040.0871.070815
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2015 թվականի N 871-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 30-ի
N 871-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 23-ի ՆԿ-53-Ա կարգադրության 36-րդ կետի պահանջներից, և նախատեսվում է այն իրականացնել 2015-2017 թվականների ընթացքում: Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները կրում են շարունակական բնույթ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 109-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների նախորդ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը չի ենթադրում ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման ու զարգացման աշխատանքների ավարտ, այլ նախատեսում է բարեփոխումների շարունակականության ապահովում` նոր ծրագրի մշակում: Միևնույն ժամանակ 2013-2014 թվականներին իրենց տրամաբանական ավարտին հասցվեցին դեռևս 2012 թվականին սկսված ծրագրային միջոցառումները, «Ձեռքբերումների ամրապնդման և առաջընթացի տարի» կարգախոսի ներքո հիմք դրվեցին և սկսվեցին նոր նախաձեռնություններ, որոնց արդյունքներն ակնկալվում են նաև ապագայում: Ոստիկանության ստորաբաժանումներում իրականացվեցին նաև բարեփոխումների ծրագրով չնախատեսված, սակայն ոստիկանության բարեփոխումներին ուղղված մի շարք միջոցառումներ: Նախորդ ծրագրի իրականացման ընթացքում ոստիկանությունն արդյունավետ համագործակցել է ինչպես միջազգային տարբեր կազմակերպությունների, այնպես էլ` Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ:
2. Ծրագրային միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է ոստիկանության գործունեությունը դարձնել առավել թափանցիկ, ընդլայնել ոստիկանություն-հասարակություն կապը և համագործակցությունը: Մասնավորապես, համայնքային ոստիկանության գործելաոճի ներդրման հիմնական նպատակներից մեկը հենց հասարակության հետ անմիջական կապի և համագործակցության ամրապնդումն է, որի դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Ծրագրով նախատեսվում է արդեն իսկ հանրապետությունում ներդրված համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնում` համայնքային ոստիկանության նոր հենակետերի ստեղծում, դրանք համապատասխան գույքով և տրանսպորտային միջոցներով ապահովում, համայնքներում համայնքային խորհուրդների ստեղծում:
3. Ոստիկանության գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև ոստիկանության հանդեպ հասարակության ունեցած վստահության աստիճանով: Այդ կապակցությամբ բազմաթիվ միջոցառումների համակցության դեպքում ծրագրի կարևոր խնդիրներից է ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահությանը հասնելը: Ամփոփելով ոստիկանության ոլորտում իրականացված բարեփոխումների նախկին ծրագրերի արդյունքները` այս ծրագրում առավել կարևորվել են հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ինչպես նաև ոստիկանության գործունեության թափանցիկությունն ապահովող միջոցառումները:
4. Ոստիկանությունը գործում է ինչպես ներպետական օրենսդրությանը, այնպես էլ` միջազգային ստանդարտներին համապատասխան: Ոստիկանության գործողությունները բաց են` տարբեր վերահսկողական կառույցների կողմից դիտարկման համար: Այդ նպատակով վերահսկողության համարժեք և արդյունավետ մեխանիզմներ ներդնելու համար ծրագրում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության հետ փոխհամագործակցության արդյունավետության բարձրացման միջոցառումներ:
5. Ծրագրում հատուկ ուշադրության կենտրոնում են անձնակազմի վերապատրաստման և ծառայողների մասնագիտական պարապմունքների իրականացման աշխատանքները:
6. Ծրագրի կարևորագույն նպատակներից է նաև հասարակական անվտանգության ապահովումն առավել արդյունավետ և նոր տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
7. Ոստիկանության գործունեության ընթացքում դեռևս առկա խնդիրները լուծելու նպատակով ծրագրի շրջանակներում ամրագրվել են ոստիկանությունում բարեփոխումների հետևյալ հիմնական ուղղությունները`
1) կառուցվածքային և կազմակերպական ոլորտի բարեփոխումներ. դրանք ենթադրում են համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնում, համայնքային ոստիկանության նոր հենակետերի ստեղծում, ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության անցման շարունակականության ապահովում, ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու գործընթացի` մրցութային սկզբունքով իրականացում, ոստիկանության մարմինների և տարածքային ստորաբաժանումների հաստիքների վերանայում.
2) հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ. դրանցով նախատեսվում են համապատասխան իրավական ակտերի մշակում, մարզային վարչություններում օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծում, ոստիկանության` տեխնիկական միջոցներով վերազինում և արդիականացում, անհրաժեշտ սարքերի ձեռքբերում, ոստիկանության ծառայողների վերապատրաստման ապահովում.
3) ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ. դրանք, մասնավորաբար, ենթադրում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի, բնակչության պետական ռեգիստրի համակարգի կատարելագործում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորում.
4) ոստիկանության աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումներ. դրանցով նախատեսվում են ոստիկանության ֆինանսական ծառայությունների արդյունավետության բարձրացում, քրեական վիճակագրության համակարգի արդիականացում, ոստիկանության ուսումնական հաստատության գրադարաններից օգտվելու մատչելիության ապահովում, անհրաժեշտ գույքի ու տրանսպորտային միջոցների թարմացում և ձեռքբերում.
5) ոստիկանության գործունեության թափանցիկությանն ուղղված բարեփոխումներ. դրանցով նախատեսվում են ոստիկանության գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում, ոստիկանության մարմինների և քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների միջև փոխհամագործակցության ընդլայնում:
8. Ծրագրով նախատեսված միջոցառումներից ակնկալվող արդյունքներն են`
1) նախկինում իրականացված բարեփոխումներով ձեռք բերված արդյունքների ամրապնդում ու դրանց շարունակականության ապահովումը. ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների ընթացքում իրականացված բարեփոխումներով ձեռք բերված արդյունքը փաստեց դրա հետագա անհրաժեշտությունը: Առաջընթաց արձանագրելու հետ մեկտեղ` իրականացված բարեփոխումները հնարավորություն ընձեռեցին ականատես լինելու ոստիկանության գործունեության ոլորտում առկա բացերին: Դրական արդյունքներն ամրապնդելու, առկա բացերը վերացնելու և ոստիկանության գործունեության տարբեր ոլորտներում նոր եղանակների և մեթոդների ներդրման անհրաժեշտությունն ինքնին հանգում է բարեփոխումների շարունակական գործընթացին.
2) ոստիկանության գործունեության թափանցիկությունը. թափանցիկությունն առաջին հերթին ենթադրում է ոստիկանության գործունեության մասին տեղեկատվության մատչելիության ապահովում: Այսինքն` հասարակությունն այն դեպքերում, երբ դա հնարավոր է և անհրաժեշտ, կարող է տեղեկություններ ստանալ ոստիկանության գործառույթների, դրանց առնչությամբ ընդունված իրավական ակտերի մասին և այլն: Ոստիկանության գործունեության թափանցիկության մասին խոսելիս` անհրաժեշտ է այն դիտարկել հաշվետվողականության հետ համատեղ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ոստիկանության գործունեության նկատմամբ իրականացվող հսկողությանը կամ վերահսկողությանը, այլև հասարակության հետ փոխհամագործակցության միջոցով հաշվետվողականությունն ապահովելուն: Ոստիկանությունը, իր գործունեության ընթացքում առավել ակտիվ համագործակցելով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, ապահովելու է հաշվետվողականության մեխանիզմների լիակատար իրացումը.
3) ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական համակարգի կատարելագործումը. ամենօրյա խնդիրների լուծման հետ միաժամանակ ոստիկանության ուշադրության կենտրոնում պետք է գտնվեն ոստիկանության գործառույթները կանոնակարգող իրավական դաշտի ուսումնասիրությունը, վերլուծությունը, առկա բացերի վերհանումը և համապատասխան լուծումների առաջադրումը, մասնավորապես, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտում.
4) ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումը. ոստիկանության գործառույթներն արդյունավետորեն իրացնելու համար էական են նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը, համակարգչային համապատասխան սերվերային համակարգի ստեղծումը, հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար նոր ծրագրային համակարգի ներդրումը և այլն.
5) ոստիկանության ծառայողների լիազորությունների հստակեցումը. ոստիկանության ստորաբաժանումների վերակազմավորման, ինչպես նաև կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում նորաստեղծ ստորաբաժանումների գործառույթների հստակեցման անհրաժեշտություն է առաջանում: Այդ նպատակով էական է ինչպես ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների հաստիքների վերաբաշխումը, այնպես էլ` ամբողջ գործընթացի իրավական ամրագրումը.
6) հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով նոր մեթոդների ուսումնասիրումը և ներդրումը. հանցագործությունների դեմ պայքարի իրականացման գործում առանցքային է առաջնահերթ ուղղությունների տարանջատումը, դրանք են հանցագործությունների կանխարգելումը (նախականխումը), պայքարը, հետևանքների նվազեցումը և (կամ) վերացումը: Այս նպատակով ժամանակի պահանջն է տեղեկատվական հենքով ոստիկանության գործելակերպի ներդրումը: Տարիների փորձով ապացուցվել է մատնադրոշմների միջոցով անձի նույնացման և հանցագործությունների բացահայտելիության արդյունավետությունը: Նույնականացման տարբեր մեթոդների շարքում այսօր առանձնակիորեն կարևորվում է նաև դիմապատկերի միջոցով անձանց նույնացումը: Նշված նոր համակարգի ներդրումը ոստիկանությունում էապես կնպաստի հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացման գործընթացին.
7) ոստիկանության գործունեության թափանցիկությունը, հանրային վերահսկողության սահմանումը. դրանք առաջին հերթին ենթադրում են ոստիկանության գործունեության մասին տեղեկատվության ստացման մատչելիության ապահովում, համագործակցություն քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների հետ.
8) կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը. ժամանակի հրամայականն է կոռուպցիայի դեմ պայքարը: Ոստիկանությունն իր ամենօրյա գործունեության ընթացքում որդեգրել է կոռուպցիայի դեմ պայքարի հստակ քաղաքականություն, որին ուղղված հստակ քայլերը բարեփոխումների նախորդ փուլի արդյունքում տվել են իրենց դրական արդյունքը: Ներկայացված ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների իրականացումն ամբողջությամբ ենթադրում է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 30-ի
N 871-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Նպատակը |Ակնկալվող |Միջոցառման |Ժամկետ-|Ֆինանսա- |Կատարող |
|ը/կ| |արդյունքը |անվանումը |ները |վորման |գերա- |
| | | | | |աղբյուրը |տեսչու- |
| | | | | | |թյունը |
|___|____________|______________|_____________|_______|__________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_________________________________________________________________________|
|1. Կառուցվածքային և կազմակերպական ոլորտի բարեփոխումներ |
|_________________________________________________________________________|
| 1.|Համայնքային |համայնքային |1.1. համայն- |2015- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| |ոստիկանու- |ոստիկանության |քային ոստիկա-|2017թթ.|րությամբ |կառավա- |
| |թյան գոր- |աշխատանքի արդ-|նության | |չարգելված |րությանն|
| |ծունեության |յունավետության|հենակետերի | |միջոցներ |առընթեր |
| |ընդլայնում |բարձրացում |ստեղծում | | |ՀՀ |
| | | | | |ՀՀ կառավա-|ոստիկա- |
| | | | | |րությանն |նություն|
| | | | | |առընթեր ՀՀ| |
| | | | | |ոստիկանու-| |
| | | | | |թյան | |
| | | | | |արտաբյուջե| |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |1.2. համայն- |2015- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| | | |քային |2017թթ.|րությամբ |կառավա- |
| | | |ոստիկանության| |չարգելված |րությանն|
| | | |հենակետերի` | |միջոցներ |առընթեր |
| | | |անհրաժեշտ | | |ՀՀ |
| | | |գույքով և | |ՀՀ կառավա-|ոստիկա- |
| | | |տեխնիկական | |րությանն |նություն|
| | | |միջոցներով | |առընթեր ՀՀ| |
| | | |ապահովում | |ոստիկանու-| |
| | | | | |թյան | |
| | | | | |արտաբյուջե| |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |1.3. բնակչու-|2015- |Ֆինանսա- |ՀՀ |
| | | |թյան շրջանում|2017թթ.|վորում չի |կառավա- |
| | | |համայնքային | |պահանջ- |րությանն|
| | | |խորհուրդների | |վում: |առընթեր |
| | | |ձևավորում | | |ՀՀ |
| | | | | | |ոստիկա- |
| | | | | | |նություն|
| | | |_____________|_______|__________|________|
| | | |1.4. համայն- |2015- |Ֆինանսա- |ՀՀ |
| | | |քային |2017թթ.|վորում չի |կառավա- |
| | | |ոստիկանության| |պահանջ- |րությանն|
| | | |ծառայողների | |վում: |առընթեր |
| | | |վերապատրաստ- | | |ՀՀ |
| | | |ման | | |ոստիկա- |
| | | |դասընթացների | | |նություն|
| | | |կազմակերպում | | | |
| | | |և անցկացում | | | |
|___|____________|______________|_____________|_______|__________|________|
|2. |ՀՀ կառավա- |ՀՀ կառավարու- |2.1. քաղաքա- |2015- |Ֆինանսա- |ՀՀ |
| |րությանն |թյանն առընթեր |ցիական հատուկ|2017թթ.|վորում չի |կառավա- |
| |առընթեր ՀՀ |ՀՀ |ծառայության | |պահանջ- |րությանն|
| |ոստիկանու- |ոստիկանության |պաշտոնների | |վում: |առընթեր |
| |թյունում ոչ |առանձին ստորա-|անվանացանկի | | |ՀՀ |
| |ոստիկանական |բաժանումներում|հաստատում | | |ոստիկա- |
| |գործառույթ- |քաղաքացիական | | | |նություն|
| |ներ |հատուկ | | | | |
| |իրականացնող |ծառայության | | | |ՀՀ քաղա-|
| |մասնագիտաց- |անցման | | | |քացիական|
| |ված կադրերի |շարունակակա- | | | |ծառայու-|
| |ընտրության |նության | | | |թյան |
| |հնարավորու- |ապահովում | | | |խորհուրդ|
| |թյան | | | | |(համա- |
