Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՉ Տ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

29 դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 124

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՉ ՏԱՐԻՖԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների խորացման, արտաքին տնտեսական գործունեության հետագա ազատականացման և պետական կարգավորման կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 05.11.05 թիվ 1277-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 05.11.05 թիվ 1277-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 05.11.05 թիվ 1277-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 21.04.99 թիվ 248 որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 20.09.00 թիվ 581 որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 05.11.05 թիվ 1277-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 05.11.05 թիվ 1277-Ն որոշում)

(7-րդ կետը խմբ. 25.07.02 թիվ 1095-Ն որոշում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 30.11.17 թիվ 1520-Ն որոշում)

(8-րդ կետը փոփ. 25.09.96 թիվ 315, 24.07.97 թիվ 290, 31.07.03 թիվ 960-Ն, 12.11.09 թիվ 1333-Ն, 01.04.10 թիվ 412-Ն, 05.11.05 թիվ 1277-Ն որոշումներ)

9. Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման ենթակա ապրանքների` երրորդ երկրներ վերաարտահանման թույլտվությունը տալիս է միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) առկայության դեպքում:

(9-րդ կետը փոփ. 14.12.98 թիվ 800, 05.11.05 թիվ 1277-Ն որոշումներ)

10. Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնին` Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ապրանքի ծագման երկրում տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման ենթակա ապրանքների վերաարտահանման դեպքում հիմք ընդունել համապատասխան երկրի լիազորված մարմնի տված թույլտվությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) առկայության դեպքում:

(10-րդ կետը փոփ. 05.11.05 թիվ 1277-Ն որոշում)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 05.11.05 թիվ 1277-Ն որոշում)

(11-րդ կետը փոփ. 14.12.98 թիվ 800 որոշում)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 21.04.99 թիվ 248 որոշում)

(12-րդ կետը փոփ. 14.12.98 թիվ 800 որոշում)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 05.11.05 թիվ 1277-Ն որոշում)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 21.04.99 թիվ 248 որոշում)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 05.11.05 թիվ 1277-Ն որոշում)

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

դեկտեմբերի 29-ի N 124 որոշմամբ

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

 

--------------------------------------------------------------------------

Արտադրանքի անվանումը                     Արտաքին տնտեսական գործունեության

                                         ապրանքային ծածկագիրը

--------------------------------------------------------------------------

Գունավոր մետաղներ, ներառյալ               74.01-74.14, 75, 76.01-76.14,

երկրորդականները, դրանց համաձուլվածքներ,   78.80, 81.01-81.13 փոշիներ, օքսիդներ, աղեր, կիսաֆաբրիկատներ, գլանվածքներ, գունավոր մետաղների ջարդոններ և թափոններ, գունավոր մետաղներից արտադրանք *

Սև  մետաղի արտադրանք *                    72.00

Սև  մետաղի ջարդոն և  թափոն *              72.04

 

* Բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված արտադրանքի:

--------------------------------------------------------------------------

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԴՐԱՆՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

 

--------------------------------------------------------------------------

Արտադրանքի անվանումը                         Նվազագույն հսկիչ գինը

                                             (ԱՄՆ-ի դոլար / տոննա)

--------------------------------------------------------------------------

          1                                            2

--------------------------------------------------------------------------

1. Գունավոր մետաղներ

պղինձ զտված 99.9 % (ձուլակոճղ,

կաթոդային թիթեղ, պղնձակոճղ)

 

պղինձ-համաձուլվածքներ

բրոնզի գլանվածք

լատունի գլանվածք

 

պղինձ-գլանվածք

(թիթեղ, գլոցուկ)

 

պղնձի ջարդոն և թափոն

պղնձի պարունակությունը 99.85-99.95 %

էմալապատ հաղորդալարի թափոններ

պղնձի պարունակությունը 95-99 %

պղնձի հրաթեփ (օքսիդաթաղանթ) և այլ թափոններ

պղնձի պարունակությունը 83 %

պղնձի պարունակությունը 84-86 %

պղնձի պարունակությունը 87 %

 

ալյումին - առաջնային

ալյումին - համաձուլվածքներ

ալյումին - գլանվածք

թիթեղ 0.8-1.0 մմ, ճկված թիթեղ

թիթեղ 1.0 մմ-ից բարձր

 

ալյումին - ջարդոն

ալյումինի պարունակությունը 99.5-99.7 %

ալյումինի պարունակությունը 90.0-99.5 %

ալյումինի տաշեղներ` մետաղական

(ալյումինի ելքը ոչ պակաս 79 %)

ալյումինե փայտաթիթեղի թափոններ

(մետաղական ալյումինի ելքը ոչ պակաս 75 %)

մալուխային թափոններ մեկուսիչներով`

ալյումինի պարունակությունը 50.0-90.0 %

 

ցինկ - առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր) - Ց0, Ց1

կապար - առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր) - Կ1

անագ - առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր) - Ա1

նիկել - առաջնային

նիկել - գլանվածք

նիկել - ջարդոն և թափոն

տիտանի տաշեղներ - տիտանի պարունակությունը 88-90 %

ֆերոտիտան - տիտանի պարունակությունը 65-70 %

մոլիբդենի խտանյութ

մոլիբդենի պարունակությունը 47-50 %

մոլիբդենի պարունակությունը 50-51 %

մոլիբդենի համաձուլվածք

մոլիբդենի պարունակությունը 48-51 %

 

2. Սև մետաղի արտադրանք

խողովակներ D=15մմ-65մմ

խողովակներ D=100մմ և բարձր

ամրան, լար

թիթեղ 10 մմ և բարձր

թիթեղ մինչև, 4 մմ

հեծան երկտավր N 10-24

հեծան երկտավր N 24-ից բարձր

անկյունակ N 25*25-63*63

անկյունակ N 63*63-ից բարձր

 

3. Սև  մետաղի ջարդոն և  թափոն                  (FOB սահման) կամ

                                               (FXW վաճառողի պահեստից`

                                               բացառությամբ Զանգեզուրի

                                               տարածաշրջանի)

 

4. Խառատային և ֆրեզերային արտադրության

թափոններ (տաշեղների, խարտուքների և այլն)

 

(ցանկը փոփ. 05.11.05 թիվ 1277-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.1995
N 124
Որոշում