքի (այսուհետ` Շահութահարկ)

բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել ընդդեմ Trans-World

Telecom Ltd (այսուհետ` TWT), Trans-World Telecom Holdings Limited

(այսուհետ` TWTH) և OTE կազմակերպությունների, որն այժմ գտնվում է

Երևանի, Հայաստանի Հանրապետություն, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների

առաջին ատյանի դատարանի վարույթում (այսուհետ` Հայկական դատարան). Բ. OTE-ն չի ընդունում Հայցի շրջանակներում իրեն ներկայացված պահանջները. Գ. Կառավարությունը, գործելով ՀՀ Նախագահի կողմից վավերացված որոշմանը

համաձայն և իր ինքնիշխանության և առևտրային իրավասությունների

շրջանակներում, և OTE-ն ցանկանում են հաշտությամբ ավարտել Հայցի

շրջանակներում միմյանց միջև առկա վեճը, միաժամանակ խուսափելով հետագա

անորոշությունից և ծախսերից.

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ OTE-Ն ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՆՔՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՇՈՒՐՋ.

 

1. OTE-ն կվճարի 8,250.000 ԱՄՆ դոլար հօգուտ Կառավարությանը (ներառյալ

բոլոր տոկոսները, տուգանքները, դատական և այլ ծախսերը, տույժերը և

որևէ այլ բնույթի ծախսերը) (այսուհետ` Վճիռ), սույն համաձայնության

պայմաններին համապատասխան:

 

2. Սույն Համաձայնությունը չի կարող մեկնաբանել որպես Հայցի

շրջանակներում իրեն ներկայացված պահանջների ընդունում OTE-ի կողմից,

կամ այն, որ OTE-ն կընդունի Հայաստանի Հանրապետության դատարանի սույն

հայցը լսելու իրավասությունը:

 

3. OTE-ն գտնում է և Կառավարությունը համաձայն է, որ.

(i)  այս Հայցի շրջանակներում Կառավարության կողմից պահանջվող

Շահութահարկի գումարի վճարման հիմնական պարտավորությունը

համապարտ կարգով կրում են TWT-ին և TWTH-ը;

(ii) Շահութահարկ վճարելու կապակցությամբ OTE-ին կրում է ոչ թե

հիմնական պարտավորություն, ինչպես TWT-ն ու TWTH-ը, այլ

լրացուցիչ (սուբսիդիար) պարտավորություն:

(iii) OTE-ն կրում է Շահութահարկի վճարման պարտավորություն միայն

Շահութահարկի մասին ՀՀ 1997 թ. օրենքով սահմանված` հարկային

գործակալի իր կարգավիճակի հետևանքով:

 

4. Սույն Համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու պահից 21

օրվա ընթացքում OTE-ն ջանքեր կգործադրի պարտավորեցնելու TWT-ին և

TWTH-ին` վճարելու դատարանի վճռով սահմանված Շահութահարկի գումարը:

 

    5.       OTE-ն պարտավորվում է լիովին Վճռի պայմանները կատարելով

             վճարումներ հետևյալ կերպ.  

(i)   այն դեպքում, եթե OTE-ն հաջողության չհասնի և սույն

Համաձայնության 4-րդ կետում նշված ժամկետում TWT-ին և TWTH-ին

չկատարեն Վճիռով սահմանված Շահութահարկ վճարելու իրենց

պարտավորությունը, ապա OTE-ն այդ 21-օրյա ժամկետի ավարտից

հետո անմիջապես Կառավարությանը կկատարի մասնակի վճարում

Վճռով սահմանված 3,250,000 ԱՄՆ դոլար գումարի չափով; և

(ii) Վճռով սահմանված մնացած 5,000,000 ԱՄՆ դոլարը OTE-ն

Կառավարությանը կվճարի.

(ա)  TWT-ից և/կամ TWTH-ից նշված գումարն ստանալու դեպքում`

անմիջապես, այդ մասին գրավոր ծանուցելով կառավարությանը.

