040.0582.050615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2015 թվականի N 582-Ն
i
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 22.1-ին հոդվածի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
i
3. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություն ճանաչել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը:
(3-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 899-Ն որոշում)
4. Սահմանել, որ`
i
1) սոցիալական ծառայությունները տրամադրվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումների կողմից, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ.
2) միասնական սոցիալական ծառայության` սոցիալական ծառայություններ տրամադրող ստորաբաժանումները կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և ստորաբաժանման անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և կարող են ունենալ այլ անհատականացման միջոցներ.
3) զբաղվածության պետական և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակների տարածքային ստորաբաժանումների, մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային բաժինների օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներին:
(4-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
i
5. Հաստատել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկը և սպասարկման տարածքները` համաձայն հավելվածի:
(5-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) մինչև 2015 թվականի հունիսի 30-ը հաստատել սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի օրինակելի կանոնադրությունները` սահմանելով սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.
i
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացների կազմակերպման և այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի տրամադրման դեպքերն ու կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանը «մասերի» բառից հետո լրացնել «, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.
i
4) որոշման 2-րդ կետի 5-րդ, 10-րդ ենթակետերում, 4-րդ կետի 4-րդ ենթակետում, NN 6 և 11 հավելվածների վերնագրերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)», իսկ 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին» բառերը` «աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին)» բառերով.
5) որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով.
6) որոշման N 3 հավելվածի`
i
ա. 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերով,
i
բ. NN 1, 3, 5, 6, 7 և 8 ձևերում «ծառայությունների տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը փոխարինել «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ N 7 ձևի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ _______________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ» բառերը` «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ _____________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ (ԲԱԺՆԻՆ)» բառերով,
i
գ. N 4 ձևի «Դաշտի լրացման հիմքը» սյունակի 6-րդ և «Դաշտի բովանդակությունը» սյունակի 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածը» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածը» բառերով, իսկ «Դաշտի անվանումը» սյունակի 15-րդ տողում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը` «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով.
i
7) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով.
i
8) որոշման N 6 հավելվածի 10-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.
9) որոշման N 8 հավելվածի`
i
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով,
i
բ. NN 1, 2, 3 և 4 ձևերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը` «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ NN 4, 5, 7, 8 և 12 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության _________________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
10) որոշման N 9 հավելվածի`
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
բ. N 1 ձևում «ծառայություններ տրամադրող _______________» բառերը
(տարածքային մարմին) փոխարինել «աջակցության _____________ տարածքային գործակալություն (բաժին) բառերով, NN 2, 4, 5, 6, 8, 9 և 10 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության ____________ տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «տարածքային մարմինը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
11) որոշման N 11 հավելվածի 5-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում) բառերով.
12) որոշման N 12 հավելվածի`
i
ա. 3-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
i
բ. 7-րդ կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգի» բառերը փոխարինել «սոցիալական բանկի տեղեկատվական ենթահամակարգի» բառերով.
i
13) որոշման N 13 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (բաժինները)» բառերով:
i
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 153-րդ, 154-րդ, 155-րդ և 156-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 829-րդ, 830-րդ, 831-րդ և 832-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 152-րդ, 153-րդ և 154-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 169-րդ, 170-րդ, 171-րդ, 172-րդ և 173-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «ծառայությունների» և որոշման N 3 հավելվածի 110-րդ, 111-րդ և 112-րդ կետերում «ծառայության» բառերը փոխարինել «աջակցության» բառով:
i
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 24-րդ ու 25-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 401-րդ, 402-րդ, 403-րդ և 404-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 165-րդ, 166-րդ, 167-րդ և 168-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ և 101-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման 3-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 54-րդ, 55-րդ, 56-րդ և 57-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
18. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 16-րդ և 17-րդ կետերը:
19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(նախաբանը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ
i
Հավելված
i
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 582-Ն որոշման
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
._____________________________________________________________________.
