041.0609.270999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 609
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Է. ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Վրաստանի Նախագահ Է. Շևարդնաձեի և նրան ուղեկցող անձանց 1999 թվականի սեպտեմբերի 29-30-ը Հայաստանի Հանրապետություն պետական այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` Վրաստանի Նախագահին և նրան ուղեկցող պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել պատվիրակության ընդունումն ըստ հաստատված արարողակարգի, հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում, պատվիրակությանն սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից), ինչպես նաև հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել մոտոցիկլիստներ և ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն հաստատված արարողակարգի:
5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հյուրերին ընդունելու, ճանապարհելու և Մեծ եղեռնի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողության ընթացքում ապահովել զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի առկայությունը` համաձայն հաստատված արարողակարգի:
7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Վրաստանի գործարարների պատվիրակության համար իրականացնել համապատասխան միջոցառումներ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել պատվիրակության անդամների բուժսպասարկումը, հատկացնել շտապ բուժօգնության անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տեղադրել միջազգային կապի միջոցներ:
11. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության հետ համատեղ իրականացնել քաղաքի համապատասխան հատվածների դրոշազարդման և բարեկարգման աշխատանքները` համաձայն հաստատված արարողակարգի:
12. Ընդունել ի գիտություն, որ Վրաստանի Նախագահի և նրան ուղեկցող պաշտոնական պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին կատարել`
ա) Վրաստանի Նախագահի այցը նախապատրաստող պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ) համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների.
բ) սույն որոշման 7-րդ կետում նախատեսված միջոցառումների հետ կապված ծախսերը` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հաշվետվությունների.
գ) սույն որոշման 10-րդ կետում նախատեսված ծառայությունների հետ կապված ծախսերը` համաձայն Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության ներկայացրած հաշվետվությունների.
դ) սույն որոշման 11-րդ կետում նախատեսված միջոցառումների հետ կապված ծախսերը` համաձայն Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հաշվետվությունների: