Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ...

 

 

040.0730.060715

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2015 թվականի N 730-Ն

 

ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված` Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի N 2 առդիրի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 10-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով:

2. Հաստատել`

1) առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.12.16 թիվ 1286-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 15.12.16 թիվ 1286-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ավարտից հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվություն:

(3-րդ կետը փոփ. 15.12.16 թիվ 1286-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 15.12.16 թիվ 1286-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 2-ի

N 730-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Հանձնաժողովն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 730-Ն որոշման համաձայն:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված և 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովի լրիվ անվանումն է` առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

 

4. Հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման կառավարումն է:

5. Հանձնաժողովը հանդես չի գալիս որպես ծրագիրն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

6. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության առաջացման դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկ տրամադրող կազմակերպության հետ.

2) ծրագրի իրականացման կառավարման գրասենյակի (այսուհետ` ԾԻԿԳ), ինչպես նաև ծրագրի շրջանակում «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակի (այսուհետ` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ վարկի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

4) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԿԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.

5) ծրագրով նախատեսված և հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցի ու ծրագրի բյուջեին համապատասխան` հանձնաժողովի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

6) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.

7) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով վարկ տրամադրող կազմակերպության հետ.

8) ԾԻԿԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման համար համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

9) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

10) վարկ տրամադրող միջազգային կազմակերպության ծրագրի իրականացման ղեկավարների տարեկան այցերի, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև ծրագրի առանձին բաղադրիչների համար պատասխանատու մասնագետների այցերի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ ծրագրի իրականացման արդյունքները քննարկելը, արդյունքների մասին 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

11) ծրագրի ավարտից հետո ծրագրի իրականացման արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

(6-րդ կետը փոփ. 15.12.16 թիվ 1286-Ն որոշում)

7. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԿԳ-ի ղեկավարի ներկայացմամբ, քննարկվում են հանձնաժողովի նիստերում` դրանք ներկայացվելու օրվանից հետո մեկշաբաթյա ժամկետում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի ու հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԿԳ-ի ղեկավարի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

9. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԿԳ-ի ղեկավարի առաջարկությամբ:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

11. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից մեկը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

12. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է հանձնաժողովի անդամներին` գումարվող նիստից 5 օր առաջ:

13. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է հանձնաժողովի հաջորդ նիստ: ԾԻԿԳ-ի ղեկավարը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

14. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում հանձնաժողովի նախագահի մոտ, եթե հանձնաժողովի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

15. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

16. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:

17. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված` պետական պաշտոն զբաղեցնող անձինք:

18. Հանձնաժողովի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված` 50 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից ավելի արժողությամբ մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների` տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

19. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` հանձնաժողովի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված հանձնաժողովի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

20. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

21. 350 մլն դրամ և ավելի գումարով մրցույթների արդյունքները հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

22. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետն է:

(22-րդ կետը փոփ. 15.12.16 թիվ 1286-Ն, 14.03.2019 թիվ 240-Ն որոշումներ)

23. Հանձնաժողովի նախագահը`

1) պատասխանատու է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում.

3) իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

24. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան ճյուղային նախարարությունների, գերատեսչությունների և գրասենյակների պատասխանատու պաշտոնյաներ, ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարներ:

(24-րդ կետը փոփ. 14.03.2019 թիվ 240-Ն որոշում)

25. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 14.03.2019 թիվ 240-Ն որոշում)

27. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում, փոփոխվում և հանձնաժողովի անդամի անդամությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(27-րդ կետը փոփ. 15.12.16 թիվ 1286-Ն, 14.03.2019 թիվ 240-Ն որոշումներ)

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 14.03.2019 թիվ 240-Ն որոշում)

(28-րդ կետը փոփ. 15.12.16 թիվ 1286-Ն որոշում)

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

29. (29-րդ կետն ուժը կորցրել է 14.03.2019 թիվ 240-Ն որոշում)

30. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է հանձնաժողովի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը հանձնաժողովի անդամներին.

3) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարմանը և հանձնաժողովի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում հանձնաժողովի անդամներին.

7) հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

31. Հանձնաժողովի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները և (կամ) լրացումները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

32. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 2-ի

N 730-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Ս. Ավետիսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Է. Տարասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Հ. Հովհաննիսյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ռ. Մակարյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Ս. Քրմոյան         - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Ե. Հովհաննիսյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական

                         վարչության գլխավոր մասնագետ

 

    Է. Ավետյան         - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան

                         ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական

                         հիմնարկի գործադիր տնօրեն

 

    Գ. Գևորգյան        - «Առևտրի  խթանման և  որակի ենթակառուցվածքի» ծրագրի

                         իրականացման կառավարման գրասենյակի ղեկավար

 

    Բ. Ենգիբարյան      - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Խաչատուրյան     - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ե. Չախոյան         - «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ռ. Բաղդասարյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         ֆինանսաբյուջետային վարչության պետ

 

    Ա. Եգանյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         արդյունաբերության զարգացման վարչության պետ

 

    Լ. Մաքսուդյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական

                         կանոնակարգման վարչության պետ

 

(2-րդ հավելվածը խմբ. 06.04.16 թիվ 347-Ն որոշում)

 

նը,

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2015
N 730-Ն
Որոշում