Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՆ-Ի ՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱՁԵՎԻ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԹԻՎ ԽՍՀՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը իրենց անհամաձայնությունն ու վճռական բողոքն են հայտնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ-ի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի բանաձևի առթիվ ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրության 1989 թվականի նոյեմբերի 19-ի հայտարարության դեմ, որը նպատակ է հետապնդում ապակողմնորոշել համաշխարհային հասարակական կարծիքը:

ԱՄՆ-ի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի բանաձևը, և դրա հավանությունը սենատի կողմից, Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ընկալում է իբրև ռեգիոնի ձգձգվող քաղաքական ճգնաժամի առթիվ ամերիկյան ժողովրդի մտահոգության արտահայտություն, ինքնորոշման մասին Լեռնային Ղարաբաղի բնակչության արդարացի պահանջի պաշտպանություն և ըմբռնում:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ափսոսանք են հայտնում, որ մեր օրերում, վերակառուցման և նոր մտածողության ժամանակաշրջանում ժողովրդի ինքնորոշման գաղափարի պաշտպանությունը, գաղափար, որը համապատասխանում է Խորհրդային Միության միջազգային բոլոր պայմանագրերին ու պարտավորություններին, ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրության կողմից դիտվում է որպես «սադրիչ գործողություն» և միջամտություն երկրի ներքին գործերին: Նրանք ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրության հայտարարությունը դիտում են իբրև մի գործողություն, որը ոչ մի չափով չի արտացոլում հայ ժողովրդի կարծիքը և օրինական շահերը և արված է առանց Լեռնային Ղարաբաղի ու Հայկական ԽՍՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պահանջում են ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրությունից այսուհետև բացառել հայ ժողովրդի շահերին վերաբերող կամ նրա անունից արվող որևէ հայտարարություն` առանց համաձայնեցնելու Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստրության հետ:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը նպատակահարմար են համարում իրենց կարծիքը հասցնել ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների երկրորդ համագումարին և ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրությանը:

 

1 դեկտեմբերի 1989 թվականի,

թիվ 1652-XI.

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
01.12.1989
N 1652-XI
Որոշում