Սեղմել Esc փակելու համար:
ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ
ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

1. Սահմանել, որ թմրամոլությամբ հիվանդները պարտավոր են բուժում անցնել առողջապահության մարմինների բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում:

Այդպիսի բուժումից խուսափող հիվանդները շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի որոշմամբ ենթակա են ուղարկման բուժաշխատանքային պրոֆիլակտորիումներ, իսկ 16 տարեկան դարձած անչափահասները` բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներ` հարկադրական բուժման` վեց ամսից մինչև երկու տարի ժամանակով:

2. Թմրամոլությամբ հիվանդներին բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներ ուղարկելու հարցը հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների, պետական մարմինների, ինչպես նաև ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների միջնորդությամբ, բժշկական եզրակացության առկայության դեպքում, քննվում է նշված անձանց բնակության վայրի (մշտական բնակության վայր չունեցող անձանց վերաբերյալ` միջնորդության հարուցման պահին գտնվելու վայրի) շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի կողմից դռնբաց դատական նիստում ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, դատական նիստին կանչելով այն անձին, որի նկատմամբ հարուցված է միջնորդությունը, իսկ անհրաժեշտ դեպքերում` միջնորդություն հարուցած հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների կամ պետական մարմինների ներկայացուցիչների, անչափահասների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց մասնակցությամբ:

Դատարանի որոշումը ներքին գործերի մարմինների կողմից ի կատար է ածվում այն կայացնելու օրվանից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում:

3. Դատարանի քննությանը ենթակա նյութերը նախապատրաստում և ուղարկում են ներքին գործերի մարմինները:

Այն անձինք, որոնց նկատմամբ հարկադրական բուժման և աշխատանքային վերադաստիարակության միջնորդություն է հարուցված, բժշկական զննության կամ դատարան ներկայանալուց խուսափելու դեպքում բերման են ենթարկվում ներքին գործերի մարմինների կողմից:

4. Հարկադրական բուժման և աշխատանքային վերադաստիարակության ուղարկված անձանց բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում գտնվելու ժամկետը հաշվվում է պրոֆիլակտորիում նրանց ներկայանալու պահից:

5. Այն դեպքում, երբ բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում գտնվող անձինք խուսափում են բուժումից, նրանց մնալու ժամկետը, պրոֆիլակտորիումի ադմինիստրացիայի միջնորդագրով` հիմնված բժշկական եզրակացության վրա, կարող է երկարացվել պրոֆիլակտորիումի գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի կողմից: Ընդ որում, պրոֆիլակտորիումում այդպիսի անձանց գտնվելու ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել երկու տարուց:

6. Առաջին անգամ բուժաշխատանքային կամ բուժդաստիարակչական պրոֆիլակտորիում ուղարկված անձանց, հաջող բուժաշխատանքային ներգործության դեպքում, պրոֆիլակտորիումի ադմինիստրացիայի միջնորդագրով` հիմնված բժշկական եզրակացության վրա, բուժման հատուկ կուրսն ավարտելու, օրինակելի վարքի և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի դեպքում պրոֆիլակտորիումի գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանը պրոֆիլակտորիումում նրանց մնալու ժամկետը կարող է կրճատել, բայց ոչ ավելի, քան կիսով չափ: Ժամկետի կրճատում չի կիրառվում կրկին անգամ բուժաշխատանքային կամ բուժդաստիարակչական պրոֆիլակտորիում ուղարկված անձանց նկատմամբ:

Բուժաշխատանքային կամ բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում գտնվող անձինք, պրոֆիլակտորիումում նրանց հետագա գտնվելուն արգելք հանդիսացող ծանր հիվանդության դեպքում, պրոֆիլակտորիումի գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի կողմից կարող են վաղակետ ազատվել թմրամոլության հարկադրական բուժումից` պրոֆիլակտորիումի բուժող բժիշկների եզրակացության հիման վրա:

7. Սույն հրամանագրի 2, 5 և 6 հոդվածներում թվարկված հարցերի վերաբերյալ դատարանի որոշումները վերջնական են և գանգատարկման ենթակա չեն, բայց կարող են բողոքարկվել հսկողության կարգով:

8. Անձին բուժաշխատանքային կամ բուժդաստիարակչական պրոֆիլակտորիում ուղարկելու վերաբերյալ դատարանի որոշումը հիմք է հանդիսանում առանց արձակման նպաստի վճարման նրան աշխատանքից ազատելու, բուժման ժամանակամիջոցում ուսումնական հաստատությունից հեռացնելու համար:

Բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում գտնվելու ժամանակը չի ընդհատում աշխատանքային ստաժի ընթացքը և հաշվվում է ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ: Այդ ժամանակամիջոցի համար արձակուրդ չի տրվում:

Բուժաշխատանքային պրոֆիլակտորիումում պահվող անձի աշխատավարձից կամ կենսաթոշակից սահմանված կարգով պահում է կատարվում պրոֆիլակտորիումում նրան պահելու ծախսերը ծածկելու համար, ինչպես նաև կատարվում են այլ պահումներ ընդհանուր հիմունքներով: Բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում պահվող անձանց սնունդ, հագուստ, սպիտակեղեն, կոշիկ և բուժում տրվում է անվճար:

Բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում գտնվող անձանց բնակելի տարածությունը պահպանվում է նրանց նախկին մշտական բնակության վայրում` պրոֆիլակտորիումում նրանց գտնվելու ամբողջ ընթացքում:

Բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներից վերադարձած անձանց աշխատանքի տեղավորելը և սովորելու ուղարկելը դրվում է ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային սովետների գործադիր կոմիտեների վրա և իրականացվում է, որպես կանոն, նրանց նախկին մշտական բնակության կամ ուսման վայրի, իսկ մշտական բնակության վայր չունեցող հիշյալ անձանց համար` բուժաշխատանքային կամ բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումի գտնվելու վայրի կամ անձի ընտրած բնակության վայրի ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային սովետների գործադիր կոմիտեների վրա` օրենքով սահմանված կարգով:

9. Բուժաշխատանքային պրոֆիլակտորիումից կամ պրոֆիլակտորիումի ճանապարհից փախուստը պատժվում է Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածին համապատասխան:

10. Անձը, որը ազատազրկման է դատապարտվել այն հանցագործության համար, որ կատարել է բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումում կամ նրա նկատմամբ հարկադրական բուժում կիրառելու վերաբերյալ ժողովրդական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո մինչև պրոֆիլակտորիում ընդունվելը, այդպիսի բուժման է ենթարկվում ազատազրկման վայրերում: Եթե դատարանի նշանակած հարկադրական բուժման ժամկետը գերազանցում է ազատազրկման վայրերում պատժի ժամկետին և հարկադրական բուժման հատուկ կուրսն ավարտված չէ, ապա դատապարտյալը ազատազրկումը կրելուց հետո ենթակա է ուղարկվելու պրոֆիլակտորիում բուժման չկրած ժամկետով` այդպիսի բուժման անհրաժեշտության ու հնարավորության մասին բժշկական եզրակացության առկայության դեպքում:

11. Հարկադրական բուժում անցած անձինք պարտավոր են հաշվառման ենթարկվել ըստ բնակության վայրի կամ աշխատանքի վայրի բուժպրոֆիլակտիկ հիմնարկում և անցնել հակառեցիդիվային բուժում, որի տևողությունը որոշում է բժիշկը: Բուժումից խուսափելու դեպքում այդպիսի անձինք կարող են ներքին գործերի մարմինների կողմից բերման ենթարկվել բուժպրոֆիլակտիկ հիմնարկ:

12. Պրոֆիլակտորիում ուղարկվելու ենթակա չեն.

ա) խրոնիկական հոգեկան հիվանդություններով տառապող անձինք, առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամները, հղի կանայք և կերակրող մայրերը, ինչպես նաև այդ հիմնարկում նրանց գտնվելու համար արգելք հանդիսացող ծանր հիվանդություններով տառապող անձինք` ՍՍՀՄ առողջապահության մինիստրության կողմից հաստատվող հիվանդությունների ցանկի համաձայն.

բ) 60 տարեկանից բարձր տղամարդիկ և 55 տարեկանից բարձր կանայք:

«Թմրամոլությամբ հիվանդները, ովքեր տառապում են ուղեկցող այնպիսի ծանր հիվանդություններով, որոնք արգելք են հանդիսանում բուժաշխատանքային պրոֆիլակտորիումներում նրանց գտնվելուն, I և II խմբերի հաշմանդամները, 60 տարեկանից բարձր տղամարդիկ և 55 տարեկանից բարձր կանայք, ովքեր խուսափում են կամավոր բուժումից կամ բուժումից հետո շարունակում են թմրամիջոցներ գործածել, ուղարկվում են առողջապահության համակարգի սահմանված կարգով պահպանվող հատուկ նարկոլոգիական բաժանմունքներ հարկադրական բուժման համար` երեք ամսից մինչև մեկ տարի ժամանակով:

Նշված անձանց հատուկ նարկոլոգիական բաժանմունքներ ուղարկելը կատարվում է սույն հրամանագրի 2, 3, 4, 7 և 8 հոդվածներով նախատեսված կարգով»:

(23.10.87 թ. Տեղ. թիվ 20/190)

Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության հատուկ բուժհիմնարկներում կարող են տեղավորվել նաև թմրամոլությամբ տառապող այն հիվանդները, ովքեր բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներից վաղակետ ազատվել են պրոֆիլակտորիումում նրանց գտնվելու ժամանակամիջոցում զարգացած ուղեկցող ծանր հիվանդությունների, հաշմանդամության կամ վերոհիշյալ տարիքին հասնելու կապակցությամբ:

Այդպիսի անձանց վերաբերյալ նյութերի նախապատրաստումը և քննարկումը կատարվում է սույն հրամանագրի 2 և 3 հոդվածներով սահմանված կարգով:

13. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին իրականացնել սույն հրամանագրից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

 

29 ապրիլի 1987 թվականի,

թիվ 889-XI.

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
29.04.1987
N 889-XI
Հրամանագիր