040.0817.270715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2015 թվականի N 817-Ն
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող շարժական գույքը` համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սույն կետում նշված անշարժ գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին`
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 189 հասցեում գտնվող` 50,000,000 դրամ հաշվեկշռային արժեքով 627,7 քառ.մետր մակերեսով մասնաշենքը.
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 04.07.2019 թիվ 851-Ն որոշում)
3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Թամանցիների 45/1 հասցեում գտնվող` 3,770,490 դրամ հաշվեկշռային արժեքով 444,4 քառ. մետր մակերեսով վարչական շենքը:
(2-րդ կետը փոփ. 04.07.2019 թիվ 851-Ն որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 04.07.2019 թիվ 851-Ն որոշում)
(3-րդ կետը փոփ. 22.12.16 թիվ 1314-Ն որոշում)
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին թույլատրել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնին` օգտագործելու սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնաշենքի 1-ին հարկի 109,6 քառ. մետր մակերեսով տարածքը (ընդհանուր մակերեսի 17,46 տոկոսը).
2) Հայաստանի Հանրապետության դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությանը` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 8-րդ կայազորային քննչական բաժնի հետ համատեղ օգտագործելու սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված վարչական շենքը` ըստ իրենց կողմից զբաղեցված տարածքների:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը` անհատույց օգտագործելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` սույն որոշման N 2 հավելվածի 1-4-րդ կետերում նշված վարչական շենքերի տարածքները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել`
ա. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 04.07.2019 թիվ 851-Ն որոշում)
(5-րդ կետը փոփ. 04.07.2019 թիվ 851-Ն որոշում)
6. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված վարչական շենքերի կոմունալ-կենցաղային սպասարկման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին, իսկ սույն որոշման N 2 հավելվածում նշված վարչական շենքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 1-ին, 2-րդ կայազորային քննչական բաժինների կողմից զբաղեցված վարչական շենքերի կոմունալ-կենցաղային սպասարկման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
7. Հաստատել սույն որոշման 2-րդ կետում և N 2 հավելվածում նշված վարչական շենքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին 2015 թվականից սկսած անհատույց մատուցվող ծառայությունների, ինչպես նաև անհատույց հատկացվող ապրանքների անվանացանկը` համաձայն N 3 հավելվածի:
(7-րդ կետը փոփ. 25.02.16 թիվ 174-Ն, 22.12.16 թիվ 1314-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 23-ի
N 817-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Գույքի տեսակը|Արտա-|Մակնիշը|Նույնականացման|Քա- |Արժեքը |Ընդամենը |
|ը/կ| |դրման| |համարը |նակը| | |
| | |տարե-| | | | | |
| | |թիվը | | | | | |
|___|_____________|_____|_______|______________|____|_______|_________|
|1. |Տպիչ սարք A 3|2014 |XEROX |G-010640902 | 1 | 416000| 416000 |
| |բազմա- | |WC5021 | | | | |
| |ֆունկցիոնալ | | | | | | |
|___|_____________|_____|_______|______________|____|_______|_________|
|2. |Պատճենահանման|2007 |XEROX |TYE-3500780001| 2 |617,000| 1,234,00|
| |սարք | |PRO |TYE-3500780702| | | |
| | | |WC420 | | | | |
|___|_____________|_____|_______|______________|____|_______|_________|
|3. |Պատճենահանման|2007 |XEROX |TYR-3501869790| 7 |406,000| 2842000|
| |սարք | |WC420 |TYR-3501880921| | | |
| | | | |TYR-3501873437| | | |
| | | | |TYR-3501876410| | | |
| | | | |TYR-3501860858| | | |
| | | | |TYR-3501880832| | | |
| | | | |TYR-3501880956| | | |
|___|_____________|_____|_______|______________|____|_______|_________|
|4. |Պատճենահանման|2008 |XEROX |TYR-3501860017| 2 |406,000| 812000|
| |սարք | |WC420 |TYR-3501884030| | | |
|_____________________________________________________________________|
| Ընդամենը 5,304,0 հազ. դրամ |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 23-ի
N 817-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
1. Երևան քաղաքի Բաբայան 4 հասցեում գտնվող վարչական շենքի 1887,2 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 20,65 տոկոսը) հետևյալ տարածքները`
1) «Պահակակետ-1» շինությունը` 74,8 քառ. մետր մակերեսով.
2) գլխավոր մասնաշենքի`
ա. նկուղային հարկում մեկ սենյակ` 29,2 քառ. մետր մակերեսով,
բ. 1-ին հարկում 575 քառ. մետր տարածք,
գ. 2-րդ հարկում` 736,6 քառ. մետր տարածք,
դ. 5-րդ հարկում` 241,0 քառ. մետր տարածք.
3) սպորտային մասնաշենքի 1-ին հարկում` 206,6 քառ. մետր տարածք.
4) ավտոտնակների շարքում` մեկ ավտոտնակ (ձախից 6-րդ)` 24,0 քառ. մետր մակերեսով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 12 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին և 2-րդ հարկերում` 290,7 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 29,31 տոկոսը) տարածք համապատասխանաբար` 120,3 քառ. մետր և 170,4 քառ. մետր:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի`
1) Կապան քաղաքի Գործարանային 5 հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկում` 123,4 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 7,08 տոկոսը) տարածք.
2) Գորիս քաղաքի Մաշտոցի 42 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկում մեկ սենյակ` 15,6 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 5,88 տոկոսը) տարածք:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սավոյան 3 հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկում` 149,4 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 2,5 տոկոսը) տարածք:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Լոռու կայազորի ռազմական ոստիկանությանը պատկանող շենքի 1-ին հարկում 51,8 քառ. մետր մակերեսով (ընդհանուր մակերեսի 5,25 տոկոսը) տարածքը:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 23-ի
N 817-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻՑ ՍԿՍԱԾ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Վառելիք (բենզին) 110.000 լիտր` զինվորական քննչական գլխավոր վարչության կարիքների համար 2015 և 2016 թվականներին, իսկ 2017 թվականից իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:
2. Կապի ծառայությունների սպասարկում և մատուցում 2015-2016 թվականներին` 2014 թվականին մատուցված ծառայությունների ծավալով, իսկ 2017 թվականից սկսած կապի ծառայությունների սպասարկում և մատուցում` բացառությամբ ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների, որն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:
(3-րդ հավելվածը փոփ. 25.02.16 թիվ 174-Ն, 22.12.16 թիվ 1314-Ն որոշումներ)