Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ...

 

 

040.0851.040815

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2015 թվականի N 851-Ն

 

ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և 11-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 30-ի

N 851-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գործընկեր հասարակական կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ընտրության հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպությունների ընտրության գործընթացն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

3. Կազմակերպությունների ընտրության գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծված` առնվազն երեք անձից բաղկացած հայտերի գնահատման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որն ստեղծվում է նախքան սույն կարգի 5-րդ կետով սահմանված հայտարարության հրապարակումը:

4. Կազմակերպությունների ընտրության գործընթացի կազմակերպման աշխատանքներն իրականացնում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում):

5. Ստորաբաժանումը կազմակերպությունների ընտրության գործընթացն սկսելուց տասն աշխատանքային օր առաջ հրապարակում է հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Հայտարարության մեջ պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտերն ընդունող ստորաբաժանման պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի` առձեռն հանձնելու դեպքում, ընդունման օրերը և ժամերը.

3) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

7. Կազմակերպությունների ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրականացնում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն:

8. Ընտրությանը մասնակցելու համար կազմակերպությունը նախարարության աշխատակազմ ներկայացնում է հայտ:

9. Հայտում պետք է ներառված լինի կազմակերպության ընտրության գործընթացին մասնակցելու վերաբերյալ նախարարությանը հասցեագրած կազմակերպության գրությունը` հետևյալ տվյալներով ու տեղեկատվությամբ`

1) կազմակերպության անվանումը.

2) կազմակերպության գտնվելու վայրը.

3) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կապի միջոցները (հեռախոսահամար, ֆաքս, էլեկտրոնային փոստ).

4) կազմակերպության գործունեության բնույթը և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում աշխատելու ժամանակահատվածը:

10. Հայտին կից ներկայացվում են`

1) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը (գրանցման համարը).

2) կազմակերպության կանոնադրության պատճենը.

3) կազմակերպության կողմից իրականացվող մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն (իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ):

11. Ներկայացված հայտերը պետք է վավերացված լինեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ:

(11-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

12. Հայտարարությունը տեղադրելուց հետո` մինչև սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ժամկետի ավարտը կազմակերպություններն իրենց հայտերը` սոսնձված, ստորագրված ծրարով, ներկայացնում են ստորաբաժանում առձեռն հանձնելու միջոցով կամ ուղարկում են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

(12-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

13. Կազմակերպությունների ընտրությունը կատարվում է հայտը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հանձնաժողովի կողմից նշանակված օրը հանձնաժողովի նախագահը հրավիրում է նիստ, բացում է ծրարները և հանձնաժողովի անդամների հետ քննարկում ներկայացված հայտերը: Հանձնաժողովը գնահատում է յուրաքանչյուր կազմակերպության գործունեության համապատասխանությունը սույն կարգի 17-րդ կետով սահմանված չափանիշներին, որից հետո ընդունում է համապատասխան որոշում` հայտը բավարարելու կամ այն մերժելու մասին: Արդյունքների մասին կազմակերպությանը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

15. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր` թերությունները շտկելու համար:

16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

17. Ընտրության չափանիշներն են`

1) կազմակերպության վերջին երեք տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում իրականացված գործունեության փորձը.

2) համապատասխան մասնագետների (սոցիոլոգ, հոգեբան, բուժաշխատող, իրավաբան և այլն) առկայությունը.

3) կազմակերպության նյութական բազայի առկայությունը, եթե կազմակերպությունն իրականացնում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գործառույթներ:

18. Ընտրված կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհամագործակցությունն ամրագրվում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրով:

19. Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ կազմակերպությունը ճանաչվում է գործընկեր կազմակերպություն և ստանում է իրավասու մարմնի կարգավիճակ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 30-ի

N 851-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում (այսուհետ` նույնացման հանձնաժողով) հասարակական կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ներկայացուցիչների ընտրության հետ կապված հարաբերությունները:

2. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

3. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծված` առնվազն երեք անձից բաղկացած հայտերի գնահատման և ընտրության կատարման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որն ստեղծվում է նախքան սույն կարգի 5-րդ կետով սահմանված հայտարարության հրապարակումը:

4. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացի կազմակերպման աշխատանքներն իրականացնում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում):

5. Ստորաբաժանումը կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացն սկսելուց տասն աշխատանքային օր առաջ հրապարակում է հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Հայտարարության մեջ պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտերն ընդունող ստորաբաժանման պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի` առձեռն հանձնելու դեպքում, ընդունման օրերը և ժամերը.

3) հայտերին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

7. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունները:

8. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացին մասնակցելու համար կազմակերպությունը նախարարության աշխատակազմ ներկայացնում է հայտ:

9. Հայտում պետք է ներառված լինի կազմակերպությունների ընտրության գործընթացին մասնակցելու վերաբերյալ նախարարությանը հասցեագրած կազմակերպության գրությունը` հետևյալ տվյալներով ու տեղեկատվությամբ`

1) կազմակերպության անվանումը.

2) կազմակերպության գտնվելու վայրը.

3) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, կապի միջոցները (հեռախոսահամար, ֆաքս, էլեկտրոնային փոստ).

4) հանձնաժողովում կազմակերպությունը ներկայացնող լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, կապի միջոցները):

10. Հայտին կից ներկայացվում են`

1) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը.

2) կազմակերպության կանոնադրության պատճենը.

3) կազմակերպության ներկայացուցչի` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեության մասին ամփոփ տեղեկատվությունը, այդ թվում` ոլորտում աշխատելու ժամանակահատվածը և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման գործում փորձառությունը:

11. Ներկայացված հայտերը պետք է վավերացված լինեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):

12. Հայտարարությունը տեղադրելուց հետո` մինչև սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտը կազմակերպություններն իրենց հայտերը` սոսնձված, ստորագրված և (կամ) կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով, ներկայացնում են ստորաբաժանում` առձեռն հանձնելու միջոցով կամ ուղարկում են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

13. Կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը կատարվում է հայտը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հանձնաժողովի կողմից նշանակված օրը հանձնաժողովի նախագահը հրավիրում է նիստ, բացում է ծրարները և հանձնաժողովի անդամների հետ քննարկում թեկնածությունները: Հանձնաժողովը գնահատում է կազմակերպության գործունեության և նրա ներկայացուցչի փորձառության համապատասխանությունը սույն կարգի 17-րդ կետով սահմանված չափանիշներին, որից հետո ընդունում է համապատասխան որոշում` հայտը բավարարելու կամ այն մերժելու մասին: Արդյունքների մասին կազմակերպությանը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

15. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր` թերությունները շտկելու համար:

16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

17. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կազմակերպությունների այն ներկայացուցիչները, որոնք ունեն`

1) կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր.

2) փորձառություն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման գործում.

3) վերջին երեք տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում գործունեության փորձ:

18. Ընտրված կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգրկվում են նույնացման հանձնաժողովի կազմում և օգտվում են նույնացման հանձնաժողովի մյուս անդամների հետ հավասար իրավունքներից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.2015
N 851-Ն
Որոշում