| Անվանումը | Սպասարկվող տարածքը |
|______________|______________________________________________________|
| 1 | 2 |
|_____________________________________________________________________|
|1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ |
|_____________________________________________________________________|
|Աշտարակի |քաղ. Աշտարակ և Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Խնուսիկ,|
| |Արագածոտն, Արտաշավան, Լուսաղբյուր, Նիգատուն, Արուճ, |
| |Բազմաղբյուր, Բյուրական, Դպրևանք, Լեռնարոտ, Կարբի, |
| |Կոշ, Կարին, Ղազարավան, Մուղնի, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա,|
| |Շամիրամ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին|
| |Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական,|
| |Օրգով գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Ապարանի |քաղ. Ապարան և Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, |
| |Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք, |
| |Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, |
| |Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ գյուղեր|
|______________|______________________________________________________|
|Ծաղկահովտի |Ալագյազ, Ավշեն, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, |
| |Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Կանիաշիր, Հնաբերդ, |
| |Ճարճակիս, Մելիք գյուղ, Միջնատուն, Միրաք, Նորաշեն, |
| |Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սադունց, Սիփան, Վարդաբլուր|
| |գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Թալինի |քաղ. Թալին և Ագարակավան, Ակունք, Աշնակ, Արագածավան, |
| |Արտենի, Արևուտ, Գառնահովիտ, Գետափ, Դաշտադեմ, |
| |Դավթաշեն, Դդմասար, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, |
| |Թաթուլ, Թլիկ, Իրինդ, Լուսակն, Ծաղկասար, Կաթնաղբյուր, |
| |Կանչ, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հակո, Հացաշեն, Ձորագյուղ, |
| |Մաստարա, Մեծաձոր, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, |
| |Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սորիկ, Սուսեր, |
| |Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար, Օթևան |
| |գյուղեր |
|_____________________________________________________________________|
|2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ |
|_____________________________________________________________________|
|Վեդու |քաղ. Վեդի և Ավշար, Արալեզ, Արարատ, Արմաշ, Այգավան, |
| |Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Երասխ, Եղեգնավան, |
| |Զանգակատուն, Շաղափ, Ոսկետափ, Պարույր Սևակ, Ուրցալանջ,|
| |Ուրցաձոր, Լանջառ, Լանջանիստ, Լուսառատ, Լուսաշող, |
| |Նոյակերտ, Նոր կյանք, Նոր ուղի, Սուրենավան, Սիսավան, |
| |Տափերական, Տիգրանաշեն, Վարդաշատ, Վանաշեն, Փոքր Վեդի |
| |գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Արարատի |քաղ. Արարատ |
|______________|______________________________________________________|
|Արտաշատի |քաղ. Արտաշատ և Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, |
| |Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բերդիկ, Բերքանուշ, |
| |Բաղրամյան, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, |
| |Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Ոստան, Ջրաշեն, |
| |Կաքավաբերդ, Հովտաշեն, Հնաբերդ, Լանջազատ, Վերին Դվին, |
| |Վերին Արտաշատ, Վարդաշեն, Կանաչուտ, Մասիս, Քաղցրաշեն, |
| |Մխչյան, Մրգավետ, Մրգավան, Մրգանուշ, Շահումյան, Նարեկ, |
| |Նորաշեն, Նշավան գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Մասիսի |քաղ. Մասիս և Ազատաշեն, Այնթափ, Արբաթ, Արգավանդ, |
| |Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, |
| |Դարբնիկ, Զորակ, Խաչփառ, Հայանիստ, Հովտաշատ, |
| |Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նորաբաց, Նորամարգ, Նոր|
| |Խարբերդ, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, |
| |Սիս, Սիփանիկ գյուղեր |
|_____________________________________________________________________|
|3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ |
|_____________________________________________________________________|
|Արմավիրի |քաղ. Արմավիր, քաղ. Մեծամոր և Ալաշկերտ, Ամասիա, |
| |Այգեշատ, Այգեվան, Արազափ, Արաքս, Արգավանդ, Արմավիր, |
| |Արտաշար, Արևիկ, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, |
| |Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Լենուղի, Լուկաշին, |
| |Խանջյան, Հայկավան, Հացիկ, Մայիսյան, Մարգարա, Մրգաշատ, |
| |Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նորապատ, |
| |Նորավան, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, |
| |Սարդարապատ, Վարդանաշեն, Տանձուտ, Փշատավան գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Բաղրամյանի |Արգինա, Արտամետ, Արևադաշտ, Բագարան, Բաղրամյան, |
