Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԼԱՐՎԱԾ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի և նրա շուրջ տիրոջ դրության մասին մի խումբ դեպուտատների հարցապնդման առթիվ ՍՍՀՄ Գերագույն սովետի 1988 թվականի դեկտեմբերի 1-ի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի դեկտեմբերի 3-ի, ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի դեկտեմբերի 5-ի որոշումներում պարունակվում են մի շարք հանձնարարականներ, որոնք ուղղված են ստեղծված լարված իրավիճակի կարգավորմանը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված բազմամսյա ճգնաժամը վերջին ժամանակներս խիստ սրվել է: Մի շարք շրջաններում իրադարձությունները դուրս են եկել հսկողությունից: Տվյալ իրադրության պայմաններում չհաջողվեց հանրապետությունում իրականացնել իրավական երաշխիքները, ապա ուղղված գործարար վերաբերմունքը փոխարինվում է կոչերով: Անզիջում պայքար մի մղվում անկարգություններ կազմակերպողների և սադրիչների դեմ, ովքեր հրահրում են ազգամիջյան երկպառակություն և թշնամանք:

Հանրապետության մի շարք շրջաններում (Գուգարքի, Ստեփանավանի, Գորիսի, Կալինինոյի, Արարատի, Վարդենիսի) ազգամիջյան հողի վրա տեղի են ունեցել ընդհարումներ: Կան վիրավորներ և զոհեր: Վիճակը հատկապես սպառնալի է դառնում առանձին անպատասխանատու անձանց հրահրիչ հակասահմանադրական, հակաիրավական գործողությունների պատճառով: Ժողովրդական դեպուտատների սովետների որոշ գործադիր կոմիտեներ կրքերը մեղմելու, շրջաններում նորմալ իրավիճակ և աշխատավորական կոլեկտիվների անխափան բռնել են հաշտվողական, պասսիվ հայեցողական դիրքորոշում: Առանձին վայրերում նկատվում են ադրբեջանական ազգության անձանց արտաբնակեցման դեպքեր: Կան ազգային հատկանիշով մարդկանց աշխատանքից ազատելու փաստեր: Պատշաճ բարձրության վրա չգտնվեցին շատ իրավապահ մարմիններ` միջադեպերը կանխելու, անկարգությունների համար մեղավորներին խիստ պատասխանատվության ենթարկելու գործում հանդես բերելով թողտվություն և անգործություն:

Իրադրությունը հանրապետությունում ավելի է բարդացել Ադրբեջանական ՍՍՀ-ից հայերի և Հայկական ՍՍՀ-ից ադրբեջանցիների զանգվածային տեղափոխումների հետևանքով:

Տեղափոխված հայերի ընդունման և տեղավորման հարցերը օպերատիվ լուծելու նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը հանրապետության բոլոր շրջաններում ու քաղաքներում ստեղծվել է հատուկ հանձնաժողովներ` ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործադիր կոմիտեների նախագահների գլխավորությամբ: Հանձնարարված է գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանական կացարանով ապահովելու, բժշկական, նյութական և այլ օգնություն կազմակերպելու, աշխատանքի, ուսման, կենցաղային և մյուս հարցերը լուծելու համար: Ստեղծվել է նյութական օգնության հատուկ ֆոնդ, տրվում է միանվագ նպաստ: Աշխատանք է տարվում մարդկանց տեղավորման համար շրջաններում և քաղաքներում եղած բոլոր հնարավորություններն ուսումնասիրելու և օգտագործելու նպատակով:

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, միաժամանակ նշում է, որ շարունակում է ավելանալ հանրապետություն եկող հայերի և Հայկական ՍՍՀ որոշ շրջաններում մեկնող ադրբեջանցիների թիվը: Դեռևս անբավարար արդյունավետությամբ են իրականացվում քաղաքացիների անվտանգությունն ապահովող միջոցառումները: Որոշ աշխատավորական կոլեկտիվներում, ուսումնական հաստատություններում գործունեության նորմալ ռիթմ չի վերահաստատված:

Հանրապետությունում ստեղծվող իրավիճակը յուրաքանչյուր քաղաքացուց պահանջվում է մեծագույն պատասխանատվություն ժողովրդի ճակատագրի, նրա ապագայի համար:

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը  որոշում է.

1. Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային սովետների գործադիր կոմիտեներին, բոլոր օղակների ժողովրդական դեպուտատներին` հանրապետության յուրաքանչյուր բնակչի հասցնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և նրա շուրջ տիրող դրության մասին ՍՍՀՄ Գերագույն սովետի, ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումների իմաստն ու ոգին, այդ աշխատանքում լայնորեն ներգրավելով սովետական ակտիվին, գիտության ու մշակույթի գործիչներին, ամբողջ հասարակայնությանը, աշխատավորներին համախմբել ինտերնացիոնալիզմի, հեղափոխական վերակառուցման դիրքերում:

2. Ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործադիր կոմիտեներին` անհապաղ գործնական միջոցներ ձեռնարկել հայ և ադրբեջանցի բնակչություն ունեցող շրջաններում իրավիճակը նորմալացնելու, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, ադրբեջանցիների արտաբնակեցման փաստերը կանխելու ուղղությամբ: Վճռաբեկ հակահարված տալ ազգային հողի վրա երկպառակություն ու թշնամանք սերմանելու փորձերին, բոլոր ջանքերը գործադրել փոխադարձ վստահություն մթնոլորտ ստեղծելու, իրավիճակը կայացնելու համար:

3. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի` միջոցներ ձեռնարկել Ադրբեջանական ՍՍՀ-ից եկող հայ ազգաբնակչության ընդունման և տեղավորման, քաղաքացիների անվտանգության և սահմանադրական իրավունքների ապահովման ուղղությամբ, խիստ պատասխանատվության ենթարկել ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների, ինչպես նաև սովետական մարմինների այն ղեկավարներին, որոնք թույլ կտան ազգային հատկանիշով աշխատանքից ազատումներ: Համակողմանի օգնություն ցույց տալ Ադրբեջանական ՍՍՀ-ից եկող հայ ազգաբնակչության աշխատանքի տեղավորման, բնակարանային, կենցաղային, նյութական պայմանների ստեղծման, բուժսպասարկման ապահովման հարցերում:

4. Անձնական պատասխանատվություն դնել հանրապետության մինիստրությունների ու գերատեսչությունների, միութենական ենթակայության ձեռնարկությունների ղեկավարների վրա արդյունաբերության և տրանսպորտի կենսականորեն կարևոր օբյեկտների աշխատանքն ապահովելու մասին ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշման անվերապահ կատարման, բոլոր ձեռնարկությունների, ամենից առաջ բնակչության կենսական պահանջմունքների բավարարման հետ անմիջականորեն կապված ձեռնարկությունների նորմալ աշխատանքի կազմակերպման, գործադուլների, հակահասարակական դրսևրումների կանխման համար: Բարձր կազմակերպությամբ, խոր գիտակցությամբ նպաստել երկրի, հանրապետության ժողովրդական տնտեսության ամրապնդմանը, դեմոկրատացման ու նորացման պրոցեսներին:

5. Հայկական ՍՍՀ իրավապահպան մարմիններին` վճռական միջոցներ ձեռնարկել մարդկային զոհերի հանգեցնող հանցավոր գործողություններին վերջ դնելու, բացասական երևույթները կանխելու, այդ գործում վարչական մարմինների անձնակազմի պատասխանատվությունը բարձրացնելու, թողտվությունն ու պասսիվությունը վճռականորեն հաղթահարելու ուղղությամբ: Հասարակայնության բոլոր ուժերը հմտորեն օգտագործեն հանրապետությունում անհրաժեշտ կարգուկանոն հաստատելու, անցանկալի միջադեպերը կանխելու, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում պատշաճ իրավիճակ ստեղծելու համար: Խստագույն պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր հրահրում են անկարգություններ, ասեկոսեներ տարածում, ազգամիջյան թշնամանքը բորբոքում, վիրավորում մարդկանց ազգային արժանապատվությունը:

6. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և ժողովրդական դեպուտատների տեղական սովետների դեպուտատներին, բոլոր դեպուտատական խմբերին` աշխատավորական կոլեկտիվներում, ըստ քաղաքացիների բնակության վայրի ծավալել բացատրական լայն աշխատանք` ուղղված հանրապետությունում իրադրության կայունացմանը, աշխատանքի ու կյանքի նորմալ պայմանների վերստեղծմանը, մարդկանց անվտանգ կյանքի ապահովմանը:

7. Հանրապետության մասսայական ինֆորմացիայի միջոցներին` ապահովել ռեգիոնում իրադրության կայունացմանը, հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության վերահաստատմանը, անհրաժեշտ կարգուկանոնի հաստատմանը, աշխատավորական կոլեկտիվների, ուսումնական հաստատությունների նորմալ գործունեության կարգավորմանը, նպաստող նյութերի հրապարակումը, բացառել ազգամիջյան երկպառակություն հրահրող հոդվածները: Սկզբունքային և խիստ գնահատական տալ ազգայնամոլական տենդով տարված անձանց վարքագծից, որոնք իրենց անպատասխանատու գործողություններով թշնամանք ու օտարումից են սերմանում ազգամիջյան հարաբերություններում, մարդկանց մղում հակաիրավական, հակասահմանադրական գործողությունների, ավելի բորբոքում կրքերը:

7. Դիմել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությանը` անհետաձգելի և վճռական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանական ՍՍՀ-ում բնակվող հայ ազգաբնակչության, ուսման ու կենցաղի նորմալ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

8. Սույն որոշումն ուղարկել ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործադիր կոմիտեներին և պարտավորեցնել նրանց ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ դրա անվերապահ կատարման համար:

 

6 դեկտեմբերի 1988 թվականի

թիվ 1410-XI

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
06.12.1988
N 1410-XI
Որոշում