Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ` ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻ ...

 

 

041.0614.280999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 614

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ` ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1999 թվականի հոկտեմբերի 6-8-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի` Երևանում կայանալիք նիստի անցկացման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին (10 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանը ընդունելությունների տանը տեղադրել համաժամանակյա թարգմանության սարքավորումներ և ապահովել թարգմանչական աշխատանքների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգետիկայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը` մինչև 1999 թվականի սեպտեմբերի 25-ը ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի անցկացման հետ կապված փաստաթղթերն ու տեղեկանքները Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղարին ներկայացնելը:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել պատվիրակության անդամների ընդունումն ու ճանապարհումը (անվճար) պաշտոնական պատվիրակությունների սրահում:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի` Երևանում կայանալիք նիստի անցկացման հետ կապված ծախսերը` 15850,0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.09.1999
N 614
Որոշում