| |Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, |
| |Մյասնիկյան, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Վաղարշապատի |քաղ. Վաղարշապատ և Ակնալիճ, Ակնաշեն, Աղավնատուն, |
| |Ամբերդ, Այգեկ, Այգեշատ, Ապագա, Առատաշեն, Արագած, |
| |Արաքս, Արշալույս, Արտիմետ, Արևաշատ, Բաղրամյան, Գայ, |
| |Գեղակերտ, Գրիբոյեդով, Դաշտ, Դողս, Թաիրով, Լեռնամերձ, |
| |Լուսագյուղ, Խորոնք, Ծաղկալանջ Ծաղկունք, Ծիածան, |
| |Հայթաղ, Հայկաշեն, Հովտամեջ, Մեծամոր, Մերձավան, |
| |Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Շահումյանի |
| |թռչնաֆաբրիկա, Ոսկեհատ, Պտղունք, Ջրառատ, Ջրարբի, |
| |Տարոնիկ, Փարաքար, Ֆերիկ գյուղեր |
|_____________________________________________________________________|
|4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ |
|_____________________________________________________________________|
|Գավառի |քաղ. Գավառ և Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, |
| |Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, |
| |Հայրավանք, Նորատուս, Սարուխան գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Սևանի |քաղ. Սևան և Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, |
| |Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, |
| |Սեմյոնովկա, Վարսեր գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Ճամբարակի |քաղ. Ճամբարակ և Աղբերք, Այգուտ, Ճապկուտ, Անտառամեջ, |
| |Արտանիշ, Արծվաշեն (ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի|
| |վերահսկողության տակ), Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, |
| |Թթուջուր, Ծափաթաղ, Կալավան, Բարեպատ, Ձորավանք, |
| |Մարտունի, Շողակաթ (Շորժա), Ջիլ, Վահան գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Մարտունու |քաղ. Մարտունի և Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, |
| |Նշխարք, Լեռնակերտ, Երանոս, Զոլաքար, Լիճք, Ծակքար, |
| |Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Ներքին Գետաշեն, |
| |Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Վարդենիսի |քաղ. Վարդենիս և Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան,|
| |Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, |
| |Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, |
| |Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, |
| |Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, |
| |Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանևան, Վերին Շորժա, |
| |Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղեր |
|_____________________________________________________________________|
|5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ |
|_____________________________________________________________________|
|Վանաձորի |քաղ. Վանաձոր և Ազնվաձոր, Անտառամուտ, Անտառաշեն, |
| |Արջուտ, Արջուտ կայարանին կից, Բազում, Գուգարք, |
| |Գյուլլուդարա, Դարպաս, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, |
| |Լերմոնտովո, Հալավար, Հայդարլի, Ձորագետ, Ձորագյուղ, |
| |Մարգահովիտ, Շահումյան, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, |
| |Փամբակ կայարանին կից, Քիլիսա, Քարաբերդ, Ֆիոլետովո |
| |գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Թումանյանի |քաղ. Ալավերդի, քաղ. Թումանյան, քաղ. Ախթալա, քաղ. |
| |Շամլուղ և Աթան, Առողջարանին կից, Ամոջ, Բենդիկ, Ակներ,|
| |Ախթալա, Ահնիձոր, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Աքորի, |
| |Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, |
| |Քոբեր կայարանի, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, |
| |Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, |
| |Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ, Օձուն գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Սպիտակի |քաղ. Սպիտակ և Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, |
| |Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, |
| |Հարթագյուղ, Ղուրսալ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, |
| |Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, |
| |Քարաձոր գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Ստեփանավանի |քաղ. Ստեփանավան և Ագարակ, Արմանիս, Ամրակից, Բովաձոր, |
| |Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի բերդ, Կաթնաղբյուր, |
| |Կողես, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո,|
| |Սվերդլով, Վարդաբլուր, Ուռուտ, Ուրասար գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Տաշիրի |քաղ. Տաշիր և Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Գետավան, |
| |Գոգավան, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Ձյունաշող, |
| |Ձորամուտ, Մեդովկա, Կրուգլայա շիշկա, Մեծավան, |
| |Մեղվահովիտ, Նորամուտ, Միխայելովկա, Նովոսելցովո, |
