Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0592.090615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2015 թվականի N 592-Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ մասին, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասին և 44-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ժամանակավոր պահպանության պահեստներին, մաքսային պահեստներին և ազատ պահեստներին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 4-ի

N 592-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

 

1. Ժամանակավոր պահպանության բաց տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 10000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքներինը` 2000 քառ. մետր: Ժամանակավոր պահպանության փակ տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքներինը` 1000 քառ. մետր:

(1-ին կետը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

1.1. Ազատ պահեստների և բաց տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ. մետր, իսկ փակ տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը` առնվազն 200 քառ. մետր:

(1.1-ին կետը լրաց. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

2. Սույն պահանջների 1-ին կետում նշված չափանիշների պահպանման համար ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանվում են գոտիականության հետևյալ չափանիշները`

1) Երևան քաղաք, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզեր` 100 տոկոս.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր` 50 տոկոս:

3. Սույն պահանջների կիրառման առումով` փակ տարածքում ներառվում են`

1) ժամանակավոր պահպանության պահեստի, մաքսային պահեստի, ազատ պահեստի կազմակերպչի վարչական ապարատի զբաղեցրած տարածքը.

2) ապրանքի պահպանության համար նախատեսված պահեստային շինության տարածքը.

3) փակ շինության` զննման համար նախատեսված տարածքը.

4) մաքսային մարմիններին հատկացված տարածքը.

5) մաքսային ներկայացուցիչների և ինքնահայտարարագրման գրասենյակի տարածքը.

6) այլ տարածքներ:

(3-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

4. Ժամանակավոր պահպանության պահեստի կազմակերպիչը պետք է ապահովի`

1) ժամանակավոր պահպանության ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորություն, ընդ որում, տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն կազմակերպչի մոտ` առնվազն 90 օր.

2) կշռելու հնարավորություն ունեցող էլեկտրոնային (առնվազն 15000 գործարքի հիշողությամբ) տարբեր կշեռքների առկայությունը, այդ թվում` ավտոմեքենաներ կշռող` առնվազն 80 տոննա, իսկ երկաթգծի առկայության դեպքում` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռք.

3) փոսորակների, հարթակների, փակ շինությունների (անգարների) առկայությունը`

ա. սույն պահանջների 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների դեպքում` առնվազն 5 ավտոմեքենայի միաժամանակյա զննման համար.

բ. սույն պահանջների 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների դեպքում` առնվազն մեկ ավտոմեքենայի զննման համար.

4) մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներդրումը (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` վերադաս մաքսային մարմնի սահմանած պահանջներին համապատասխան.

5) մաքսային մարմինների աշխատողներին անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար.

6) իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.

7) ապրանքների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցների առկայությունը.

8) ժամանակավոր պահպանության պահեստի գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:

(4-րդ կետը փոփ. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

5. Սույն հավելվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջները տարածվում են նաև մաքսային պահեստների կազմակերպիչների նկատմամբ, եթե այդպիսի մաքսային պահեստները հանդիսանում են ժամանակավոր պահպանության վայրեր:

(5-րդ կետը լրաց. 05.04.18 թիվ 388-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2015
N 592-Ն
Որոշում