Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյակի, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 23-ից 25-ը կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ:

2. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ  - Հայաստանի Հանրապետության նախագահ

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ       - Հայաստանի Հանրապետության վարչապետ

Արմենակ ՂԱԶԱՐՅԱՆ      - Հայաստանի Հանրապետության պետական նախարար

Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ  - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ

Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ        - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

                        ակադեմիայի պրեզիդենտ

Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ      - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

                        կրթության և գիտության, լեզվի և մշակույթի

                        հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վարդգես ԳՆՈՒՆԻ        - Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և  

                        գիտության նախարար

Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ        - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

Լավրենտի ԲԱՐՍԵՂՅԱՆ    - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

                        ակադեմիայի պրեզիդենտի ընդհանուր հարցերի գծով

                        տեղակալ

 

3. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյա հոբելյանի հետ կապված հանդիսավոր միջոցառումների ծրագիր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` նախատեսել համապատասխան միջոցներ հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի իրականացումն ապահովելու համար:

 

28 մարտի 1994 թ.

ՆՀ-282

 

 

pin
ՀՀ Նախագահ
28.03.1994
N ՆՀ-282
Հրամանագիր