Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆ ...

 

 

040.0700.290615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2015 թվականի N 700-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1081-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի ձևն ու կրման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.07.2021 թիվ 1094-Ն որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի «Բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստը կրելու կարգը և ձևը սահմանելու մասին» N 1081-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 01.07.2021 թիվ 1094-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 25-ի

N 700-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց (այսուհետ` պետական վերահսկողություն իրականացնող անձ) համազգեստի (այսուհետ` համազգեստ) ձևի և կրման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Համազգեստը կրում են պետական վերահսկողություն իրականացնող անձինք` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:

3. Համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգի պահանջներին և պահվի անթերի վիճակում:

4. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց մեղքով սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով` պետական վերահսկողություն իրականացնող անձի միջոցների հաշվին:

 

2. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

5. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց համազգեստը կազմված է`

i

1) վերնաշապիկ` երկարաթև` մուգ մոխրագույն կտորից: Վերնաշապիկի հետևամասը և առաջամասը բաղկացած են 2 կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` 3 կոճակներով կոճկվող կափույրով, հետևամասը` վերին կտրվածքով, թևքերը` երկար, 2 կոճակներով կոճկվող թեզանիքներով: Վերնաշապիկի պարանոցից ներքև մշակվում է վրադիր կտոր, որի վրա մշակվում են 3 օղակներ և կարվում 3 կոճակներ` 10 մմ տրամագծով: Կրծքամասում` աջ և ձախ կողմերում, կարվում են տեսչական մարմնի տարբերանշանները: Ներքևում` կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Վերնաշապիկի աջ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5): Պետական վերահսկողություն իրականացնող անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկուական երկարաթև վերնաշապիկ.

2) կիսավերարկու ձմեռային` մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից: Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով և տաք ներդիրով է, բաճկոնին կոճկվում է հանովի արհեստական մորթե օձիք, որը կոճկվում է 7 օղակներով և բաճկոնի օձիքին կարված են 7 հատ 15 մմ տրամագծով պլաստմասսայե կոճակներ: Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով: Գոտու կողային մասերն ունեն 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը` կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ: Առջևի 2 լանջափեշերի վերևամասում` կափույրի տակ, ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում` ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում` կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5): Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է երեք տարի ժամկետով.

2.1) կիսավերարկու աշնանային` մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից: Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով է: Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով: Գոտու կողային մասերն ունեն 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը` կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ: Առջևի 2 լանջափեշերի վերևամասում` կափույրի տակ, ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում` ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում` կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5): Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է երկու տարի ժամկետով.

3) տաբատ` մուգ մոխրագույն կտորից: Գոտին` 10 մմ լայնությամբ 5 գոտեմակողերով, գոտեփոկի անցկացման համար կամրջակներից մեկը պետք է գտնվի գոտկատեղի հետնամասի միացման կարի վրա: Կոճկվում է 15 մմ տրամագծով կոճակով, 16 սմ երկարությամբ շղթայով: Կողային գրպանները թեք են` 16 սմ բացվածքով: Հետևամասի աջ կողմում ներկարված գրպան` 13-14 սմ բացվածքով (նկար 1): Պետական վերահսկողություն իրականացնող անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկուական տաբատ.

4) տեսչական մարմնի խորհրդանշան` շրջանաձև, երկարությունը` 97 մմ, լայնությունը` 85 մմ, խորհրդանշանը` ոսկեգույն գավազան, որի վրա ոլորաձև պատկերված է կանաչ օձ: Գավազանի ներքևի մասում` երկու կողմերում V-աձև տեղադրված է ոսկեգույն ցորենի մեկական հասկ: Ձախ ցորենի հասկի ստորին մասում ոսկեգույն տառերով գրված է տեսչական մարմնի «ԻՕԲՊՊ ՌԱ»` ռուսերեն հապավումը, իսկ աջ ցորենի հասկի ստորին մասում` «FSIB of RA»` անգլերեն հապավումը: Արտաքին կանաչ շրջանագծում ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերը (նկար 7, 8): Կարվում է կիսավերարկուի, շապիկի և վերնաշապիկի ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև: Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա.

5) կիսաշրջազգեստ` կազմված առաջամասից, հետևամասից և ներկարված գոտուց` մուգ մոխրագույն կտորից, ուղիղ կտրվածքով, մինչ ծունկը ծածկող երկարության: Հետևամասի ներքևում 9 սմ բացվածքով, հետևից վերնամասը կոճկվում է 16 սմ երկարությամբ շղթայով, որը գոտու վրա կոճկվում է 14 մմ երկարությամբ 1 կոճակ օղակով (նկար 3): Պետական վերահսկողություն իրականացնող անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկուական կիսաշրջազգեստ.

6) տեսչական մարմնի տարբերանշան` ուղղանկյուն, 10x2 սմ չափսերով, վրան ասեղնագործվում է համապատասխան ստորաբաժանման անվանման հապավումը, իսկ աջ կողմում` կրողի անվան առաջին տառը, ազգանունը (նկար 9, 10): Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա.

7) թևքանշան` շրջանաձև, 8 սմ շառավղով, կենտրոնում Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույնն է պատկերված, իսկ շրջանագիծն իրենից ներկայացնում է «Հայաստան» գրվածքը` հայերեն և անգլերեն լեզուներով (նկարներ 5, 6): Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա:

8) գլխարկ` մուգ մոխրագույն գլխարկ (կեպի), բամբակ 100%, հետնամասում ամրանում է ճարմանդով: Ջրադիմացկուն, բարձրորակ, խիտ գործվածք է: Առաջնամասում ասեղնագործվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 1, 2, 3, 4): Պետական վերահսկողություն իրականացնող անձը մեկ գլխարկը կրում է մեկ տարի ժամկետով.

9) շապիկ` կարճաթև` մոխրագույն կտորից: Շապիկի հետևամասը և առաջամասը բաղկացած են 2 կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` 3 կոճակներով` 11 սմ տրամագծով կոճկվող կափույրով, թևքերը` կարճ, երկակի կարով (նկար 4): Պետական վերահսկողություն իրականացնող անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկուական կարճաթև շապիկ:

(5-րդ կետը փոփ. 08.09.2022 թիվ 1392-Ն որոշում)

 

3. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց համազգեստի առանձին մասերը կրելու առանձնահատկություններն են`

1) գլխարկ կրելու կարգը` գլխարկը կրում են ուղիղ և ազատ ոճով.

2) համազգեստը կրելու կարգը`

ա. վերնազգեստը և տաբատը պետք է կրել մաքուր, հարդարված և արդուկված վիճակում,

բ. վերնազգեստի գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն,

գ. վերնաշապիկը բաճկոնի հետ կրելու դեպքում վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է լինի բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0,5 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ:

i

7. Պետական վերահսկողություն իրականացնող կին պաշտոնատար անձի ցանկության դեպքում տարեկան երկու կիսաշրջազգեստի փոխարեն կարող է տրամադրվել տարեկան երկու տաբատ կամ մեկ կիսաշրջազգեստ և մեկ տաբատ:

(7-րդ կետը լրաց. 08.09.2022 թիվ 1392-Ն որոշում)

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐԸ

 

 

 

(հավելվածը խմբ. 01.07.2021 թիվ 1094-Ն որոշում)

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2015
N 700-Ն
Որոշում