(բ)  մինչև 2000 թ. դեկտեմբերի 31-ը TWT-ից և/կամ TWTH-ից նշված

գումարը չստանալու դեպքում` 2000 թ. դեկտեմբերի 31-ին:

 

OTE-ի կողմից սույն կետի (i) ենթակետով սահմանված

պարտավորությունը չկատարելու դեպքում չվճարված գումարի

նկատմամբ հաշվարկվում են տոկոսներ սույն Համաձայնագրի 12-րդ

կետով սահմանված կարգով: OTE-ի ստանձնած 5,000,000 ԱՄՆ դոլար

վճարելու պարտավորությունների նկատմամբ տոկոսներ չեն հաշվարկվի

մինչև 2000 թ. դեկտեմբերի 31-ը, բացառությամբ, եթե OTE-ն

Կառավարությանը չփոխանցի TWT-ից և TWTH-ից ստացած գումարները,

որպիսի պարագայում նշված գումարների գծով տոկոսների հաշվարկը

կսկսվի OTE-ի կողմից այդ գումարներն ստանալուց 30 օր անց:

8,250,000 ԱՄՆ դոլարը ամբողջությամբ վճարվելու դեպքում,

Կառավարությունը դատարանին գրավոր կտեղեկացնի տվյալ փաստի

մասին` որպիսի փաստաթուղթը կկցվի գործին: Կառավարությունը

կձեռնարկի համապատասխան միջոցներ OTE-ին տրամադրելու համար

Վճռով սահմանված գումարի վճարման ստացականը:

 

6. Եթե Կառավարությունը TWT-ից կամ TWTH-ից որևէ պահի ստանա

Շահութահարկի գումարը կամ դրա մի մասը, ապա Կառավարությունը

Անմիջապես պետք է այդ գումարի չափով` (i) նախևառաջ նվազեցնի OTE-ի կողմից վերոգրյալ 5(i) կամ 5(ii) կետերով նախատեսված վճարման պարտավորությունների չափը; և, եթե անհրաժեշտ է (ii) երկրորդ հերթին վերադարձնի OTE-ին այն գումարն, որ OTE-ն վճարել է Կառավարությանը Վճռի շրջանակներում (բացի սույն Համաձայնության 5-րդ կետով նախատեսված տոկոսներից), անկախ այն հանգամանքից, թե այս վճարումները կատարվել են 5 (i) թե 5 (ii) կետերին համապատասխան: Եթե Կառավարությունը նշված գերավճարը առաջանալուց 30 օրվա ընթացքում այն չվերադարձնի OTE-ին, ապա 30-օրյա ժամկետի լրանալուց հետո այդ գումարի գծով կսկսի տոկոսների հաշվարկ:

 

7. Հայկական Դատարանի կողմից 1999 թ. հուլիսի 14-ի որոշմամբ ԱրմենԹելի`

OTE-ին պատկանող բաժնետոմսերի վրա դրված արգելանքը անմիջապես և

անվերապահորեն կվերացվի Կառավարության կողմից 5 (i) մասում նշված

գումարների ստացումից հետո: Կառավարությունը կձեռնարկի ողջամտորեն

անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի նշված արգելանքի վերացումը կատարվի

հնարավորին չափ շուտ:

 

8. Սույն Համաձայնության դրույթները որևէ, կերպ չեն ազդում այն

օրինական կամ պայմանագրային իրավունքների և պահանջների վրա, որոնք

OTE-ն կամ Կառավարությունը ունեն կամ կարող են ունենալ և

ներկայացնել ընդդեմ TWT-ի, TWTH-ի կամ ցանկացած այլ կողմի` թե TWT-ի,

Կառավարության և OTE-ի միջև 1997 թ. դեկտեմբերի 9-ին կնքված

Բաժնետոմսերի Ձեռք Բերման Պայմանագրով, թե TWTH-ի և OTE-ի միջև

1998 թ. մարտի 3-ին կնքված Երաշխիքային Համաձայնագրով, և թե որևէ

այլ կերպ: Բացառությամբ սույն Համաձայնությամբ ուղղակի նախատեսված

դեպքերի, սույն Համաձայնությունը որևէ կերպ չի ազդում TWT-ի,

Կառավարության և OTE-ի միջև 1997 թ. դեկտեմբերի 9-ին կնքված

Բաժնետոմսերի Ձեռք Բերման Պայմանագրով սահմանված իրավունքների և

պարտականությունների վրա:

 

9. Ոչ OTE-ն, ոչ Կառավարությունը չի ներկայացնի մյուս կողմից որևէ

այնպիսի պահանջ, որի գործադրումը էապես կսահմանափակի մյուս կողմի

հնարավորությունը պահանջ ներկայացնելու TWTH-ին կամ TWTH-ին

Շահութահարկի գումարի գանձման կամ հատուցման, ինչպես նաև

Շահութահարկի գումարի գանձման ծախսերի նկատմամբ:

 

