Սեղմել Esc փակելու համար:
ԼՂԻՄ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՂԻՄ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԼՂԻՄ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների կապակցությամբ հանրապետություններում սրված իրադրությունը շարունակում է մնալ ծայրաստիճան լարված: Երևանում տեղի են ունենում չարտոնված միտինգներ, ցույցեր, երթեր: Մի շարք ձեռնարկություններում և ուսումնական հաստատություններում շարունակվում են աշխատանքի դուրս չգալը, պարապմունքների բոյկոտումը:

Վերջին օրերին հանրապետությունում ստեղծված իրավիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնք կարող են մեր ժողովրդին հետ գցել ձեռք բերվածից, փակուղի մտցնել անելանելի կացության մեջ դնել: Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի ստեղծված դրությամբ և վճռականորեն դատապարտում է հրահրված անկարգությունները, որոնք ծանր հետևանքների են հանգեցրել:

Այդ կապակցությամբ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությանը դիմել են Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի մի խումբ դեպուտատներ` առաջարկելով գումարել Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նստաշրջան: Գերագույն սովետի նախագահությունը նշում է, որ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 1988 թվականի հունիսի 15-ի յոթերորդ նստաշրջանում որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Հայկական ՍՍՀ կազմի մեջ անցնելուն համաձայնություն տալու մասին: ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում քննության առավ այդ հարցը և ընդունեց համապատասխան որոշում: Աշխատանք է ծավալված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի էկոնոմիկայի, կուլտուրայի հետագա զարգացման ապահովման, աշխատավորների բարեկեցության բարձրացման նպատակով ՍՄԿԿ Մինիստրների խորհրդի ընդունած որոշումների կատարման ուղղությամբ, և այդ աշխատանքի մեջ ակտիվորեն ներգրավվում են հանրապետության աշխատավորական կոլեկտիվները:

Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի բազմակողմանի ուսումնասիրության համար հատկապես կազմված է ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի հանձնաժողով, որին հանձնարարված է ուսումնասիրել ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում արված առաջարկությունները և դրանց պատրաստ լինելուն պես ներկայացնել նախագահության քննարկմանը:

ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի հուլիսի 18-ի որոշմանը համապատասխան և նպատակ ունենալով ապահովել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ որոշումների գործնական իրականացումը, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կուսակցական, սովետական ու տնտեսական մարմինների աշխատանքի կազմակերպումն ու կոորդինացումը ԼՂԻՄ է ուղարկված ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության ներկայացուցիչ Ա. Ի. Վոլսկին, որն օժտված է արտակարգ լիազորություններով:

Դրա հետ մեկտեղ հանրապետության աշխատավորները` մտահոգություն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումների կատարման ընթացքի, այդ որոշումներով նախատեսված երաշխիքների ապահովման առթիվ: Բնակչությանը քիչ է տեղյակ պահվում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ տարվող գործնական աշխատանքի մասին, ինչը բարեբեր հող է ստեղծում հնարավոր ամեն տեսակ ասեկոսեների տարածման և իրադրության սրման համար:

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

1. Խնդրել ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությանը` միջոցներ ձեռնարկել «Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Հայկական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետների որոշումների մասին» 1988 թվականի հուլիսի 18-ի որոշման կատարումը և ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նիստում արված առաջարկությունների քննարկումն արագացնելու ուղղությամբ:

2. Խնդրել ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի հանձնաժողովին` արագացնել ԼՂԻՄ-ին առնչվող հարցերի նախապատրաստումը ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունում քննության առնելու համար:

3. Խնդրել ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությանը և Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությանը` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել Ադրբեջանական ՍՍՀ տերիտորիայում հայազգի բնակչության անվտանգության ռեալ երաշխիքների ապահովման ուղղությամբ, հաշվի առնելով, որ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը իր վրա է վերցնում հանրապետությունում ադրբեջանցի բնակչության անվտանգության ապահովման նույնպիսի երաշխիքներ:

4. Նպատակահարմար գտնել Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի առաջիկա նստաշրջանում քննության առնել հանրապետության սովետական ու ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումների կատարման ընթացքը:

5. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին, հանրապետության ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներին` գործում միջոցներ ձեռնարկել արդյունաբերական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, ուսումնական հաստատություններում աշխատանքի նորմալ ռիթմը վերականգնելու, աշխատավորական կոլեկտիվներին և հասարակական խախտումների դեմ պայքարում լայնորեն ներգրավելու ուղղությամբ:

6. Հանրապետության ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներին և իրավապահ մարմիններին` վճռական միջոցներ ձեռնարկել սոցիալական օրինականության խստիվ կիրառումը, հասարակական կարգի պահպանությունն ապահովելու ուղղությամբ:

 

23 սեպտեմբերի 1988 թվականի

թիվ 1345-XI

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
23.09.1988
N 1345-XI
Որոշում