«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
20 դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 115
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Ստեփանավանի օդանավակայանի տարածքում մաքսային հսկողության գոտին, որը հանդիսանում է օդանավակայանի հատուկ ռեժիմային գոտի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 20-ից:
(նախաբանը փոփ. 31.08.15 թիվ 979-Ն, 09.03.2023 թիվ 289-Ն որոշումներ)