| |Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, |
| |Սարչապետ գյուղեր |
|_____________________________________________________________________|
|6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ |
|_____________________________________________________________________|
|Աբովյանի |քաղ. Աբովյան, քաղ. Բյուրեղավան և Ակունք, Առինջ, |
| |Արամուս, Արզնի, Բալահովիտ, Գառնի, Գեղադիր, Գեղաշեն, |
| |Գեղարդ, Գետարգել, Գողթ, Զառ, Զովաշեն, Զովք, |
| |Կաթնաղբյուր, Կամարիս, Կապուտան, Կոտայք, Հատիս, |
| |Հացավան, Ձորաղբյուր, Մայակովսկի, Նոր գյուղ, Նուռնուս, |
| |Ողջաբերդ, Պտղնի, Ջրաբեր, Ջրվեժ, Սևաբերդ, Վերին Պտղնի |
| |գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Հրազդանի |քաղ. Հրազդան, քաղ. Ծաղկաձոր և Աղավնաձոր, Արտավազ, |
| |Փյունիկ, Լեռնանիստ, Հանքավան, Մարմարիկ, Մեղրաձոր, |
| |Գոռգոչ (Կորչլու), Ջրառատ, Սոլակ, Քաղսի գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Չարենցավանի |քաղ. Չարենցավան և Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս ու |
| |Ֆանտան գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Եղվարդի |քաղ. Եղվարդ, քաղ. Նոր Հաճն և Արագյուղ, Արգել, |
| |Բուժական, Գետամեջ, Զովունի, Զորավան, Թեղենիք, Մրգաշեն,|
| |Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Պռոշյան, Սարալանջ, |
| |Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ գյուղեր |
|_____________________________________________________________________|
|7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ |
|_____________________________________________________________________|
|Գյումրու |քաղ. Գյումրի |
|______________|______________________________________________________|
|Ախուրյանի |Ազատան, Ախուրիկ, Ախուրյան, Այգաբաց, Առափի, Արևիկ, |
| |Բայանդուր, Բասեն, Բենիամին, Գետք, Երազգավորս, Լեռնուտ,|
| |Կամո, Կապս, Կառնուտ, Կարմրաքար, Կրաշեն, Հայկավան, |
| |Հացիկ, Հացիկավան, Հովունի, Հովիտ, Ղարիբջանյան, |
| |Ախուրյան կայարան, Մայիսյան, Մարմաշեն, Մեծ Սարիար, |
| |Շիրակ, Ոսկեհասկ, Ջաջուռ, Ջաջուռավան, Ջրառատ, |
| |Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Ամասիայի |Ալվար, Արավետ, Աղվորիկ, Ամասիա, Արդենիս, Արեգնադեմ, |
| |Բանդիվան, Բերդաշեն, Պաղակն, Բյուրակն, Գառնառիճ, |
| |Եղնաջուր, Գտաշեն, Կամխուտ, Զարիշատ, Երիզակ, Զորակերտ, |
| |Դարիկ, Ծաղկուտ, Լորասար, Հովտուն, Մեղրաշատ, Շաղիկ, |
| |Ողջի, Ջրաձոր գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Աշոցքի |Աշոցք, Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ, |
| |Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, |
| |Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Հողմիկ, |
| |Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, Մուսայելյան, Սալուտ, |
| |Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, |
| |Փոքր Սարիար, Փոքր Սեպասար գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Արթիկի |քաղ. Արթիկ և Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, |
| |Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, |
| |Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, |
| |Նոր կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, |
| |Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Մարալիկի |քաղ. Մարալիկ և Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, |
| |Նորշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Բարձրաշեն, Լանջիկ, |
| |Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, |
| |Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ գյուղեր |
|_____________________________________________________________________|
|8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ |
|_____________________________________________________________________|
|Գորիսի |քաղ. Գորիս և Ակներ, Արավուս, Բարձրավան, Խնածախ, |
| |Խնձորեսկ, Խոզնավար, Խոտ, Կոռնիձոր, Հալիձոր, Հարթաշեն, |
| |Հարժիս, Ներքին, Խնձորեսկ, Շինուհայր, Շուռնուխ, |
| |Աղբուլաղ, Վանանդ, Ձորակ, Որոտան, Սվարանց, Վաղատուր, |
| |Վերիշեն, Տաթև, Տանձատափ, Տեղ, Քաշունի, Քարահունջ, |
| |Քարաշեն գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Կապանի |քաղ. Կապան, քաղ. Քաջարան և Ագարակ, Աղվանի, Աճանան, |
| |Անդոկավան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարիկավան, |
| |Գեղանուշ, Գոմարան, Գեղի, Գեղավանք, Կարդ, Կիցք, Վերին |
| |Գեղավանք, Քարուտ, Դավիթ Բեկ, Եղեգ, Եղվարդ, Լեռնաձոր, |
| |Կավճուտ, Կաթնառատ, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Վերին |
| |Գիրաթաղ, Խդրանց, Ծավ, Շիշկերտ, Կաղնուտ, Ձորաստան, |
| |Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Նոր |
| |Աստղաբերդ, Աջաբաջ, Գետիշեն, Ոչեթի, Շիկահող, Շրվենանց, |
| |Չափնի, Սյունիք, Բարգուշատ, Դիցմայրի, Խորձոր, Սզնակ, |
| |Սրաշեն, Սևաքար, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, |
