Սեղմել Esc փակելու համար:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ

 

1989 թվականի հոկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրության ստորաբաժանումների զինվորները զենք են կիրառել խաղաղ բնակչության դեմ, որի հետևանքով սպանվել է 1 մարդ և վիրավորվել 5-ը:

ԼՂԻՄ-ի բազմամսյա շրջափակումը, հայ ազգաբնակչության վատթարացող վիճակը, ազգամիջյան հարաբերություններում աճող լարվածությունը, Լեռնային Ղարաբաղի պրոբլեմների լուծման ուղղությամբ իշխանության կենտրոնական իրավասու մարմինների կողմից ժամանակին միջոցներ չձեռնարկելը հազարավոր խաղաղ քաղաքացիների կյանքին սպառնացող պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծել ռեգիոնում:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ ազգաբնակչության կյանքի ապահովության երաշխիքների բացակայությունը արդարացի վրդովմունք է առաջացնում Հայաստանում, ողջ հայ ժողովրդի շրջանում:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Դատապարտել Ստեփանակերտ քաղաքի խաղաղ բնակչության դեմ ներքին գործերի ստորաբաժանումների կողմից զենքի գործադրումը:

2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատներից և հասարակայնության ներկայացուցիչներից կազմել այդ ողբերգական փաստի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով, որը ուսումնասիրության արդյունքները կներկայացնի նստաշրջանին և մասսայական ինֆորմացիայի միջոցներով կապահովի դրա հրապարակայնությունը:

3. Հարց բարձրացնել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև կազմել տեղի ունեցած ողբերգական փաստի հանգամանքներն ուսումնասիրող դեպուտատական հանձնաժողով Հայկական ԽՍՀ և ԼՂԻՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

4. Հարց բարձրացնել ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրության և ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության առջև, ելնելով ռեգիոնում ստեղծված լարված իրավիճակից, նման միջադեպերը կանխելու նպատակով, զորամիավորումների տեղաշարժերը կատարել նախապես տեղյակ պահելով տեղական իշխանությունների մարմիններին:

 

15 հոկտեմբերի 1989 թվականի,

թիվ 1622-XI.

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
15.10.1989
N 1622-XI
Որոշում