| |ընձեռում | | | | |ձայնու- |
| | | | | | |թյամբ) |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |2.2. ՀՀ կառա-|2015- |Ֆինանսա- |ՀՀ |
| | | |վարությանն |2017թթ.|վորում չի |կառավա- |
| | | |առընթեր ՀՀ | |պահանջ- |րությանն|
| | | |ոստիկանության| |վում: |առընթեր |
| | | |համապատասխան | | |ՀՀ |
| | | |ստորաբաժա- | | |ոստիկա- |
| | | |նումներում | | |նություն|
| | | |կազմ-հաստիքա-| | | |
| | | |յին փոփոխու- | | | |
| | | |թյուններ | | | |
| | | |կատարելու | | | |
| | | |մասին ՀՀ | | | |
| | | |կառավարու- | | | |
| | | |թյանն առընթեր| | | |
| | | |ՀՀ ոստիկանու-| | | |
| | | |թյան պետի | | | |
| | | |հրամանների | | | |
| | | |նախագծերի | | | |
| | | |մշակում | | | |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |2.3. քաղաքա- |2015- |Ֆինանսա- |ՀՀ |
| | | |ցիական հատուկ|2017թթ.|վորում չի |կառավա- |
| | | |ծառայության | |պահանջ- |րությանն|
| | | |պաշտոնների | |վում: |առընթեր |
| | | |անձնագրերի | | |ՀՀ |
| | | |հաստատում | | |ոստիկա- |
| | | | | | |նություն|
| | | | | | | |
| | | | | | |ՀՀ քաղա-|
| | | | | | |քացիական|
| | | | | | |ծառայու-|
| | | | | | |թյան |
| | | | | | |խորհուրդ|
| | | | | | |(համա- |
| | | | | | |ձայնու- |
| | | | | | |թյամբ) |
|___|____________|______________|_____________|_______|__________|________|
|3. |ՀՀ կառավա- |ՀՀ կառավարու- |վերլուծու- |2015- |Ֆինանսա- |ՀՀ |
| |րությանն |թյանն առընթեր |թյունների |2017թթ.|վորում չի |կառավա- |
| |առընթեր ՀՀ |ՀՀ ոստիկանու- |հիման վրա ՀՀ | |պահանջ- |րությանն|
| |ոստիկանու- |թյան |կառավարու- | |վում: |առընթեր |
| |թյան ուժերի |մարմինների և |թյանն առընթեր| | |ՀՀ |
| |և միջոցների|տարածքային |ՀՀ | | |ոստիկա- |
| |արդյունավետ |ստորաբաժանում-|ոստիկանության| | |նություն|
| |օգտագործում |ների |տարածքային | | | |
| | |օպտիմալացում |ստորաբաժա- | | | |
| | | |նումների | | | |
| | | |հաստիքների | | | |
| | | |վերանայում | | | |
|___|____________|______________|_____________|_______|__________|________|
|4. |ՀՀ կառավա- |«Կադրեր» |4.1. համապա- |2015- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| |րությանն |տեղեկատվական- |տասխան համա- |2016թթ.|րությամբ |կառավա- |
| |առընթեր ՀՀ |վերլուծական |կարգչային | |չարգելված |րությանն|
| |ոստիկանու- |նոր ստեղծված |տեխնիկական | |միջոցներ |առընթեր |
| |թյան |համակարգի |միջոցներով | | |ՀՀ |
| |կադրային |(ծրագրի) |վերազինում | | |ոստիկա- |
| |աշխատանքների|հետագա կատարե-| | | |նություն|
| |կատարելա- |լագործում և |_____________|_______|__________|________|
| |գործում |զարգացում |4.2. ՀՀ կառա-|2015- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| | | |վարությանն |2016թթ.|րությամբ |կառավա- |
| | | |առընթեր ՀՀ | |չարգելված |րությանն|
| | | |ոստիկանության| |միջոցներ |առընթեր |
| | | |կադրային | | |ՀՀ |
| | | |ստորա- | | |ոստիկա- |
| | | |բաժանումների | | |նություն|
| | | |հետ | | | |
| | | |համակարգչային| | | |
| | | |ցանցի | | | |
| | | |ստեղծում | | | |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |4.3. ՀՀ կառա-|2016- |Ֆինանսա- |ՀՀ |
| | | |վարությանն |2017թթ.|վորում չի |կառավա- |
| | | |առընթեր ՀՀ | |պահանջ- |րությանն|
| | | |ոստիկանության| |վում: |առընթեր |
| | | |կադրային | | |ՀՀ |
| | | |ստորա- | | |ոստիկա- |
| | | |բաժանումների | | |նություն|
| | | |ծառայողների | | | |
| | | |վերապատրաստ- | | | |
| | | |ման | | | |
| | | |դասընթացների | | | |
| | | |իրականացում | | | |
|___|____________|______________|_____________|_______|__________|________|
|5 |ՀՀ կառավա- |ՀՀ կառավարու- |5.1. |2015 թ.|Ֆինանսա- |ՀՀ |
| |րությանն |թյանն առընթեր |«Մրցույթի |2-րդ |վորում չի |կառավա- |
| |առընթեր ՀՀ |ՀՀ ոստիկանու- |անցկացման |կիսամ- |պահանջ- |րությանն|
| |ոստիկանու- |թյան թափուր |կարգը և |յակ |վում: |առընթեր |
| |թյունում |պաշտոնների` |պայմանները | | |ՀՀ |
| |թափուր պաշտո|առավել |սահմանելու | | |ոստիկա- |
| |զբաղեցնելու |փորձառու, |մասին» ՀՀ | | |նություն|
| |համար |գրագետ |կառավարության| | | |
| |անցկացվող |կադրերով |որոշման | | | |
| |մրցույթի |համալրում, |նախագիծը ՀՀ | | | |
| |կազմակերպում|պաշտոնի |կառավարության| | | |
| | |նշանակման |աշխատակազմ | | | |
| | |ընթացքում |ներկայացնելը | | | |
| | |մրցակցային |_____________|_______|__________|________|
| | |սկզբունքի |5.2. մրցույթի|2015 թ.|Ֆինանսա- |ՀՀ |
| | |ապահովում |կազմակերպման |2-րդ |վորում չի |կառավա- |
| | | |և |կիսամ- |պահանջ- |րությանն|
| | | |իրականացման |յակ |վում: |առընթեր |
| | | |համար մշտական| | |ՀՀ |
| | | |աշխատանքային | | |ոստիկա- |
| | | |խմբի (ստորա- | | |նություն|
| | | |բաժանման) | | | |
| | | |ստեղծում, | | | |
| | | |հարցաշարերի | | | |
| | | |պատրաստում, | | | |
| | | |դրանց | | | |
| | | |հետևողական | | | |
| | | |լրամշակում և | | | |
| | | |կատարելա- | | | |
| | | |գործում | | | |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |5.3. մրցույթի|2016 թ.|ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| | | |կազմակերպման |2-րդ |րությամբ |կառավա- |
| | | |և |կիսամ- |չարգելված |րությանն|
| | | |իրականացման |յակ |միջոցներ |առընթեր |
| | | |համար | | |ՀՀ |
| | | |համապատասխան | |ՀՀ կառավա-|ոստիկա- |
| | | |համակարգչային| |րությանն |նություն|
| | | |ծրագրերի | |առընթեր ՀՀ| |
| | | |ստեղծում և | |ոստիկանու-| |
| | | |ներդրում | |թյան | |
| | | | | |արտաբյուջե| |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |5.4. մրցույթի|2015 թ.|ՀՀ օրենսդ-|ՀՀ կառա-|
| | | |կազմակերպման |2-րդ |րությամբ |վարու- |
| | | |և |կիսամ- |չարգելված |թյանն |
| | | |իրականացման |յակ |միջոցներ |առընթեր |
| | | |համար | | |ՀՀ |
| | | |անհրաժեշտ | |ՀՀ կառավա-|ոստիկա- |
| | | |պայմանների և | |րությանն |նություն|
| | | |գույքի | |առընթեր ՀՀ| |
| | | |ապահովում | |ոստիկանու-| |
| | | | | |թյան | |
| | | | | |արտաբյուջե| |
|_________________________________________________________________________|
|2. Հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն |
|ուղղված բարեփոխումներ |
|_________________________________________________________________________|
|6. |Միջազգային |միջազգային |Ինտերպոլի |2015- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| |կառույցների |կառույցների |հեռահաղոր- |2017թթ.|րությամբ |կառավա- |
| |աջակցությամբ|աջակցությամբ |դակցման | |չարգելված |րությանն|
| |օտարերկրյա |օտարերկրյա |I-24/7 | |միջոցներ |առընթեր |
| |պետություն- |պետությունների|համակարգին | | |ՀՀ |
| |ների |ոստիկանական |Հայաստանի | | |ոստիկա- |
| |ոստիկանական |մարմինների հետ|Հանրապետու- | | |նություն|
| |մարմինների |փոխհամագործակ-|թյան | | | |
| |հետ |ցության |իրավապահ և | | | |
| |փոխհամագոր- |ակտիվացում, |շահագրգիռ այլ| | | |
| |ծակցության |աշխատանքային |գերատեսչու- | | | |
| |արդյունա- |նոր մեթոդների |թյունների | | | |
| |վետության |և ձևերի |ինտեգրման | | | |
| |բարձրացում |ներդրում |հնարավորու- | | | |
| | | |թյան ընձեռում| | | |
|___|____________|______________|_____________|_______|__________|________|
|7. |Կորած- |Հայաստանի |Ինտերպոլի |2016- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| |գողացված |Հանրապետության|կորած- |2017թթ.|րությամբ |կառավա- |
| |ճամփորդական |պետական |գողացված | |չարգելված |րությանն|
| |փաստաթղթերի |սահմանը հատող |ճամփորդական | |միջոցներ |առընթեր |
| |օգտագործման |անձանց, այդ |փաստաթղթերի | | |ՀՀ |
| |կանխման և |թվում` |տվյալների | | |ոստիկա- |
| |բացահայտման |ահաբեկիչների |պահոցին | | |նություն|
| |աշխատանքների|կողմից |Հայաստանի | | | |
| |արդյունա- |կորած-գողացված|Հանրապետու- | | |ՀՀ |
| |վետության |ճամփորդական |թյան | | |կառավա- |
| |բարձրացում |փաստաթղթերի |սահմանային | | |րությանն|
| | |օգտագործման |ծառայության | | |առընթեր |
| | |դեպքերի |հասանելիու- | | |ազգային |
| | |բացառում |թյան | | |անվտան- |
| | | |ապահովում | | |գության |
| | | | | | |ծառայու-|
| | | | | | |թյուն |
|___|____________|______________|_____________|_______|__________|________|
|8. |Հասարակական |տեխնիկական |8.1. մարզային|2015- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| |կարգի |միջոցների |վարչություն- |2017թթ.|րությամբ |կառավա- |
| |պահպանության|ներդրմամբ |ներում | |չարգելված |րությանն|
| |և |հասարակական |օպերատիվ | |միջոցներ |առընթեր |
| |հասարակական |կարգի |արձագանքման | | |ՀՀ |
| |անվտանգու- |պահպանության |կենտրոնների | | |ոստիկա- |
| |թյան |և հասարակական|ստեղծում | | |նություն|
| |ապահովման |անվտանգության |_____________|_______|__________|________|
| |աշխատանքների|ապահովում |8.2. հասարա- |2015- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| |բարելավում | |կական |2017թթ.|րությամբ |կառավա- |
| | | |վայրերում | |չարգելված |րությանն|
| | | |տեսադիտման | |միջոցներ |առընթեր |
| | | |համակարգերի | | |ՀՀ |
| | | |ներդրում | | |ոստիկա- |
| | | | | | |նություն|
| | | |_____________|_______|__________|________|
| | | |8.3. ՀՀ կառա-|2015- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| | | |վարությանն |2017թթ.|րությամբ |կառավա- |
| | | |առընթեր ՀՀ | |չարգելված |րությանն|
| | | |ոստիկանության| |միջոցներ |առընթեր |
| | | |ստորաբաժա- | | |ՀՀ |
| | | |նումների` | | |ոստիկա- |
| | | |թվայնացված | | |նություն|
| | | |շարժական կապի| | | |
| | | |միջոցներով | | | |
| | | |ապահովում | | | |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |8.4. |2015- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| | | |օպերատիվ- |2017թթ.|րությամբ |կառավա- |
| | | |ծառայողական | |չարգելված |րությանն|
| | | |մեքենաների` | |միջոցներ |առընթեր |
| | | |համակարգչային| | |ՀՀ |
| | | |տեխնիկական | | |ոստիկա- |
| | | |միջոցներով | | |նություն|
| | | |վերազինում | | | |
|___|____________|______________|_____________|_______|__________|________|
|9. |Թմրամիջոցնե-|թմրամիջոցների,|9.1. |2016 թ.|Ֆինանսա- |ՀՀ |
| |րի ապօրինի |հոգեմետ |«Հայաստանի |1-ին |վորում չի |կառավա- |
| |շրջանառու- |նյութերի |Հանրապետու- |կիսամ- |պահանջ- |րությանն|
| |թյան դեմ |ապօրինի |թյան |յակ |վում: |առընթեր |
| |պայքարի |շրջանառության |կառավարության| | |ՀՀ |
| |արդյունա- |կանխարգելման |2010 թվականի | | |ոստիկա- |
| |վետության |ոլորտը |մարտի 18-ի | | |նություն|
| |բարձրացում |կանոնակարգող |N 270-Ն | | | |
| | |իրավական դաշտի|որոշման մեջ | | | |
| | |կատարելա- |լրացումներ | | | |
| | |գործում, այդ |կատարելու | | | |
| | |ոլորտում |մասին» ՀՀ | | | |
| | |ընդգրկված |կառավարության| | | |
| | |մարմինների |որոշման | | | |
| | |նյութատեխնիկա-|նախագիծը ՀՀ | | | |
| | |կան բազայի |կառավարության| | | |
| | |բարելավում, |աշխատակազմ | | | |
| | |թմրամիջոցների,|ներկայացնելը | | | |
| | |հոգեմետ (հոգե-|_____________|_______|__________|________|
| | |ներգործուն) |9.2. «Լիցեն- |2016 թ.|Ֆինանսա- |ՀՀ |
| | |նյութերի և |զավորման |1-ին |վորում չի |կառավա- |
| | |դրանց պրե- |մասին» |կիսամ- |պահանջ- |րությանն|
| | |կուրսորների, |Հայաստանի |յակ |վում: |առընթեր |
| | |պատրաստման |Հանրապետու- | | |ՀՀ |
| | |գործիքների և |թյան օրենքում| | |ոստիկա- |
| | |սարքավորումնե-|լրացում | | |նություն|
| | |րի ոչնչացման |կատարելու | | | |
| | |ընթացակարգերի |մասին» ՀՀ | | | |
| | |կանոնակարգում,|օրենքի, | | | |
| | |ինչպես նաև |«Հետագա | | | |
| | |նոր սերնդի |օգտագործումն | | | |
| | |դիզայներական |աննպատակա- | | | |
| | |թմրամիջոցների |հարմար | | | |
| | |ներառում |ճանաչված | | | |
| | |Հայաստանի |թմրամիջոցնե- | | | |
| | |Հանրապետու- |րի, հոգեմետ | | | |
| | |թյունում |(հոգեներգոր- | | | |
| | |հսկման ենթակա |ծուն) | | | |
| | |թմրամիջոցների |նյութերի և | | | |
| | |ցուցակներում |դրանց պրե- | | | |
| | | |կուրսորների, | | | |
| | | |պատրաստման | | | |
| | | |գործիքների և | | | |
| | | |սարքավորում- | | | |
| | | |ների | | | |
| | | |ոչնչացման | | | |
| | | |կարգը | | | |
| | | |հաստատելու | | | |
| | | |մասին» ՀՀ | | | |
| | | |կառավարության| | | |
| | | |որոշման | | | |
| | | |նախագծերը ՀՀ | | | |
| | | |կառավարության| | | |
| | | |աշխատակազմ | | | |
| | | |ներկայացնելը | | | |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |9.3. |2015 թ.|Ֆինանսա- |ՀՀ |
| | | |«Հայաստանի |2-րդ |վորում չի |կառավա- |
| | | |Հանրապետու- |կիսամ- |պահանջ- |րությանն|
| | | |թյան քրեական |յակ |վում: |առընթեր |
| | | |օրենսգրքում | | |ՀՀ |
| | | |փոփոխություն-| | |ոստիկա- |
| | | |ներ և | | |նություն|
| | | |լրացումներ | | | |
| | | |կատարելու | | | |
| | | |մասին», | | | |
| | | |«Վարչական | | | |
| | | |իրավախախտում-| | | |
| | | |ների | | | |
| | | |վերաբերյալ | | | |
| | | |Հայաստանի | | | |
| | | |Հանրապետու- | | | |
| | | |թյան | | | |
| | | |օրենսգրքում | | | |
| | | |փոփոխություն-| | | |
| | | |ներ և | | | |
| | | |լրացումներ | | | |
| | | |կատարելու | | | |
| | | |մասին» ՀՀ | | | |
| | | |օրենքների և | | | |
| | | |«Հայաստանի | | | |
| | | |Հանրապետու- | | | |
| | | |թյան | | | |
| | | |կառավարության| | | |
| | | |2003 թվականի | | | |
| | | |օգոստոսի 21-ի| | | |
| | | |N 1129-Ն | | | |
| | | |որոշման մեջ | | | |
| | | |փոփոխություն-| | | |
| | | |ներ և | | | |
| | | |լրացումներ | | | |
| | | |կատարելու | | | |
| | | |մասին» ՀՀ | | | |
| | | |կառավարության| | | |
| | | |որոշման | | | |
| | | |նախագծերը ՀՀ | | | |
| | | |կառավարության| | | |
| | | |աշխատակազմ | | | |
| | | |ներկայացնելը | | | |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |9.4. |2015 թ.|ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| | | |Երևանում |2-րդ |րությամբ |կառավա- |
| | | |հետախույզ- |կիսամ- |չարգելված |րությանն|
| | | |պահնորդական |յակ |միջոցներ |առընթեր |
| | | |շների բուծման| | |ՀՀ |
| | | |և վարժեցման | | |ոստիկա- |
| | | |ժամանակակից | | |նություն|
| | | |կենտրոնի | | | |
| | | |ստեղծում | | | |
|___|____________|______________|_____________|_______|__________|________|
|10.|Հանցագործու-|հանցագործու- |10.1. ՀՀ |2015 թ.|ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| |թյունների |թյունների |կառավարու- |2-րդ |րությամբ |կառավա- |
| |նախականխման,|նախականխման, |թյանն առընթեր|կիսամ- |չարգելված |րությանն|
| |կանխման և |կանխման և |ՀՀ ոստիկանու-|յակ |միջոցներ |առընթեր |
| |բացահայտման |բացահայտման |թյունում | | |ՀՀ |
| |աշխատանքների|աշխատանքներում|օպերատիվ և | | |ոստիկա- |
| |արագ և |օպերատիվ- |վարչական | | |նություն|
| |արդյունավետ |հետախուզական |գործունեու- | | | |
| |իրականացում |գործունեու- |թյուն | | | |
| | |թյուն |իրականացնող | | | |
| | |իրականացնող |ստորաբաժանում| | | |
| | |մարմինների |ների | | | |
| | |աշխատանքի |վարույթներում| | | |
| | |արդյունավետու-|առկա | | | |
| | |թյան |հաշվառման | | | |
| | |բարձրացում |գործերի և | | | |
| | | |հաշվառումների| | | |
| | | |թվայնացման | | | |
| | | |իրավական | | | |
| | | |կարգավորում | | | |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |10.2. ՀՀ |2015թ. |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| | | |կառավարու- |2-րդ |րությամբ |կառավա- |
| | | |թյանն առընթեր|կիսամ- |չարգելված |րությանն|
| | | |ՀՀ ոստիկանու-|յակ |միջոցներ |առընթեր |
| | | |թյունում | | |ՀՀ |
| | | |օպերատիվ | | |ոստիկա- |
| | | |տեղեկատվական | | |նություն|
| | | |ստորաբաժանման| | | |
| | | |ստեղծում | | | |
| | | |_____________|_______|__________|________|
| | | |10.3. ՀՀ |2015- |Ֆինանսա- |ՀՀ |
| | | |կառավարու- |2017թթ.|վորում չի |կառավա- |
| | | |թյանն առընթեր| |պահանջ- |րությանն|
| | | |ՀՀ ոստիկանու-| |վում: |առընթեր |
| | | |թյունում | | |ՀՀ |
| | | |օպերատիվ և | | |ոստիկա- |
| | | |վարչական գոր-| | |նություն|
| | | |ծունեություն | | | |
| | | |իրականացնող | | | |
| | | |ստորաբաժա- | | | |
| | | |նումների | | | |
| | | |վարույթներում| | | |
| | | |առկա | | | |
| | | |հաշվառման | | | |
| | | |գործերի և | | | |
| | | |հաշվառումների| | | |
| | | |թվայնացում, | | | |
| | | |տեղեկատվական | | | |
| | | |շտեմարանի | | | |
| | | |ստեղծում | | | |
|___|____________|______________|_____________|_______|__________|________|
|11.|Դիմապատկերի |ՀՀ կառավարու- |11.1. |2016- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| |միջոցով |թյանն առընթեր |գոյություն |2017թթ.|րությամբ |կառավա- |
| |անձանց |ՀՀ ոստիկանու- |ունեցող | |չարգելված |րությանն|
| |նույնացման |թյունում |նմանատիպ | |միջոցներ |առընթեր |
| |եղանակով |դիմապատկերի |ժամանակակից | | |ՀՀ |
| |հանցագործու-|միջոցով անձանց|մոդուլների | | |ոստիկա- |
| |թյունների |նույնացման |ուսումնա- | | |նություն|
| |բացահայտման |համակարգի |սիրություն և | | | |
| |և հետախուզ-|ներդրում |ձեռքբերում | | | |
| |վողների | |_____________|_______|__________|________|
| |հայտնաբերման| |11.2. |2016- |ՀՀ օրենսդ-|ՀՀ |
| |աշխատանքների| |դիմապատկերի |2017թթ.|րությամբ |կառավա- |
| |արդյունա- | |նույնացման | |չարգելված |րությանն|
| |վետության | |մոդուլի | |միջոցներ |առընթեր |
| |բարձրացում | |կիրառմամբ | | |ՀՀ |
| | | |համակարգի | | |ոստիկա- |
| | | |ստեղծում և | | |նություն|
| | | |ներդրում | | | |
|___|____________|______________|_____________|_______|__________|________|
|12.|Առանձին |ՀՀ կառավարու- |«Հայաստանի |2016 թ.|Ֆինանսա- |ՀՀ |
| |ոլորտներում |թյանն առընթեր |Հանրապետու- |1-ին |վորում չի |կառավա- |
| |ՀՀ կառավա- |ՀՀ |թյան |կիսամ- |պահանջ- |րությանն|
| |րությանն |ոստիկանության |կառավարության|յակ |վում: |առընթեր |
| |առընթեր ՀՀ |ուղեկցող |2009 թվականի | | |ՀՀ |
| |ոստիկանու- |ստորաբաժանում-|ապրիլի 2-ի | | |ոստիկա- |
| |թյան պատաս- |ների |N 351-Ն | | |նություն|
| |խանատվության|գործառույթների|որոշման մեջ | | | |
| |հստակեցում |հստակեցում, |փոփոխություն-| | |ՀՀ |
| | |դատական |ներ կատարելու| | |դատական |
| | |կարգադրիչների |մասին» ՀՀ | | |դեպարտա-|
| | |և ուղեկցող |կառավարության| | |մենտ |
| | |ստորաբաժանում-|որոշման | | |(համա- |
| | |ների |նախագիծը ՀՀ | | |ձայնու- |
| | |ծառայողների |կառավարության| | |թյամբ) |
| | |աշխատանքների |աշխատակազմ | | | |
| | |հստակ |ներկայացնելը | | | |
| | |տարանջատում, | | | | |
| | |բնականոն | | | | |
| | |աշխատանքի | | | | |
| | |ապահովում | | | | |
|_________________________________________________________________________|
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում