Սեղմել Esc փակելու համար:
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԱՌԹԻՎ ՀԱՅԿԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԱՌԹԻՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏՆ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԱՌԹԻՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԵՎ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը նշում է, որ «Լեռնային Ղարաբաղի առթիվ ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի որոշումների մասին» ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի հուլիսի 18-ի որոշումը քաղաքական մեծ նշանակություն ունի, կարեկոր ուղենիշ է հանդիսանում մեր վերակառուցման պրոցեսում և տվյալ պայմաններում համապատասխանում է երկու ժողովուրդների արմատական պայմաններում համապատասախնում է երկու ժողովուրդների արմատական շահերին, բոլոր սովետական մարդկանց շահերին:

ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության որոշման մեջ նախագահության նիստում ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ. Ս. Գորբաչովի ելույթում տրված են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի իրադարձությունների կապակցությամբ Հայկական ՍՍՀ-ում եկ Ադրբեջանական ՍՍՀ-ում ստեղծված բարդ իրավիճակի սկզբունքային գնահատականները, սահմանված են իրագրության կայունացման կարևորագույն խնդիրները, որոնք վճռական նշանակություն ունեն երկու հանրապետությունների ժողովուրդների համար: ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը նշել է, որ սովետական իշխանության տարիներին լենինյան ազգային քաղաքականության իրականացման հիման վրա Լեռնային Ղարաբաղի աշխատավորները նշանակալի հաջողությունների են հասել տնտեսության, գիտության զարգացման ասպարեզում և սոցիալական կյանքի այլ ոլորտներում: Դրա հետ մեկտեղ ինքնավար մարզում երըար ժամանակ չէին լուծվում հայ բնակչության ազգային շահերը շոշափող շատ հարցեր, պատկապես մշակույթի, կրթության ոլորտում, կադրային քաղաքականության մեջ: Խախտվում էին ինքնավար մարզի սահմանադրական իրավունքները: Այդ բոլոր բացասական երեկույթները ոչ միայն ժամանակին չէին վերացվում, այլև կուտակվում ղին:

ԼՂԻՄ-ի հարցերը ներկայումս գտնվում են երկրի ղեկավար մարմինների ուշադրության կենտրոնում: Քեռնային Ղարաբաղում ստեղծված դրությունը շտկելու համար ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության եկ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումներով խոշոր միջոցառումներ են նախատեսված ԼՂԻՄ-ի տնտեսության, մշակույթի հետագա զարգացումն ապահովելու, աշխատավորների բարեկեցությունը բարձրացնելու, սոցիալական օրինականությունն ու հասարակական կարգն ամրապնդելու եղբայրական բարեկամության ու համագործակցության ոգով Ադրբեջանական ՍՍՀ-ի եկ Հայկական բնակչության դաստիարակության ուժեղացման համար: Անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծված մեր հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կապերի ընդյալնման համար:

Ռեգիոնում իրադրությունը նորմալացնելու և կայունացնելու նպատակով ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը իպատակահարմար գտավ Լեռնային Ղարաբաղ ուղարկել իր ներկայացուցիչներին, որոնք գործելու են Ադրբեջանական ՍՍՀ-ի և Հայկական ՍՍՀ-ի ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ` ընդունված որոշումների պարտադիր կատարումն ապահովելու համար: ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը նպատակահարմար է համարել ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նիստում առաջադրված հարցերի ուսումնասիրումը հանձնարարել Ազգությունների սովետի հատուկ ստեղծվող հանձնաժողովին, որն իր առաջարկություններն պատրաստ լինելուն պես կներկայացնի ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության քննարկմանը:

Որոման այդ դրույթները կարևոր նշանակություն ունեն ամբողջ հայ ժողովրդի համար:

Այժմ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի վերականգնվեն ադրբեջանական ու հայ բնակչության եղբայրական բարի հարաբերությունները, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը դատապարտում է միտինգներում առանձին անձանց անպատասխանատու ելույթներն ու կոչերը հակահասարակական գործողությունները, որոնք մեծ վնաս են հասցնում ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամությանը, հասարակության դեմոկրատացման գործին: Միայն ռուս մեծ ժողովրդի հետ ունեցած եղբայրությամբ, մեր բազմազգ հայրենիքի ժողովուրդների միասնական ընտանիքում հայ ժողովուրդը աննախընթաց բարձունքների է հասել իր տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացման ասպարեզում և վստահորեն նայում է ապագային:

Այժմ, երբ ՍՄԿԿ XIX համամիութենական կոնֆերանսը նոր խնդիրներ է առաջադրել մեր հասարակության հեղափոխական վերափոխումների պրոցեսները խորացնելու, այդ թվում և ազգամիջյան հարաբերությունները այսուհետև էլ ամրապնդելու եկ զարգացնելու ուղղությամբ, առանձնապես կարևոր է, որ բոլոր օղակների ժողովրդական դեպուտատների սովետները մշտապես իրենց տեսադաշտում պահեն ինտսրնացիոնալիզմի սկզբունքների հիման վրա սովետական մարդկանց բարեկամության եկ իրավահավասար համագործակցության ամրապնդման հարցերը: Անհրաժեշտ է հով տանել, որ յուրաքանչյուր սովետական մարդ, անկախ ազգությունից, իրեն լիիրավ քաղաքացի զգա երկրի ցանկացած շրջանում: Ազգամիջյան հարաբերությունների առթիվ ծագող հարցերը պետք է լուծել ժամանակին, առավելագույնս հաշվի առնելով ինչպես յուրաքանչյուր ազգի և ազգության, անյպես էլ մեր ամբողջ սոցիալական հայրենիքի շահերը:

