Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0397.040999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.

1. Գիտության և կրթության բնագավառներում ձեռք բերված ակնառու նվաճումների համար և Երևանի պետական համալսարանի 80-ամսյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրել.

 

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ`

 

Էդուարդ Ռաֆայելի ԱԹԱՅԱՆԻՆ           - ռուսական բանասիրության ֆակուլտետի

                                      լեզուների տիպաբանության, ռուսաց

                                      լեզվի տեսության և մեթոդիկայի

                                      ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական

                                      գիտությունների դոկտոր, Հայաստանի

                                      Հանրապետության գիտությունների

                                      ազգային ակադեմիայի ակադեմիկոս

Հովհաննես Խաչատուրի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ     - բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի

                                      պատմության ամբիոնի պրոֆեսոր,

                                      բանասիրական գիտությունների դոկտոր

Վալտեր Արտաշեսի ԴԻԼՈՅԱՆԻՆ           - պատմության ֆակուլտետի ընդհանուր

                                      պատմության ամբիոնի պրոֆեսոր,

                                      պատմական գիտությունների դոկտոր

Լյուդմիլա Հակոբի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ    - փիլիսոփայության, սոցիոլոգիայի և  

                                      հոգեբանության ֆակուլտետի կիրառական

                                      սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ,

                                      փիլիսոփայական գիտությունների

                                      դոկտոր, պրոֆեսոր

Գրիգորի Ալեքսանդրի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ       - տնտեսագիտության ֆակուլտետի դեկան,

                                      ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի

                                      վարիչ, տնտեսագիտական

                                      գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռաֆայել Խաչատուրի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ      - Երևանի  պետական համալսարանի

                                      միջազգային կապերի գծով պրոռեկտոր,

                                      տնտեսագիտական գիտությունների

                                      թեկնածու, դոցենտ

Լիլվա Սարգսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ          - Երևանի  պետական համալսարանի

                                      գլխավոր գրադարանավար

Գուրգեն Վրեժի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ            - արևելագիտության  ֆակուլտետի դեկան,

                                      բանասիրական գիտությունների

                                      թեկնածու, դոցենտ

 

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ`

 

Աիդա Ավետիսի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ            - քիմիական ֆակուլտետի դեկան,

                                      օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ,

                                      քիմիական գիտությունների դոկտոր,

                                      պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության

                                      գիտությունների ազգային ակադեմիայի

                                      ակադեմիկոս

Սերգեյ Իշխանի ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ          - երկրաբանական ֆակուլտետի

                                      հանքաբանության և ապարագիտության

                                      ամբիոնի պրոֆեսոր, երկրաբանական

                                      գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սողոմոն Պողոսի ԲԱԼԱՅԱՆԻՆ            - աշխարհագրական ֆակուլտետի

                                      քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի

                                      ամբիոնի պրոֆեսոր, աշխարհագրական  

                                      գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռուբեն Միքայելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ     - կենսաբանական ֆակուլտետի գենետիկայի

                                      և բջջաբանության ամբիոնի վարիչ,

                                      կենսաբանական գիտությունների

                                      դոկտոր, պրոֆեսոր

Վլադիմիր Միքայելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ   - ռադիոֆիզիկայի ֆակուլտետի

կիսահաղորդիչ և դիէլեկտրիկների

ֆիզիկայի ամբիոնի վարիչ,

ֆիզիկա-մաթեմատիկական

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Հայաստանի Հանրապետության

գիտությունների ազգային ակադեմիայի

ակադեմիկոս

Վլադիմիր Սարգսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ          - մեխանիկայի ֆակուլտետի դեկան, հոծ

                                      միջավայրի մեխանիկայի ամբիոնի վարիչ,

                                      ֆիզիկա-մաթեմատիկական

                                      գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

                                      Հայաստանի Հանրապետության

                                      գիտությունների ազգային ակադեմիայի

                                      ակադեմիկոս

Դավիթ Մհերի ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ             - ֆիզիկայի ֆակուլտետի ընդհանուր

                                      ֆիզիկայի ամբիոնի վարիչ,

                                      ֆիզիկա-մաթեմատիկական

                                      գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

                                      Հայաստանի Հանրապետության

                                      գիտությունների ազգային ակադեմիայի

                                      ակադեմիկոս

Յուրի Լազարի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ            - ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան,

                                      ալիքային պրոցեսների տեսության և

                                      ֆիզիկայի ամբիոնի վարիչ,

                                      ֆիզիկա-մաթեմատիկական

                                      գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռաֆիկ Նշանի ՏՈՆՈՅԱՆԻՆ               - ինֆորմատիկայի և  կիրառական

                                      մաթեմատիկայի ֆակուլտետի դիսկրետ

                                      մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ,

                                      ֆիզիկա-մաթեմատիկական

                                      գիտությունների թեկնածու

 

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ`

 

Գագիկ Սերգեյի ՂԱԶԻՆՅԱՆԻՆ            - իրավաբանական ֆակուլտետի դեկան,

                                      քրեական իրավունքի ամբիոնի վարիչ,

                                      իրավաբանական գիտությունների

                                      թեկնածու, դոցենտ:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

4 հոկտեմբերի 1999 թ.

ՆՀ-397

 

 

pin
ՀՀ Նախագահ
04.10.1999
N ՆՀ-397
Հրամանագիր