030.0395.021099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
i
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Ուսուցչի օրվա առթիվ, կրթության բնագավառում ունեցած մեծ ներդրման համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել`
 
 Օֆելյա Համբարձումի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ     - Երևանի  Ն. Աղբալյանի անվան թիվ 19
                                      դպրոցի ուսուցչուհի
 Մելիք  Սարգսի      ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ     - Լոռու մարզի Սարամեջ գյուղի դպրոցի 
                                      տնօրեն, ուսուցիչ:
 
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
2 հոկտեմբերի 1999 թ.
ՆՀ-395