Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ
75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյակի, որոշում եմ.

1. Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյա հոբելյանի կապակցությամբ 1994 թվականի հոկտեմբերի 6-ից 8-ը կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ:

2. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Լևոն  ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ    - Հայաստանի Հանրապետության նախագահ

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ        - Հայաստանի Հանրապետության  վարչապետ

Արմենակ ՂԱԶԱՐՅԱՆ       - Հայաստանի Հանրապետության պետական նախարար

Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ       - Հայաստանի Հանրապետության  Գերագույն խորհրդի

                         կրթության և գիտության, լեզվի և մշակույթի

                         հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վարդգես ԳՆՈՒՆԻ         - Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության

                         և գիտության նախարար

Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ      - Երևանի  պետական համալսարանի ռեկտոր

Ռոմեո ՇԱԽԱԹՈՒՆՅԱՆ      - Երևանի  պետական համալսարանի պրոռեկտոր

 

3. Հանձնաժողովին` երկամսյա ժամկետում հաստատել Երևանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյա հոբելյանի հետ կապված հանդիսավոր միջոցառումների ծրագիր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` նախատեսել համապատասխան միջոցներ հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի իրականացումն ապահովելու համար:

 

28 մարտի 1994 թ.

ՆՀ-281

 

 

pin
ՀՀ Նախագահ
28.03.1994
N ՆՀ-281
Հրամանագիր