ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Ռ. ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ
ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մերձակա և հատուկ ավիաուղիների «Արարատ» դուստր պետական ձեռնարկության Մի-8 ավիաէսկադրիլիայի հրամանատար, առաջին կարգի օդաչու Ստեփան Ռուբենի ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ պարգևատրել 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով:
28 մայիսի 1999 թ.
ՆՀ-309