ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Ստեղծել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը կենսագործող հանձնաժողով հետևյալ կազմով.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Մովսիսյան Վլադիմիր Միհրանի -Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ - Հայկական ԽՍՀ պետագրոարդի նախագահ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Ամիրյան Ռոբերտ Պարգևի - Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին կից «Հայգազ» արտադրական միավորման գլխավոր դիրեկտոր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ
Աշրաֆյան Արմեն Գարեգինի - Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստր
Բաղդասարյան Ռոբերտ Ռազմիկի - ԽՍՀՄ պետմատի Լեռնային Ղարաբաղի մեծածախ առևտրի միավորման պետ
Եսայան Օլեգ Եսայի - ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի կուսակցական ապարատի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ
Թևոսյան Սպարտակ Հապետնակի - ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի խորհրդային ապարատի ֆինանսական վարչության պետ
Մանուկյան Վազգեն Միքայելի - Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպությունից
Մելքումյան Գեորգի Արշակի - Հայկական ԽՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ
Միրզոյան Մաքսիմ Միքայելի - ժողովրդական դեպուտատների Ստեփանակերտի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ
Մկրտչյան Մկրտիչ Ցոլակի - Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ - Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ
Մովսիսյան Յուրի Թադևոսի - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների դոկտոր
Մուրադյան Իգոր Մարատի - Հայկական ԽՍՀ պետպլանին առընթեր էկոնոմիկայի և պլանավորման ինստիտուտի հատուկ տնտեսագիտական հետազոտությունների բաժնի ավագ գիտական աշխատող, տնտեսական գիտությունների թեկնածու
Պետրոսյան Լեոնարդ Գեորգիի - ԼՂԻՄ-ի ագրոարդի նախագահի պաշտոնակատար
Ջանոյան Ջանիկ Արտաշեսի - Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ
Սեդրակյան Սեդրակ Մարգարի - ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի խորհրդային ապարատի պլանային-տնտեսագիտական գլխավոր վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ
Ստեփանյան Սաբիր Նիկոլայի - Հայկական ԽՍՀ պետմատի նախագահ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ
Տեր-Պետրոսյան Լևոն Հակոբի - Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի ավագ գիտական աշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպությունից
Տոնոյան Արաքսյա Գարսևանի - ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի խորհրդային ապարատի պլանային-տնտեսագիտական գլխավոր վարչության պլանային հանձնաժողովի նախագահ
Քոչարյան Ռոբերտ Սեդրակի - Ղարաբաղի մետաքսի կոմբինատի կուսակցական կոմիտեի քարտուղար, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ
Օհանյան Հայկ Աղասու - ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ:
6 դեկտեմբերի 1989 թվականի,
թիվ 1670-XI.