041.0607.240999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 607
Վ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, Ա. ՔՈՉԱՐՅԱՆԻ, Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության տեսչության պետ Վանիկ Ներսիսյանին, նույն միջուկային տեղեկատվության և արտաքին կապերի բաժնի աշխատող Աշոտ Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ Արամ Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Աշոտ Հովսեփյանին 1999 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 2-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն` ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 43-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Վ. Ներսիսյանի, Ա. Քոչարյանի, Ա. Գևորգյանի, Ա. Հովսեփյանի Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Վ. Ներսիսյանի, Ա. Քոչարյանի, Ա. Գևորգյանի, Ա. Հովսեփյանի Ավստրիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: