Սեղմել Esc փակելու համար:
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՆԵՐԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ Մ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՆԵՐԻ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, քննարկելով ՌՍՖՍՀ, Ուկրաինական ՍՍՀ, Բելոռուսական ՍՍՀ, Ուզբեկական ՍՍՀ, Ղազախական ՍՍՀ, Վրացական ՍՍՀ, Լիտվական ՍՍՀ, Մոլդովական ՍՍՀ, Լատվիական ՍՍՀ, Կիրգիզական ՍՍՀ, Տաջիկական ՍՍՀ, Թուրքմենական ՍՍՀ և Էստոնական ՍՍՀ Գերագույն սովետների նախագահությունների դիմումները Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանական ՍՍՀ-ում և Հայկական ՍՍՀ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, խորին երախտագիտություն է հայտնում միութենական հանրապետությունների Գերագույն սովետների նախագահություններին` եղբայրական ժողովուրդներին ցույց տրվող բարի աջակցության համար և դա գնահատում է որպես ՍՍՀ Միության` միասնական բազմազգ պետության հիմքի` սովետական ժողովուրդների միասնության ու համախմբվածության պահպանման նկատմամբ հոգատարության դրսևորում:

ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը քննարկել է միութենական հանրապետությունների դիմումների հետ կապված միջոցառումների հարցը և ընդունել համապատասխան որոշում:

ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը գտնում է անթույլատրելի, երբ ազգային-տերիտորիալ բարդ հարցերը փորձում են լուծել պետական իշխանության մարմինների վրա ճնշում գործադրելու միջոցով, հույզերի ու կրքերի բորբոքման, ամեն կարգի ինքնագլուխ կազմավորումների ստեղծման մթնոլորտում, որոնք հանդես են գալիս ՍՍՀՄ սահմանադրության մեջ վավերացված ազգային-պետական և ազգային-վարչական սահմանների վերաձևման օգտին, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Նախագահությունը վճռաբար դատապարտեց առանձին անձանց ու խմբերի կողմից թույլ տրված հանցավոր գործողությունները, որի հետևանքով կան մարդկային զոհեր:

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը հավանություն է տալիս և ընդունում է ի ղեկավարություն և անշեղ կատարումն «Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանական և Հայկական ՍՍՀ-ների իրադարձությունների առթիվ միութենական հանրապետությունների դիմումներին առնչվող միջոցառումների մասին» ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի մարտի 23-ի որոշումը:

Հանրապետության աշխատավորները գոհունակությամբ ու գործարարությամբ ընդունեցին Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովի հղած դիմումը, ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի որոշումը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում կուտակված պրոբլեմների, նրա շուրջը ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառների խորն ու համակողմանի ուսումնասիրման, համապատասխան առաջարկությունների մշակման կազմակերպումը Կենտկոմի քարտուղարությանը հանձնարարելու մասին:

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

1. Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների սովետներին` ղեկավարվելով ՍՄԿԿ XXYII համագումարի, ՍՄԿԿ Կենտկոմի հետհամագումարյան պլենումների որոշումներով, Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովի հղած դիմումով.

- միջոցներ ձեռնարկել իրենց տերիտորիայում իրավիճակն առողջացնելու ուղղությամբ, արտադրական կոլեկտիվներում ապահովել հանգիստ, գործարար աշխատանքային ռիթմը, գիտական հիմնարկների և ուսումնական հաստատությունների նորմալ աշխատանքը, աշխատավորների, ամբողջ բնակչության ջանքերը մոբիլիզացնելով վերակառուցման խնդիրների հաջող լուծմանը.

- դեպուտատներին, ժողովրդական դեպուտատների սովետների ակտիվին` կուսակցական, արհմիութենական, կոմերիտական կազմակերպությունների հետ համատեղ արմատապես բարելավել բնակչության շրջանում մասսայական-քաղաքական և դաստիարակչական աշխատանքը` ազգային քաղաքականության լենինյան սկզբունքների անսասանության, ադրբեջանական ու հայ ժողովուրդների, ՍՍՀՄ բոլոր եղբայրական ժողովուրդների բարեկամության ու համախմբվածության ոգով:

2. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին, հանրապետության մինիստրություններին ու գերատեսչություններին` ապահովել ձեռնարկությունների, կառույցների, կոլտնտեսությունների, սովխոզների, բոլոր հիմնարկների ռիթմիկ աշխատանքը, 1988 թվականի առաջին եռամսյակի և ամբողջ տարվա պետական պլանների անվերապահ կատարումը, հաշվի առնելով մատակարարումների լիակատար ապահովումը ըստ պայմանագրերի, հետամուտ լինել ամենուրեք պլանային ու պետական կարգապահության պահպանմանը:

3. Հանրապետության ժողովրդական դեպուտատների սովետներին, Հայկական ՍՍՀ դատախազությանը, Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սոցիալիստական օրինականության և հասարակական կարգի ամրապնդման ուղղությամբ, ապահովել բոլոր ազգությունների քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությունը, վճռականորեն արմատախիլ անել իրադրությունն ապակայունացնող գործողությունները, եղբայրական սովետական ժողովուրդների բարեկամության ու համագործակցության նկատմամբ ոտնձգությունները:

4. Հաշվի առնելով, որ այսպես կոչված «Ղարաբաղ» կոմիտեի» գործունեությունը չի համապատասխանում Հայկական ՍՍՀ սահմանադրությանը և գործող օրենսդրությանը, ձեռք է բերել քաղաքականապես վնասակար բնույթ և հակասում է ժողովրդի շահերին, անօրինական ճանաչել այսպես կոչված «Ղարաբաղ» կոմիտեն» և դադարեցնել նրա գործունեությունը:

5. Առաջարկություններ ուղարկել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահություն սոցիալիստական օրինականության և հասարակական կարգի ամրապնդման, բոլոր ազգությունների քաղաքացիների օրինական շահերի պաշտպանության ապահովման, եղբայրական սովետական ժողովուրդների բարեկամության ու համագործակցության ամրապնդման նպատակով համատեղ համաձայնեցված գործողությունների իրականացման ուղղությամբ:

 

24 մարտի 1988 թվականի,

թիվ 1166-XI.

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
24.03.1988
N 1166-XI
Որոշում