Ժողովրդական դեպուտատների տեղական սովետները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվներում անբավարար աշխատանք են տանում երկրի ժողովրդատնտեսական միասնական փոխկապակցված համալիրում յուրաքանչյուր կոլեկտիվի պարտականությունների ու պատասխանատվության, պետական հարցերը լուծելու համար որպես միջոց գործադուլների անընդունելիության պարզաբանման ուղղությամբ: Գործադուլների հասցված վնասը հաշվվում է ոչ միայն տնտեսական, այլև բարոյական մեծ կորուստներով:

Ժողովրդական դեպուտատների տեղական սովետների (Երևանի, Լենինականի, Կիրովականի, Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի եկ այլն) գործադիր կոմիտեները, Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրությունը, ժողովրդական կամավոր դրուժինաների հանրապետական շտաբը անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում ժողովների և այլ մասայական միջոցառումների անցկացման կանոնների խստիվ պահպանման ուղղությամբ, որի հետևանքով տեղ են գտել պետական ու հասարակական կարգի խախտումներ, ոտնահարվել են քաղաքացիների իրավունքներն ու շահերը:

Վճռական միջոցներ չեն ձեռնարկվել այսպես կոչված «Ղարաբաղ» կոմիտեի» գործունեությունը կասեցնելու համար, որը անօրինական էր ճանաչվել Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի մարտի 24-ի որոշմամբ: Վերջին ժամանակներս «կոմիտեի» անցկացրած միտինգները դուրս էին եկել օրինականության շրջանակներից, սկսել էին քաղաքականապես վնասակար բնույթ կրել, դրանցում հնչում էին հակաիրավական գործողությունների հրահրիչ կոչեր: Միտինգարարների անպատասխանատու խմբերը ձախողում ղին տրանսպորտի, ձեռնարկությունների աշխատանքը, թույլ ղին տալիս հակահասարակական գործողություններ:

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

1. Հավանություն տալ եկ ընդունել ի ղեկավարություն եկ անշեղ կատարման «Լեռնային Ղարաբաղի հարցի առթիվ Հայկական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետների որոշումների մասին» ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի հուլիսի 18-ի որոշումը:

2. Հայկական ՍՍհ Մինիստրների խորհրդին, հանրապետության ժողովրդական դեպուտատների սովետներին, նրանց գործադիր և կարգադրիչ մարմիններին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, նպատակ ունենալով.

նորմալացնել իրադրությունը հանրապետությունում, ապահովել աշխատանքային կարգապահության ամրապնդումը, վերացնել գործադուլների հետեկանքով առաջացած ճեղքվածքը.

անշեղորեն կատարել ՍՍՀՄ սահմանադրությունը եկ Հայկական ՍՍՀ սահմանադրությունը, սովետական օրենքները, աշխատավորական կոլեկտիվներին, հասարակական կազմակերպություններին լոյնորեն ներգրավել սոցիալիստական օրինականության և իրավակարգի, պետական ու աշխատանքային կարգապահության խախտումների դեմ մղվող պայքարում.

մշտապես նպատակամղված աշխատանք կատարել ռուս ժողովրդի, մեր բազմազգ երկրի բոլոր ժողովուրդների հետ անխախտ բարեկամության ոգով աշխատավորների, հատկապես երիտասարդության ինտերնացիոնալ դաստիարակության ուղղությամբ, վճռականորեն կասեցնել ազգային թշնամանքի բորբոքմանն ուղղված ամեն իր գործունեությունը, դեմոկրատական իրավունքները համադեմոկրատական նպատակներով օգտագործելու ամեն մի փորձ,

3. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատներին, հանրապետության ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական սովետներին` աշխատավորական կոլեկտիվներում և ըստ բնակության վայրի լայն աշխատանք ծավալել ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի հուլիսի 18-ի որոշման և սույն որոշման պարզաբանման ու անշեղ կատարման ուղղությամբ:

4. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին` մշակել և իրականացնել կոմպլեքս միջոցառումներ ԼՂՀ-ի սոցիալ-կուլտուրական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում մարզին գործուն օգնություն ցույց տալու ուղղությամբ` ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումների անվերապահ կատարման նպատակով: Հասարակայնությանը սիստեմատիկաբար ինֆորմացիա տալ այդ որոշումների կատարման ընթացքի մասին:

5. Հաստատակամորեն կենսագործել «Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանական եկ Հայկական ՍՍՀ-ների իրադարձությունների առթիվ միութենակա հանրապետությունների դիմումներին առչնվող միջոցառումների մասին» ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի մարտի 23-ի որոշման իրականացման միջոցառումները, որոնք համաձայնեցված են Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հետ:

6. Ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործադիր կոսիտեներին, հանրապետության իրավապահպան մարմիններին` կոմպլեքս միջոցառումներ իրականացնել սոցիալիստական օրինականության և հասարակական կարգի խստիվ պահպանումն ապահովելու ուղղությամբ, հետամուտ լինել միտինգների, ցույցերի և այլ մասսայական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կարգը որոշող օրենսդրության անշեղ կատարմանը, վճռականորեն կանխել բոլոր ազգությունների քաղաքացիների օրինական շահերը խախտող ամեն տեսակ գործողությունները:

7. Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի, հանրապետական թերթերի խմբագրություններին և հանրապետության մասսայական ինֆորմացիայի մյուս միջոցներին` մշտապես լուսաբանել ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի հուլիսի 18-ի որոշոման և սույն որոշման կատարման ընթացքի հետ կապված հարցերը:

 

25 հուլիսի 1988 թվականի

թիվ 1277-XI

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
25.07.1988
N 1277-XI
Որոշում