10. OTE-ն կհամաձայնի Կառավարության կողմից ներկայում կամ ապագայում

արվող ցանկացած միջնորդության` որը կվերաբերվի Լոնդոնում գտնվող

Միջազգային Առևտրային Պալատում (ստորև` Արբիտրաժում) TWT-ի և

TWTH-ի կողմից հարուցված գործի քննությանը որպես պատասխանող

Կառավարության մասնակցությունը բացառելուն: OTE-ն չի շարունակի

հետամուտ լինել Կառավարության դեմ Արբիտրաժում իր կողմից

ներկայացված պահանջներին և փաստարկներին, և չի հայցի որևէ վճիռ

կամ որոշում, կամ որևէ փաստի վավերացում ընդդեմ Կառավարությանը:

 

11. Սույն Համաձայնությունը, ամբողջությամբ կատարվելուց, մասնավորապես`

վճռված գումարը OTE-ի կողմից 5-րդ կետին համապատասխան վճարվելուց

հետո, իրենից կներկայացնի բոլոր այն բողոքների վերջնական

կարգավորումը և լուծումը, որոնք կողմերից մեկնումեկը կարող է

ունենալ մյուսի հանդեպ Շահութահարկի կապակցությամբ, այն

բացառությամբ, որ սույն կետը որևէ ձևով չի սահմանափակի OTE-ի

հնարավորությունները` Արբիտրաժում հետամուտ լինելու իր

իրավունքներին ընդդեմ TWT-ի և TWTH-ի:

 

12. Սույն Համաձայնության իմաստով տոկոսների հաշվարկը իրականացվելու է

այն տոկոսադրույքով, որը սահմանված է Անգլիայի Բարձր Դատարանի

կողմից որպես վճիռների համար կիրառվող տոկոսադրույք:

 

13. Կողմերն ընդունում են Հայկական դասարանի իրավասությունը ՀՀ

օրենքներով ղեկավարվելով քննելու և լուծելու միայն այն հայցերը,

որոնք կծագեն Հայկական դատարանի Վճռով նախատեսված 8,250,000 ԱՄՆ

դոլար գումարի (ինչպես նաև Համաձայնության 5-րդ կետով նախատեսված

տոկոսների) վճարման կապակցությամբ: Սույն Համաձայնությունից ծագող

ցանկացած այլ վեճ ենթակա է լուծման բացառապես Անգլիայի

Դատարաններում, ղեկավարվելով Անգլիայի և Ուէլսի օրենքներով:

Սույն համաձայնության Կապակցությամբ բողոք ունեցող կողմը կարող է

պատվիրված փոստով իր բողոքը համապատասխան հիմնավորումներով ուղարկել

մյուս կողմից: Ի կատարումն այս դրույթի Կառավարությունը և OTE-ն

կընդունեն նման փոստային հաղորդումները և նրանցից յուրաքանչյուրը

սույնով հրաժարվում են Հայաստանի կամ Անգլիայի դատարաններին (ըստ

պարագայի) այնպիսի առարկություններ ներկայացնելու իրենց

իրավունքից, որոնք կվերաբերվեն բողոքի ներկայացման դատարանի

իրավասու կամ հարմար չլինելու:

 

14. Սույն Համաձայնությունը Հայկական դատարանի կողմից հաստատվելու պահից

ստանում է իրավաբանական ուժ և պարտադիր է կողմերի և նրանց

իրավահաջորդների համար, անկախ որևէ հետագա վճիռներից,

օրենսդրությունից, որոշումներից կամ օրենսդրական փոփոխություններից:

 

15. Սույն Համաձայնությունը կնքված է անգլերեն և հայերեն երեքական

համազոր օրինակներով, որոնցից մեկական օրինակ պահվելու է կողմերից

յուրաքանչյուրի մոտ և Հայկական դատարանում: Երկու տարբերակների

միջև տարբերության առկայության դեպքում Հայկական դատարանում հիմք է

ընդունում Համաձայնության հայերեն օրինակը, իսկ անգլիական

դատարանում` անգլերենը:

 

16. Եթե Հայկական դատարանը որոշի, որ չի հաստատում սույն

Համաձայնությունը, ապա սույն Համաձայնությունն առոչինչ կհամարվի և

կդադարի որևէ ազդեցություն և իրավական ուժ ունենալ: Այդ դեպքում

OTE-ն և Կառավարությունը կմիջնորդեն Հայկական դատարանին, որպեսզի

նշանակվի դատական նիստի նոր ամսաթիվ, սակայն ոչ շուտ, քան նշված

դեպքից 7 աշխատանքային օր անց:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

___________________ստորագրություն

 

___________________պաշտոն

 

HELLENIC TELECOMMUNICATIONS S.A. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

___________________ստորագրություն

 

___________________պաշտոն

 

Սույն Հաշտության համաձայնությունը հաստատված է և ենթակա է ամբողջական

կատարման:

 

_____________________ դատավոր

 

ամսաթիվ______________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.1999
N 608
Որոշում