041.0616.290999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 616
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը պատկանող 1982 թվականի թողարկման «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան (հենասահք` 12024850, շարժիչ` 12014639) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ ավարտել նշված ավտոմեքենայի սահմանված կարգով հաշվեկշռից հանձնման-ընդունման աշխատանքները: