Սեղմել Esc փակելու համար:
ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

040.0963.190815

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 963-Ն

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օդանավ շահագործողի վկայական տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված օդանավ շահագործողի վկայականը գործում է դրանում նշված ժամկետում.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման կամ դրա մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտի նկատմամբ կիրառվում են սույն որոշման պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի օգոստոսի 6-ի

N 963-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը (այսուհետ` կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) (ԻԿԱՕ) N 6 հավելվածի և «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ» DOC 8335 (ԴՕԿ 8335) փաստաթղթի, Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության (EASA) AIR-OPS (ԷՅՐ ՕՓՍ) և PART-M (ՓԱՐԹ-Մ) փաստաթղթերի համապատասխան պահանջների հիման վրա:

2. Օդանավ շահագործողի վկայականը` համաձայն N 2 ձևի, տրվում է օդային տրանսպորտի թռիչքային անվտանգության նպատակով:

3. Օդանավ շահագործողի վկայական կրողը կարող է առևտրային նպատակներով շահագործել քաղաքացիական օդանավեր:

4. Օդանավ շահագործողի վկայական ստացած իրավաբանական անձը կամ մարմինը չի կարող օդանավ շահագործողի իր վկայականը որևէ կերպ փոխանցել մեկ այլ անձի: Օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը պահպանվում է կազմակերպությունում, իսկ օդանավի փաստաթղթերում` կազմակերպության կողմից հաստատված դրա պատճենը:

5. Օդանավ շահագործողի վկայական տալու համար ներկայացվող պահանջները և օդանավ շահագործողի նկատմամբ մշտական վերահսկողությունը նպատակ ունեն գնահատելու օդանավ շահագործողի կողմից թռիչքների անվտանգ իրականացման պատրաստվածությունը և հնարավորությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

6. Առևտրային նպատակով քաղաքացիական օդանավերի շահագործումն առանց օդանավ շահագործողի վկայական ունենալու չի թույլատրվում:

7. Առևտրային նպատակով քաղաքացիական օդանավը շահագործվում է օդանավ շահագործողի վկայականին կից տրվող շահագործման հատուկ դրույթներին համապատասխան` համաձայն N 3 ձևի, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` գլխավոր վարչություն) աշխատակազմի թռիչքային պիտանիության վարչության կողմից:

8. Գլխավոր վարչությունը տրամադրում է օդանավ շահագործողի վկայականը կամ մերժում է դրա տրամադրումը:

 

II. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՄ ԱՅՆ ՄԵՐԺԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

9. Օդանավ շահագործողի վկայական տալու գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) հայտը ներկայացնելու գործընթացին նախորդող փուլ. հայտը ներկայացնելու գործընթացին նախորդող փուլում օդանավ շահագործողի վկայական ստանալու համար համապատասխան հայտ ներկայացնող իրավաբանական անձը կամ մարմինը (այսուհետ` հայտատու) կարող է քննարկումներ անցկացնել գլխավոր վարչության հետ` թույլատրվող թռիչքների տիպերի, հայտատուի կողմից տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվությունների, ներկայացվող փաստաթղթերի ցանկի, դրանց պատրաստման ու ներկայացման ասպեկտների և հայտի ուսումնասիրման գործընթացի սահմանված փուլերի մասին տեղեկատվություն ստանալու համար: Նշված քննարկումների անցկացման դեպքում կազմվում է արձանագրություն, որը պարունակում է ամփոփ տեղեկատվություն քննարկմանը մասնակցած մասնագետների, քննարկված հարցերի և տրամադրված խորհրդատվության մասին: Կազմված արձանագրությունը պատշաճ կերպով հանձնվում է նաև հայտատուին.

2) հայտի պաշտոնական ներկայացման փուլ. հայտի պաշտոնական ներկայացման փուլում հայտատուն սույն կարգի 10-րդ կետում սահմանված ժամկետներում գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան հայտ` համաձայն N 1 ձևի (այսուհետ` հայտ), կից ներկայացնելով պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության PART-M (ՓԱՐԹ-Մ)-ով նախատեսված ձևի հայտը` համաձայն N 4 ձևի.

3) հայտին կից ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման փուլ. հայտին կից ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման փուլում գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներն ուսումնասիրում են ներկայացված` իրենց գործառույթներին վերաբերող փաստաթղթերը և կազմում համապատասխան եզրակացություններ.

4) տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլ.

ա. հայտատուի մոտ տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլում գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվում են տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ` հայտում նշված օդային փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ պահանջների պահպանման և իրավիճակի գնահատման նպատակով,

բ. գլխավոր վարչությունն անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել օդանավերի շահագործմանն առնչվող փորձնական և գործնական դիտարկումներ.

5) սերտիֆիկացման փուլ. սերտիֆիկացման փուլում իրականացվում է օդանավ շահագործողի վկայական տալու կամ այն մերժելու գործընթացը` սույն կարգի V գլխում սահմանված դրույթների և ընթացակարգի համաձայն:

 

III. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՅՏԸ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության (EASA) AIR-OPS (ԷՅՐ ՕՓՍ) փաստաթղթի` առաջին անգամ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար հայտատուն հայտը շահագործման գործունեության նախատեսված օրվանից առնվազն իննսուն օր առաջ, իսկ օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը (N 1 ձև) օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի ավարտից առնվազն վաթսուն օր առաջ ներկայացնում է գլխավոր վարչություն` հայտին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

1) ընկերության պետական գրանցման համարը.

2) ֆինանսական միջոցների, բանկային դեպոզիտների առկայության կամ բանկային երաշխիքի մասին տեղեկանք` բնօրինակը (աշխատակազմ և գրասենյակ պահելու, անձնակազմի անհրաժեշտ ուսուցման հնարավորության հավաստման համար).

3) միջազգային և (կամ) ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույց, որը պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության DOC 9376 (ԴՕԿ-9376) փաստաթղթի պահանջներին (հայտատուն սույն փաստաթուղթը կարող է ներկայացնել հայտը ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից վաթսուն օր առաջ).

4) օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման ձեռնարկ (CAME) (ԿԱՄԵ) (հայտատուն սույն փաստաթուղթը կարող է ներկայացնել հայտը ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից վաթսուն օր առաջ).

5) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիր.

6) օդանավի պետական գրանցման վկայականի պատճենը.

7) օդանավի թռիչքային պիտանիության վկայականի պատճենը.

8) օդանավի սեփականությունը հավաստող փաստաթղթի կամ վարձակալության, կամ ենթավարձակալության հանձնման մասին պայմանագրի, կամ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ մտադրությունների հուշագրի պատճենը.

9) Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության PART-M (ՓԱՐԹ-Մ)-ով նախատեսված հայտը.

10) օդանավի տեխնիկական շահագործման անհրաժեշտ փաստաթղթեր.

11) հայտատուի և օդանավի տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը, եթե օդանավի տեխնիկական սպասարկումը չի իրականացվելու հայտատուի կողմից:

11. Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար կարող են գլխավոր վարչություն հայտ ներկայացնել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավաբանական անձինք և մարմինները, որոնք`

1) այլ երկրների ավիացիոն իշխանությունների կողմից օդանավ շահագործողի վկայական ստացած կազմակերպություններ չեն.

2) առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) են, կամ կնքել են օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ մտադրությունների հուշագիր:

12. Օդանավ շահագործողի վկայական տալու կամ այն մերժելու վերաբերյալ որոշումը, համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության (EASA) AIR-OPS (ԷՅՐ ՕՓՍ) փաստաթղթի, ընդունվում է հայտը և դրան կից փաստաթղթերը գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո իննսուն օրվա ընթացքում, իսկ օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման կամ մերժման վերաբերյալ որոշումն ընդունվում է հայտը և դրան կից փաստաթղթերը գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո վաթսուն օրվա ընթացքում:

13. Հայտը և դրան կից փաստաթղթերը գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են հայտի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի փաստաթղթային և գործնական նախնական գնահատում: Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության և նախնական գնահատման արդյունքում կազմվում են եզրակացություններ: Հայտատուն փաստաթղթերի նախնական գնահատման արդյունքում հայտնաբերված թերությունների և (կամ) անճշտությունների մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան ստորաբաժանման կողմից դրանց հայտնաբերման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Այն դեպքում, երբ հայտը և ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված` հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը գլխավոր վարչությունում մուտքագրվելու պահից:

15. Հայտի և դրան կից փաստաթղթերի նախնական գնահատման փուլից հետո, գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ստացված եզրակացությունների հիման վրա, գլխավոր վարչության կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է նախնական գնահատման ամփոփ եզրակացություն հայտավորված փոխադրումների իրականացման հնարավորության վերաբերյալ:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված նախնական գնահատման ամփոփ եզրակացության կազմումից հետո հայտատուն տեղեկացվում է իր մոտ առաջիկա տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելու ժամկետների և ուսումնասիրության ենթակա հարցերի շրջանակների մասին:

 

IV. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը պարզելու, նրա կարողություններն ու հնարավորությունները գնահատելու համար հայտատուի մոտ իրականացվում են տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ:

18. Մինչև տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելը, անհրաժեշտության դեպքում, հայտատուին կարող է ներկայացվել համապատասխան հարցաթերթիկ` անհրաժեշտ հարցերի պարզաբանման և լրացուցիչ տեղեկատվության ստացման նպատակով:

19. Տեսչական ստուգման և ուսումնասիրության ընթացքում իրականացվում են`

1) շահագործման տեսչական ստուգում և ուսումնասիրություն` համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության ARM-AIR OPS (ԱՐՄ-ԷՅՐ ՕՓՍ)-ի պահանջների.

2) օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման համակարգի տեսչական ստուգում և ուսումնասիրություն.

3) օդանավի տեսչական ստուգում.

4) հայտատուի հնարավորությունների` սույն կարգի 22-րդ կետի պահանջներին համապատասխանության գնահատում:

20. Շահագործման տեսչական ստուգման և ուսումնասիրության ընթացքում իրականացվում են`

1) հայտատուի գործունեության կառավարման համակարգի տեսչական ստուգում և ուսումնասիրություն.

2) հայտատուի միջազգային և (կամ) ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույցի գործնական ուսումնասիրություն.

3) վերգետնյա և թռիչքային շահագործման ուսումնասիրություն` ներառյալ ստացիոնար և շարժական ավիացիոն սարքավորումները, տեխնիկական սպասարկման միջոցները.

4) հայտատուի ներքին շահագործման հսկողության մակարդակի ուսումնասիրություն.

5) թռիչքային անձնակազմի որակավորման, անձնակազմի պատրաստման ծրագրերի ուսումնասիրություն.

6) հայտագրված աերոդրոմների ուսումնասիրություն, ընդ որում`

ա. եթե հայտագրված է աերոդրոմ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և դրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը լիարժեք են, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել փաստաթղթային եղանակով,

բ. եթե տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնող խումբն արդեն իսկ ծանոթ է տվյալ աերոդրոմի հնարավորություններին, ապա նման ուսումնասիրություն կարող է չիրականացվել:

21. Տեսչական ստուգման ընթացքում իրականացվում են`

1) օդանավի տեսչական ստուգում.

2) օդանավի կառամատուցային ստուգում (օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում):

22. Տնտեսական առումով հայտատուի հնարավորությունների գնահատման ժամանակ տեսչական ստուգում և ուսումնասիրություն իրականացնող խումբը պետք է համոզվի, որ հայտատուն համապատասխանում է Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության (EASA) AIR-OPS (ԷՅՐ ՕՓՍ) փաստաթղթով սահմանված բոլոր չափանիշներին` ներառյալ աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ գրասենյակային տարածքը, ունի համակարգչային ու կապի միջոցներ և աշխատակազմ, որոնց միջոցով իրականացնելու է հայտավորած գործունեությունը:

23. Օդանավ շահագործողի վկայական տալու գործընթացի ժամանակ հայտատուի օդանավերի, գրասենյակների և այլ ավիացիոն ենթակառուցվածքների` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու դեպքում հայտատուն օդանավերը, գրասենյակային համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է գլխավոր վարչություն` ուսումնասիրությունն ապահովելու նպատակով, կամ, իր ցանկությամբ, դրանց նկատմամբ իրականացվող ուսումնասիրությունների գործընթացն ապահովում է դրանց գտնվելու վայրերում` իր միջոցների հաշվին:

 

V. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՄ ԱՅՆ ՄԵՐԺԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

24. Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ստացված նախնական գնահատման վերաբերյալ եզրակացություններն ամփոփվում և ներկայացվում են գլխավոր վարչության պետին` ամփոփ եզրակացությամբ, որի հիման վրա նրա հրամանով տրվում է համապատասխան օդանավ շահագործողի վկայական (N 2 ձև) կամ հայտը մերժվում է: Գլխավոր վարչության պետի հրամանի նախագծին կցվում են գլխավոր վարչության կողմից կազմված ամփոփ եզրակացությունը և օդանավ շահագործողի վկայականը: Համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության (EASA) AIR-OPS (ԷՅՐ ՕՓՍ) փաստաթղթի` օդանավ շահագործողի վկայականում փոփոխությունները կատարվում են դրա ընդունման ընթացակարգի համաձայն: Հայտը մերժվում է, եթե ամփոփ եզրակացության մեջ նշվում է, որ սույն կարգի 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերի համաձայն իրականացված տեսչական ստուգումների արդյունքում հայտատուն չի բավարարում օդանավ շահագործող կազմակերպությանը ներկայացվող պահանջները:

25. Աննպատակահարմարության պատճառաբանությամբ հայտի մերժումն արգելվում է:

26. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է մինչև 2 տարի գործողության ժամկետով:

27. Հայտատուին տրվում է օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը, իսկ պատճենը պահպանվում է գլխավոր վարչությունում:

28. Օդանավ շահագործողի վկայական կրողը պատասխանատու է օդանավ շահագործողի վկայականի պահպանման համար: Օդանավ շահագործողի վկայականի կորստի կամ վնասման դեպքում օդանավ շահագործողի վկայական կրողը դրա մասին անհապաղ տեղեկացնում է գլխավոր վարչությանը:

29. Գլխավոր վարչությունը օդանավ շահագործողի դիմումի հիման վրա, դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է օդանավ շահագործողի վկայականի կրկնօրինակը` գլխավոր վարչության պետի հրամանով:

30. Օդանավ շահագործողի վկայական ստացած կազմակերպությանը, գլխավոր վարչության միջնորդության հիման վրա, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հատկացվում է համապատասխան եռանիշ կոդ:

 

VI. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

31. Պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ և հարմարավետ փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով` օդանավ շահագործողի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն` տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով:

32. Գործող պայմաններին ու պահանջներին օդանավ շահագործողի հնարավորությունների ու կարողությունների համապատասխանությունը պարզելու նպատակով` օդանավ շահագործողն ապահովում է գլխավոր վարչության աշխատողների մուտքը` ինչպես իր կազմակերպություն և օդանավեր, այնպես էլ` ցանկացած այլ կազմակերպություն, որն իրեն մատուցում է ավիացիոն ծառայություններ:

33. Գլխավոր վարչության կողմից յուրաքանչյուր օդանավ շահագործողի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ժամանակ պետք է մշակվի առանձին վերահսկողության ծրագիր:

34. Մշտական վերահսկողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության և ավիացիոն անվտանգության շահագործողական նորմերի ապահովման պահանջներին չհամապատասխանելու դեպքում գլխավոր վարչությունը կարող է կասեցնել կամ դադարեցնել օդանավ շահագործողի վկայականի գործողությունը:

35. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվում է, եթե իրականացված տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում կամ որևէ այլ կերպ պարզվի, որ`

1) օդանավ շահագործողը չի պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է օդանավ շահագործողի վկայականը.

2) օդանավ շահագործողը չի պահպանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

3) օդանավ շահագործողը գլխավոր վարչության աշխատողներին չի տրամադրում պահանջվող փաստաթղթեր, չի ապահովում նրանց հասանելիությունը պահանջվող տեղեկատվությանը, սարքավորումներին, օդանավերին և ցանկացած այլ վայր կամ առարկայի, որոնք գտնվում են կամ պետք է գտնվեն նրա հսկողության ներքո.