| |Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Փուխրուտ, Քաջարան, Օխտար |
| |գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Մեղրիի |քաղ. Մեղրի, քաղ. Ագարակ և Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, |
| |Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, |
| |Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Տաշտուն գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Սիսիանի |քաղ. Սիսիան, քաղ. Դաստակերտ և Ախլաթյան, Աղիտու, |
| |Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, |
| |Գետաթաղ, Գորայք, Դարբաս, Շամբ, Թանահատ, Թասիկ, |
| |Իշխանասար, Լծեն, Լոր, Ծղուկ, Հացավան, Մուցք, Նժդեհ, |
| |Ցղունի, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտան, |
| |Սալվարդ, Սառնակունք, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս, |
| |Տորունիք, Ույծ գյուղեր |
|_____________________________________________________________________|
|9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ |
|______________|______________________________________________________|
|Եղեգնաձորի |քաղ. Եղեգնաձոր և Ագարակաձոր, Աղավնաձոր, Աղնջաձոր, |
| |Արենի, Ամաղու, Արտաբույնք, Արփի, Գետափ, Գլաձոր, |
| |Գնիշիկ, Մոզրով, Գողթանիկ, Ելփին, Եղեգիս, Թառաթումբ, |
| |Խաչիկ, Հերմոն, Արատես, Կալասար, Հորբատեղ, Հորս, |
| |Մալիշկա, Շատին, Չիվա, Ռինդ, Սալլի, Վարդահովիտ, |
| |Գետիկվանք, Սևաժայռ, Վերնաշեն, Քարագլուխ գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Ջերմուկի |քաղ. Ջերմուկ, Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ, |
| |գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Վայքի |քաղ. Վայք և Ազատեկ, Արին, Արտավան, Ախտա, Բարձրունի, |
| |Գոմք, Զառիթափ, Զեդեա, Կապույտ, Հորադիս, Խնձորուտ, |
| |Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Ուղեձոր, Սերս, Փոռ |
| |գյուղեր |
|_____________________________________________________________________|
|10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ |
|______________|______________________________________________________|
|Իջևանի |քաղ. Իջևանի և Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, |
| |Այգեհովիտ, Կայան, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, |
| |Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, |
| |Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն|
| |գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Նոյեմբերյանի |քաղ. Նոյեմբերյան, քաղ. Այրում և Արճիս, Բագրատաշեն, |
| |Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, |
| |Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, |
| |Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջևան գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Բերդի |քաղ. Բերդ և Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, |
| |Ծաղկավան, Մոսեսգեղ, Նավուր, Ներքին Կարմիր աղբյուր, |
| |Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, |
| |Վարագավան, Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ գյուղեր |
|______________|______________________________________________________|
|Դիլիջանի |քաղ. Դիլիջան և Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք, |
| |Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ գյուղեր |
|_____________________________________________________________________|
|11. Երևան քաղաք |
|_____________________________________________________________________|
|Կենտրոնի և |Կենտրոնի և Նորք-Մարաշի վարչական շրջանների տարածքները |
|Նորք-Մարաշի | |
|______________|______________________________________________________|
|Շենգավիթի |Շենգավիթի վարչական շրջանի տարածքը |
|______________|______________________________________________________|
|Մալաթիա- |Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը |
|Սեբաստիայի | |
|______________|______________________________________________________|
|Աջափնյակի և |Աջափնյակի և Դավթաշենի վարչական շրջանների տարածքները |
|Դավթաշենի | |
|______________|______________________________________________________|
|Արաբկիրի և |Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների |
|Քանաքեռ- |տարածքները |
|Զեյթունի | |
|______________|______________________________________________________|
|Նոր Նորքի և |Նոր Նորքի և Ավանի վարչական շրջանների տարածքները |
|Ավանի | |
|______________|______________________________________________________|
|Էրեբունու և |Էրեբունու և Նուբարաշենի վարչական շրջանների տարածքները|
|Նուբարաշենի | |
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 30.06.16 թիվ 667-Ն, 18.07.2019 թիվ 909-Ն 25.02.2021 թիվ 251-Ն որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 582-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)