Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ...

 

 

041.0760.180815

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2015 թվականի N 760-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՒ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 312-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով`

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.02.2022 թիվ 203-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի (այսուհետ` խորհուրդ) ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 3 հավելվածի:

3. Խորհրդի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի կազմը և աշխատակարգը.

2) մինչև 2015 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական և պահեստային կազմերը.

3) յուրաքանչյուր տարի, մինչև հաջորդող տարվա փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում իրականացված աշխատանքների և կատարված ծախսերի վերաբերյալ տարեկան ամփոփ զեկույց:

(3-րդ կետը փոփ. 22.02.2022 թիվ 203-Ա որոշում)

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 312-Ա որոշումները:

(վերնագիրը փոփ. 22.02.2022 թիվ 203-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2015 թ. օգոստոսի 18-ի

N 760-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Համբարձում Մաթևոսյան - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ (խորհրդի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգության քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ

 

(1-ին հավելվածը փոփ. 11.11.15 թիվ 1064-Ա, 27.01.16 թիվ 28-Ա, 28.06.16 թիվ 559-Ա, 29.07.16 թիվ 695-Ա, 13.03.17 թիվ 242-Ա, 18.03.2019 թիվ 268-Ա, 02.03.2020 թիվ 286-Ա, 12.08.2020 թիվ 919-Ա, 09.02.2021 թիվ 107-Ա, 22.02.2022 թիվ 203-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2015 թվականի օգոստոսի 18-ի

N 760-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմից բաղկացած հասարակական հիմունքներով գործող մարմին է:

2. Սույն աշխատակարգով սահմանվում են խորհրդի նիստերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները:

3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

4. Խորհուրդն իր գործունեությամբ հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հիմնական ուղղությունների որոշումը, այդ ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր համակարգումը, խորհրդին կից գործող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների վերահսկումը:

6. Խորհուրդը պարբերաբար հրավիրվող իր նիստերի ընթացքում քննության է առնում և ընդունում խորհրդատվական բնույթի որոշումներ` հետևյալ հարցերի վերաբերյալ`

1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտում գործող օրենսդրության կիրառման բնագավառում`

ա. օրենսդրական դաշտի կատարելագործում,

բ. մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ իրականացում.

2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման բնագավառում`

ա. բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում,

բ. ոլորտին վերաբերող բնագավառներում աշխատող, ինչպես նաև բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող պետական մարմինների աշխատողների մասնագիտական գիտելիքների և իրազեկվածության մակարդակի բարձրացում,

գ. զանգվածային լրատվության միջոցների դերի և դրանց կողմից հրապարակվող նյութերի որակի բարձրացում.

3) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի պաշտպանության և աջակցության բնագավառում`

ա. թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման և նրանց անվտանգ վերադարձի կազմակերպման ապահովում,

բ. թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց անհրաժեշտ աջակցության իրականացման ապահովում:

7. Խորհուրդը քննության է առնում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական և պահեստային կազմերը:

8. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ ուղղված աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով խորհուրդը քննության է առնում և ընդունում խորհրդատվական բնույթի որոշումներ միջազգային, տարածաշրջանային և միջգերատեսչական համագործակցության, համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի հետ առնչություն ունեցող այլ հարցերով:

9. Յուրաքանչյուր տարի, մինչև հաջորդող տարվա փետրվարի 15-ը, խորհուրդը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում իրականացված աշխատանքների և կատարված ծախսերի վերաբերյալ տարեկան ամփոփ զեկույց:

10. Խորհրդի իրավասությունների մեջ մտնող հարցերով համապատասխան նյութերը պատրաստում և խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի ընթացիկ աշխատանքը կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

12. Խորհուրդը կազմված է նախագահից, անդամներից և քարտուղարից, որոնք խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

13. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են խորհրդի նախագահի կողմից, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Ըստ անհրաժեշտության, խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

14. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին:

15. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը:

16. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

17. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի նախագահին և անդամներին` գումարվող նիստից առնվազն 2 օր առաջ:

18. Խորհրդի նիստերն սկսվում են նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

19. Խորհրդի որոշումները հաստատում է խորհրդի նախագահը:

20. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է աշխատանքային խմբի ղեկավարը, իսկ դիտորդական կարգավիճակով կարող են մասնակցել նաև շահագրգիռ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

21. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում է խորհրդի գործունեությունը.

2) նշանակում է խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.

3) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը կամ նիստի վարումը հանձնարարում է խորհրդի անդամներից մեկին.

4) հաստատում է խորհրդի որոշումներն ու զեկույցները.

5) հաստատում է խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կազմը և աշխատակարգը.

6) խորհրդի անունից գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ ստորագրում է փոխըմբռնման հուշագիր.

7) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

(21-րդ կետը փոփ. 22.02.2022 թիվ 203-Ա որոշում)

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

22. Խորհրդի անդամները`

1) իրավունք ունեն`

ա. հարցեր ընդգրկելու խորհրդի օրակարգում կամ դրանք ներկայացնելու խորհրդի քննարկմանը,

բ. առաջարկություններ ներկայացնելու խորհրդի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,

գ. խորհրդի որոշումների վերաբերյալ ներկայացնելու հատուկ կարծիք,

դ. ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին.

2) պարտավոր են`

ա. մասնակցել խորհրդի աշխատանքներին,

բ. կատարել խորհրդի որոշումները և խորհրդի նախագահի հանձնարարականները:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

23. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստերը և կազմում խորհրդի որոշումների և զեկույցների նախագծերը.

2) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստերում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) իրականացնում է խորհրդի և խորհրդի նախագահի հանձնարարականները:

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

2015 թ. օգոստոսի 18-ի

N 760-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ներկայացուցիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար)

 

(3-րդ հավելվածը փոփ. 02.03.2020 թիվ 286-Ա, 22.02.2022 թիվ 203-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.08.2015
N 760-Ա
Որոշում