4) օդանավ շահագործողը, ելնելով սույն կարգի 28-րդ կետի պահանջներից, օդանավ շահագործողի վկայականի կորստի կամ վնասման դեպքում անհապաղ չի տեղեկացրել գլխավոր վարչությանը:

36. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կարող է կասեցվել մինչև 6 ամիս ժամանակահատվածով:

37. Օդանավ շահագործողն օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցման մասին տեղեկացվում է գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

38. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կարող է վերսկսվել գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողն իսպառ վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները:

39. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցման ժամկետը լրանալու պահին օդանավ շահագործողի կողմից չեն վերացվել կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները և (կամ) պատճառները.

2) օդանավ շահագործողն իր` օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցման ժամանակաընթացքում իրականացրել է առևտրային թռիչքներ կամ չթույլատրված այլ թռիչքներ.

3) լրացել է օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը.

4) լրացել է օդանավ շահագործողի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման ստորաբաժանման կամ կազմակերպության` տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք տվող վկայականի գործողության ժամկետը.

5) օդանավ շահագործողի վկայական ստանալու օրվանից օդանավ շահագործողը 30-օրյա ժամկետում չի ներկայացրել օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ մտադրությունների հուշագրի հիման վրա ձեռք բերված կամ վարձակալված, կամ ենթավարձակալված օդանավի մասին համապատասխան պայմանագիր:

40. Օդանավ շահագործողն օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման մասին տեղեկացվում է գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

41. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման դեպքում օդանավ շահագործողը գլխավոր վարչություն է հանձնում օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը:

42. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման դեպքում գլխավոր վարչությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը` հատկացված եռանիշ կոդը չեղյալ համարելու նպատակով:

43. Օդանավ շահագործողը գլխավոր վարչությանը տեղեկացնում է օդանավ շահագործողի վկայական ստանալու ժամանակ ներկայացված տեղեկատվության մեջ կատարված փոփոխությունների մասին:

44. Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օդանավ շահագործողի գործունեության կասեցման կամ դադարեցման համար հիմք հանդիսացող թերությունների և (կամ) խախտումների հայտնաբերման դեպքում դրա մասին անհապաղ տեղեկացվում է գլխավոր վարչության պետին:

45. Եթե օդանավ շահագործողի վկայականում կամ շահագործման հատուկ դրույթներում պետք է կատարվեն փոփոխություններ կամ լրացումներ, ապա համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին հայտնում է գլխավոր վարչության պետին:

 

VII. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար հայտատուն հայտին կից ներկայացնում է սույն կարգի 10-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը, եթե դրանցում կատարվել են փոփոխություններ: Սույն կարգի 10-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 10-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը կարող են ներկայացվել` ինչպես թղթային, այնպես էլ` էլեկտրոնային տարբերակով: Նշված փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում` գլխավոր վարչությունում պահպանվող տվյալ փաստաթղթերը լրացնելու նպատակով հայտատուն պետք է գլխավոր վարչություն ներկայացնի նաև տվյալ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակում ներառված փոփոխությունների թղթային տարբերակը` իր գործադիր մարմնի կողմից հաստատված համապատասխան փոփոխությունների թերթով:

47. Օդանավ շահագործողների, օդանավ շահագործողի վկայական տալու ընթացակարգերի մասին հակիրճ տեղեկությունները գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են գլխավոր վարչության www.aviation.am պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ (ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ 1: Հայտը ներկայացնելը 1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` գլխավոր վարչություն) նախատեսված շահագործման գործունեության օրվանից (գործողության ժամկետի ավարտից) առնվազն իննսուն օր առաջ` հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասնաշենք, հեռ.` 010-28-20-66, ֆաքս` 010-28-53-45, էլեկտրոնային փոստ` [email protected], ինտերնետային կայք` www.aviation.am:

 

._____________________________________________________________________.

|2. Հայտատուի մասին տեղեկատվություն                                   |

|_____________________________________________________________________|

|1) իրավաբանական անձի կամ մարմնի անվանումը`                           |

|2) գտնվելու վայրը`                                                   |

|3) ՀՎՀՀ-ն`                                                           |

|4) կապի բոլոր միջոցների համարներն ու գտնվելու վայրերը`               |

|5) հայտատուի ֆիրմային անվանումը (առկայության դեպքում)`               |

|6) հայտատուի գործունեության իրականացման վայրը`                       |

|7) հայտատուի շահագործման գործունեության հիմնական վայրը`              |

|8) հայտատուի փոստային հասցեն`                                        |

|9) շահագործման ընթացքում օպերատիվ կապ հաստատելու նպատակով            |

|տեղեկություններ այն մասին, թե անհրաժեշտության դեպքում օդանավ         |

|շահագործողի օպերատիվ ղեկավարության հետ անհապաղ կապվելու նպատակով կապի|

|մասին տեղեկություններն օդանավում գտնվող ինչ փաստաթղթում              |

|(փաստաթղթերում) և  որ մասում (մասերում) են ներկայացված`              |

|10) օդանավ շահագործողի վկայականի համարը`                             |

|11) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) (ԻԿԱՕ)  |

|կողմից տրված եռանիշ կոդը`                                            |

|12) օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության (IATA) (ԱՅԱՏԱ)      |

|երկնիշ կոդը (առկայության դեպքում)`                                   |

|3. Սույն հայտի 2-րդ կետի 10-րդ, 11-րդ և  12-րդ ենթակետերում նշված    |

|տեղեկատվությունները լրացվում են միայն օդանավ շահագործողի վկայականի   |

|գործողության ժամկետի երկարաձգման դեպքում:                            |

|_____________________________________________________________________|

|4. Հայտատուի (օդանավ շահագործողի վկայական կրողի) կապի բոլոր միջոցները|

|_____________________________________________________________________|

|1) հեռախոսահամարը (աշխատանքային ժամերին)`                            |

|2) հեռախոսահամարը (ոչ աշխատանքային ժամերին)`                         |

|3) հեռախոսահամարը (բջջային)`                                         |

|4) ֆաքսի համարը`                                                     |

|5) էլեկտրոնային փոստը`                                               |

|6) ինտերնետային կայքը (առկայության դեպքում)`                         |

|5. Գլխավոր վարչությունն իր պաշտոնական ինտերնետային կայքում           |

|հրապարակելու է օդանավ շահագործողի վկայական կրողի մասին հետևյալ       |

|տեղեկատվությունը`                                                    |

|1) իրավաբանական և  առևտրային  (առկայության դեպքում) անվանումը`       |

|2) ինտերնետային կայքի հասցեն (բացակայության դեպքում էլեկտրոնային     |

|փոստի հասցեն)`                                                       |

|3) օդանավ շահագործողի օդանավերի տիպերը`                              |

|6. Եթե Դուք չունեք ինտերնետային կայքի հասցե, ապա խնդրում ենք նշել    |

|հրապարակման ենթակա էլեկտրոնային հասցեն`                              |

|1) խնդրում եմ հրապարակել սույն հայտի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված |

|էլեկտրոնային փոստի հասցեն`                                           |

|2) խնդրում եմ հրապարակել հետևյալ  էլեկտրոնային փոստի հասցեն`         |

|7. Եթե չեք ցանկանում, որ Ձեր ընկերության մասին տեղեկատվությունը      |

|հրապարակվի գլխավոր վարչության ինտերնետային կայքում, ապա խնդրում ենք  |

|նշում կատարել ստորև  նշված դաշտում`                                  |

|Օդանավ շահագործողի մասին տեղեկատվությունը չի հրապարակվել ընկերության |

|խնդրանքով`                                                           |

._____________________________________________________________________.

 

ԲԱԺԻՆ 2: Հայտատուի կառավարման համակարգի նկարագրությունը 8. Օդանավ շահագործողը պետք է ունենա այնպիսի կառավարման համակարգ, որպեսզի կարողանա իրականացնել պատշաճ կառավարում և վերահսկողություն օդանավ շահագործողի վկայականով նախատեսված բոլոր տեսակի ավիացիոն գործունեությունների իրականացման ընթացքում: Սույն բաժնում նշված տեղեկատվությունը պետք է արտացոլի օդանավ շահագործող ընկերության համապատասխան ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասին հիմնական տեղեկատվությունը (խնդրում ենք հայտին կցել նաև նշված յուրաքանչյուր պաշտոնատար անձի ինքնակենսագրականը (CV): Սույն բաժնում նշված պաշտոնատար անձանց աշխատանքային հմտություններն ու փորձը պետք է համապատասխանեն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության ARM-AIR OPS (ԱՐՄ-ԷՅՐ ՕՓՍ)-ով սահմանված պահանջներին, և նրանց թեկնածությունները պետք է հաստատվեն գլխավոր վարչության կողմից:

 

._____________________________________________________________________.

|9. Հաշվետու ղեկավար                                                  |

|_____________________________________________________________________|

|Օդանավ շահագործողը պետք է ունենա նշանակված հաշվետու ղեկավար, ով պետք |

|է օժտված լինի այնպիսի իրավունքներով, որոնք նրան հնարավորություն կտան |

|ապահովելու բոլոր տեսակի շահագործումների և  տեխնիկական սպասարկման     |

|գործառույթների պատշաճ մակարդակով իրականացումը`                       |

|1) անունը, ազգանունը`                                                |

|2) բնակության վայրը`                                                 |

|_____________________________________________________________________|

|10. Հաշվետու ղեկավարի կապի միջոցները`                                |

|1) հեռախոսահամարը (աշխատանքային ժամերին)`                            |

|2) հեռախոսահամարը (ոչ աշխատանքային ժամերին)`                         |

|3) հեռախոսահամարը (բջջային)`                                         |

|4) ֆաքսի համարը`                                                     |

|5) էլեկտրոնային փոստը`                                               |

|6) զբաղեցրած պաշտոնի անվանումը`                                      |

|7) ինքնակենսագրականը (CV) կցվում է`                                  |

|_____________________________________________________________________|

|11. Շահագործման համար պատասխանատու անձինք                            |

|_____________________________________________________________________|

|Օդանավ շահագործողը պետք է ունենա նշանակված և  գլխավոր վարչության     |

|կողմից հաստատված պատասխանատու անձինք, ովքեր պետք է պատասխանատվություն|

|կրեն իրենց բնագավառներին վերաբերող բոլոր տեսակի շահագործումների      |

|կառավարման համար:                                                    |

|_____________________________________________________________________|

|12. Թռիչքային գործունեություն                                        |

|_____________________________________________________________________|

|1) անունը, ազգանունը`                                                |

|2) զբաղեցրած պաշտոնի անվանումը`                                      |

|3) N 4 ձևը  կցվում է`                                                |

|_____________________________________________________________________|

|13. Թռիչքային պիտանիության և  (կամ) տեխնիկական սպասարկման համակարգ   |

|_____________________________________________________________________|

|1) անունը, ազգանունը`                                                |

|2) զբաղեցրած պաշտոնի անվանումը`                                      |

|3) ինքնակենսագրականը (CV) կցվում է`                                  |

|_____________________________________________________________________|

|14. Ավիացիոն անվտանգություն                                          |

|_____________________________________________________________________|

|1) անունը, ազգանունը`                                                |

|2) զբաղեցրած պաշտոնի անվանումը`                                      |

|3) ինքնակենսագրականը (CV) կցվում է`                                  |

|_____________________________________________________________________|

|15. Անձնակազմի վերապատրաստում                                        |

|_____________________________________________________________________|

|1) անունը, ազգանունը`                                                |

|2) զբաղեցրած պաշտոնի անվանումը`                                      |

|3) N 4 ձևը  կցվում է`                                                |

|_____________________________________________________________________|

|16. Վերգետնյա սպասարկում                                             |

|_____________________________________________________________________|

|1) անունը, ազգանունը`                                                |

|2) զբաղեցրած պաշտոնի անվանումը`                                      |

|3) ինքնակենսագրականը (CV) կցվում է`                                  |

|_____________________________________________________________________|

|17. Այլ նշանակված պաշտոնատար անձինք                                  |

|_____________________________________________________________________|

|1) անունը, ազգանունը`                                                |

|2) զբաղեցրած պաշտոնի անվանումը`                                      |

|3) ինքնակենսագրականը (CV) կցվում է`                                  |

|4) անունը, ազգանունը`                                                |

|5) զբաղեցրած պաշտոնի անվանումը`                                      |

|6) ինքնակենսագրականը (CV) կցվում է`                                  |

|7) անունը, ազգանունը`                                                |

|8) զբաղեցրած պաշտոնի անվանումը`                                      |

|9) ինքնակենսագրականը (CV) կցվում է`                                  |

|_____________________________________________________________________|

|18. Որակի կառավարում                                                 |

|_____________________________________________________________________|

|Օդանավ շահագործողը պետք է նշանակի գլխավոր վարչության կողմից հաստատված|

|որակի կառավարիչ`                                                     |

|1) անունը, ազգանունը`                                                |

|2) զբաղեցրած պաշտոնի անվանումը`                                      |

|3) ինքնակենսագրականը (CV) կցվում է`                                  |

|_____________________________________________________________________|

|19. Վթարների կանխարգելման և  թռիչքային անվտանգության ծրագիր          |

|_____________________________________________________________________|

|Օդանավ շահագործողը պետք է նշանակի ծրագրի կառավարման համար            |

|պատասխանատու անձի`                                                   |

|1) անունը, ազգանունը`                                                |

|2) զբաղեցրած պաշտոնի անվանումը`                                      |

|3) ինքնակենսագրականը (CV) կցվում է`                                  |

|_____________________________________________________________________|

|20. Միջազգային և  (կամ) ներքին օդային երթուղիներում թռիչքների        |

|իրականացման ուղեցույցը ներկայացնելը                                  |

|_____________________________________________________________________|

|Միջազգային և  (կամ) ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման|

|ուղեցույցը (այսուհետ` ուղեցույց) կարող է գլխավոր վարչություն         |

|ներկայացվել շահագործման նախատեսված օրվանից ոչ ուշ, քան վաթսուն օր    |

|առաջ:                                                                |

|ՈՒղեցույցը կներկայացվի (նշել ներկայացնելու նախատեսված ամսաթիվը)`     |

|_____________________________________________________________________|

|21. Շահագործումն սկսելու նախատեսված օրը                              |

|_____________________________________________________________________|

|Շահագործման նախատեսված օրը պետք է լինի ոչ շուտ, քան հայտը և  սույն   |

|հայտին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու ամսաթիվը`           |

._____________________________________________________________________.

 

ԲԱԺԻՆ 3: Ավիացիոն գործունեության նկարագրությունը 22. Սույն բաժնում պետք է արտացոլված լինի հայտատուի կողմից նախատեսված ավիացիոն գործունեության, շահագործման համապարփակ նկարագրությունը, մասնավորապես, շահագործման վայրը (վայրերը) (գրանցման երկրի ներսում (Ա-Ա), գրանցման երկրից դեպի այլ երկիր (Ա-Բ), գրանցման երկրից դուրս (Բ-Բ), փոխադրումների տեսակները (ուղևորային և (կամ) բեռնային, փոստ), հատուկ փոխադրումներ (վտանգավոր բեռներ, ռազմական նշանակության արտադրանք, կենդանիներ և այլն), ավիացիոն գործունեության տեսակները և այլն, յուրաքանչյուր օդանավի համար նախատեսված շահագործման տարածաշրջանները և երթուղիները, օդանավի (օդանավերի) տիպերը, գրանցման նիշերը, երկրները և նախատեսված բազավորման վայրերը: Խնդրում ենք սույն բաժնում նշված «Նկարագրությունը» դաշտերը լրացնել հակիրճ և բովանդակալից:

 

._____________________________________________________________________.

|23. Ավիացիոն գործունեություն (ավիացիոն գործունեության տեսակները,     |

|շահագործման տիպերը և  տեսակները)                                     |

|_____________________________________________________________________|

|Նկարագրությունը`                                                     |

|1) շահագործման վայրերը`                                              |

|2) Ա-Ա շահագործումներ`                                               |

|3) Ա-Բ` շահագործումներ`                                              |

|4) Բ-Բ շահագործումներ`                                               |

|5) փոխադրումների տեսակները`                                          |

|6) ուղևորային`                                                       |

|7) բեռնային`                                                         |

|8) փոստային`                                                         |

|9) համակցված (ուղևոր,  բեռ, փոստ)`                                   |

|10) գործունեության տեսակները`                                        |

|11) առևտրային`                                                       |

|12) ոչ առևտրային`                                                    |

|13) մասնավոր`                                                        |

|14) աերոտաքսի`                                                       |

|15) ընդհանուր ավիացիա`                                               |

|16) շահագործման տեսակները`                                           |

|17) կանոնավոր օդային հաղորդակցություն`                               |

|18) ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն                             |

|_____________________________________________________________________|

|24. Պահանջվող հատուկ թույլտվություններ`                              |

|Նկարագրությունը`                                                     |

|1) FTL (ՖՏԼ)`                                                        |

|2) ETOPS (ԵՏՕՊՍ)`                                                    |

|3) AWOPS (ԱՈՒՕՊՍ)`                                                   |

|4) RVSM (ՌՎՍՄ)`                                                      |

|5) MNPS (ՄՆՊՍ)`                                                      |

|6) RNP-10 (ՌՆՊ-10)`                                                  |

|7) B-RNAV (Բ-ՌՆԱՎ) (RNAV-5) (ՌՆԱՎ-5)`                                |

|8) P-RNAV (Պ-ՌՆԱՎ) (RNAV-1) (ՌՆԱՎ-1)`                                |

|9) GNSS Approacհ (ԳՆՍՍ ԱՊՊՐՈԱՉ)`                                     |

|10) Daոgeroսs Goods (վտանգավոր բեռներ)`                              |

|11) Offshore Exposure (օֆշորային լուսավորում)`                       |

|12) En-route Exposure (երթուղային լուսավորում)`                      |

|13) Public Interest Operations (պետական նշանակության շահագործումներ)`|

|14) Ground Level Exposure (վերգետնյա լուսավորում)`                   |

|15) HEMS (ՀԷՄՍ)`                                                     |

|_____________________________________________________________________|

|25. Այլ նշումներ`                                                    |

|_____________________________________________________________________|

|26. Շահագործման նախատեսված տարածաշրջաններ                            |

|_____________________________________________________________________|

|Խնդրում ենք տրամադրել յուրաքանչյուր օդանավի շահագործման և  (կամ)     |

|երթուղիների տարածաշրջանների հակիրճ նկարագրությունը`                  |

|1) օդանավի տիպը`                                                     |

|Նախատեսված շահագործման տարածաշրջանը և  (կամ) երթուղին`               |

|2) օդանավի տիպը`                                                     |

|Նախատեսված շահագործման տարածաշրջանը և  (կամ) երթուղին`               |

|3) օդանավի տիպը`                                                     |

|Նախատեսված շահագործման տարածաշրջանը և  (կամ) երթուղին`               |

|_____________________________________________________________________|

|27. Օդանավերի և  շահագործման բազավորման մասին տեղեկատվություն        |

|_____________________________________________________________________|

|Սույն կետում պետք է արտացոլված լինի համապարփակ տեղեկատվություն       |

|յուրաքանչյուր օդանավի և  նրա բազավորման մասին:                       |

|_____________________________________________________________________|

|28. Օդանավերի մասին տեղեկատվություն                                  |

|_____________________________________________________________________|

|1) օդանավ    |2) տիպը/մոդելը|3) գրանցման|4) տեսչական|5) թռիչքային    |

|արտադրող     |              |նիշը       |ստուգման   |պիտանիության    |

|ընկերությունը|              |           |համար      |վկայական        |

|             |              |           |պատրաստ է  |պահանջվում է    |

|             |              |           |(ամսաթիվը) |(այո, ոչ)       |

|_____________________________________________________________________|

|29. Շահագործման բազա                                                 |

|_____________________________________________________________________|

|Նախատեսված շահագործման բազա                                          |

|_____________________________________________________________________|

|30. Օդանավերի տեխնիկական սպասարկում                                  |

|_____________________________________________________________________|

|Սույն կետում պետք է արտացոլված լինի համապարփակ տեղեկատվություն այն   |

|մասին, թե որ արտոնագրված կազմակերպության կողմից է իրականացվելու      |

|օդանավերի տեխնիկական սպասարկումը:                                    |

|_____________________________________________________________________|

|1) արտոնագրված տեխնիկական|2) բազային կամ գծային   |3) արտոնագրման    |

|սպասարկում իրականացնող   |տեխնիկական սպասարկում   |համարը            |

|ընկերության անվանումը    |(բազային և  (կամ)       |                  |

|                         |գծային)                 |                  |

._____________________________________________________________________.

 

ԲԱԺԻՆ 4: Ստորագրում

 

._____________________________________________________________________.

|31. Ստորագրում                                                       |

|_____________________________________________________________________|

|Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկատվությունները ճիշտ են, և, |

|որ գլխավոր վարչությունը կտեղեկացվի ներկայացված տեղեկությունների      |

|յուրաքանչյուր փոփոխության դեպքում, գործող օրենսդրությամբ սահմանված   |

|ժամկետներում:                                                        |

|Խնդրում եմ`                                                          |

|1) տրամադրել օդանավ շահագործողի վկայական`                            |

|2) երկարաձգել օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը`     |

|համաձայն ներկայացված տեղեկատվության:                                 |

|Ստորագրությունը`                                                     |

|Անունը, ազգանունը`                                                   |

|Պաշտոնը`                                                             |

|Ամսաթիվը`                                                            |

._____________________________________________________________________.

(1-ին ձևը փոփ. 29.09.16 թիվ 991-Ն որոշում)

 

Ձև N 2

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ AIR OPERATOR CERTIFICATE

 

AM AOC _ _ _ _

 

This Certificate certifies that _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ is authorized to perform Commercial Air Operations, as defined in the

attached operations specifications, in accordance with the OM, Annex IV (Part - CAT) to ARM - AIR OPS and its Implementing Rules.

 

Շահագործման տեսակներ

Types of operation

.___.

Կոմերցիոն օդային տրանսպորտ .___.

Commercial air transport (CAT)

 

.___.

Բեռներ .___.

Cargo

.___.

ՈՒղևորներ .___.

Passengers

 

.___.

Այլ .___.

Other

 

Տալու ամսաթիվը 'DD' MM YY

    Date of issue     'DD' MM YY

Գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը 'DD' MM YY

    Expiry date               'DD' MM YY

 

    Գլխավոր վարչության պետ                       .   Ա. Մովսեսյան

    Director General                                 A. Movsesyan

 

Կ.Տ.

Seal

 

Սույնով հավաստիացվում է, որ ավիաընկերությունը

This certifies that....................................... Airline

(name)

 

    Հասցեն`                              Address:

    Հեռ.`                                Tel:

    Ֆաքս`                                Fax:

    E-mail`                              E-mail:

    համապատասխանում է «Ավիացիայի         has met the requirements of

    մասին» Հայաստանի Հանրապետության      «Aviation Law» of the Republic

    օրենքի պահանջներին և  նրա մեջ        of Armenia and related operating

    նշված` սույն վկայականը տալու հետ     regulations and rules prescribed

կապված համապատասխան շահագործողական   thereunder for the issuance of

    նորմատիվային կանոններին, և  նրան     this certificate and is hereby

    թույլատրվում է կատարել նրա մեջ       authorized to conduct air

նշված շահագործողական նորմատիվներին   transportation operations in

    և  կանոններին, ինչպես նաև  կից       accordance with said operating

    շահագործողական պահանջներում          regulations and rules prescribed

    պարունակվող վերապահումներում,        thereunder and the terms,

    պահանջներին և  սահմանափակումներին    conditions and limitations

    համապատասխան օդային փոխադրումներ`    contained in the attached

    համաձայն Ավիափոխադրողի մասնագրի,     operations specifications, in

    Թռիչքների իրականացման ուղեցույցի:    accordance with the Air Carrier

                                         Certificate, Operations manual.

    Սույն վկայականը փոխանցման ենթակա     This certificate is not

    չէ և  ուժի մեջ է մնում մինչև  դրա    transferable and shall continue

    հանձնումը, գործողության կասեցումը    in effect until surrendered,

    կամ այլ կերպ գործողության            suspended or otherwise

    դադարեցումը:                         terminated.

 

    (1) Telephone and Fax details,       (12) Not Applicable (N/A) box

including the country code. E-mail   may be checked only if the

    detail.                              aircraft maximum celling is

    (2) Insertion of associated Air      bellow FL 290.

Operator Certificate (AOC) number.   (13) Extended range operations

    (3) Insertion of the Operator's      (ETOPS) currently applies only

registered name and the Operator's   to two-engined aircraft.

    trading name                         Therefore the Not

    (if different, insert «Doing         Applicable (N/A) box may be

    business as» before the trading      checked only if the aircraft

    name)                                model has more or less than two

    (4) Issue date of the Operator's     engines.

    specifications (dd-mm-yyyy) and      (14) The threshold distance may

    signature of the GDCA                also be listed (in NM), as well

    representative.                      as the engine type.

    (5) Insertion of the ICAO            (15) Performance-based

    designation of the aircraft make,    Navigation (PBN): one line is

    model and series, or master          used for each PBN approval

    series,                              (e. g. Area Navigation RNAV 10,

    if a series has been designated      RNAV 1, required Navigation

    (e. g. Airbus-320-214)               Performance - RNP 4 ...) with

    (6) Enter the registration marks     appropriate limitations or

    are listed in the operations         conditions listed in the

    specifications or the OM. In the     Specification's and/or Remark's

    later case                           columns.

    the related operations               (16) Limitations, condition's

    specifications must make a           and regulatory basis for

    reference to the related page in     operational approval associated

    the OM. In case not in all           with the PBN approval (e. g.

    specific approvals apply to the      Global Navigation Satellite

    aircraft model, the registration     System-GNSS, Distance Measuring

    marks of the aircraft could be       Equipment/Inertial Reference

    entered in the                       Unit - DME/DME/IRU).

    remark column to the related         (17) Approval to conduct the

    specific approval.                   Training course and Examination

    (7) Listing the geographical         to be completed by applicants

    area(s) of authorized operation      for a Cabin Crew Attestation

    (by geographical coordinates         as specified in Annex V

    or specific routes,                  (Part-CC) to ARM-AIR CREW.

    FIR or national or regional          (18) Approval to issue Cabin

    boundaries).                         Crew Attestation as specified

    (8) listing of the applicable        in Annex V (Part-CC) to

    special limitations (e. g. VFR       ARM-AIR CREW.

    only, Day only, etc. ..).            (19) The name of the

    (9) list in this column the          person/organization responsible

    most permissive criteria for         for ensuring that the

    each approval or the approval        continuing airworthiness of the

    type (with appropriate               aircraft is maintained and a

    criteria).                           reference to the regulation

    (10) Insertion of applicable         that requires the work, i. e.

    precision approach category:         Annex I (Part - M),

    LTS CAT I, CAT II, OTS CAT II,       Subpart G.

    CAT III A,                           (20) Other approvals or data

    CAT III B or CAT III C.              can be entered here, using

    Insertion of minimum Runway          one line (or one multi-line

    Visual Range (RVR) in meters         block) per authorization

    and                                  (e. g. short landing operations,

    Decision Height(DH) in feet.         steep approach operations,

    (11) Insertion of approved           helicopter operations to/from

    minimum take-off RVR in meters.      a public interest site,

    One line per approval may be         helicopter operations over a

    used if different approvals are      hostile environment located

    granted.                             outside a congested area,

                                         helicopter operations without

                                         a safe forced landing

                                         capability, operations with

                                         increased bank angles,

                                         maximum distance from an

                                         adeqiate aerodrome for

                                         two-enginedaeroplanes without

                                         an ETOPS approval, aircraft

                                         used for non-commercial

                                         operations).

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2015
N 963-Ն
Որոշում