Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ...

 

20.01.2025 -

 

041.0846.180915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2015 թվականի N 846-Ա

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՎԵՐՋԻՆԻՍ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը`

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման նպատակով ներկայացված հայտերն ուսումնասիրող և գնահատող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով):

2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը` համաձայն N N 1 և 2 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2015 թվականի սեպտեմբերի 18-ի

N 846-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ

ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ

ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ (համաձայնությամբ)

 

(1-ին հավելվածը խմբ. 20.01.2025 թիվ 42-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2015 թվականի սեպտեմբերի 18-ի

N 846-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հանձնաժողովի նպատակն ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման համար ներկայացված հայտերի ուսումնասիրումն ու գնահատումն է:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-184-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու և հաստատելու և ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կազմակերպման կարգերը սահմանելու մասին» N 618-Ն որոշմամբ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը`

1) հաստատում է հանձնաժողովի կանոնակարգը, դրանում փոփոխությունները և լրացումները.

2) հաստատում է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտի ստեղծելու նպատակով ներկայացված հայտերի (այսուհետ` հայտ) կարգերով սահմանված չափանիշների համաձայն գնահատման թերթիկների ձևերը.

3) հրապարակում է հանձնաժողովի գործունեության և հայտերի գնահատման հետ կապված տեղեկատվությունը` տեղադրելով այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն` ուսումնասիրում և գնահատում է ներկայացված հայտը.

5) ընդունում է հանձնաժողովի գործառույթներից բխող որոշումներ:

4. Հանձնաժողովի նախագահը`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է, ով հանդես է գալիս հանձնաժողովի անունից.

2) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

3) հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, ձեռնարկությունների, գիտահետազոտական հիմնարկների, բանկերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին և համապատասխան փորձագետների.

4) ստորագրում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները:

5. Հանձնաժողովի քարտուղարը`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետն է.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և նիստերը.

3) ապահովում է հայտի` հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային եղանակով տրամադրումը, հավաքագրում է հանձնաժողովի անդամների գնահատականները, վերջիններիս հիման վրա կազմում է հայտի վերաբերյալ համապատասխան եզրակացություն և ներկայացնում այն լիազոր մարմին.

4) գնահատման թափանցիկության, պետության և շահագրգիռ կողմերի միջև երկխոսության և հետադարձ կապի ապահովման նպատակով հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար, ըստ անհրաժեշտության, հրավիրում է հայտատուներին և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին.

5) հանձնաժողովի նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ հանձնաժողովի անդամներին է ներկայացնում նախատեսվող նիստի օրակարգը.

6) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և ներկայացնում հանձնաժողովի նախագահին և անդամներին` ստորագրության:

6. Հանձնաժողովի անդամները`

1) պետական կառավարման մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների համապատասխան ներկայացուցիչներն են.

2) իրականացնում են հանձնաժողովի բոլոր լիազորությունները, բացառությամբ այն լիազորությունների, որոնք վերապահված են հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովի քարտուղարին:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

7. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում և որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման համաձայն:

 

(2-րդ հավելվածը խմբ. 20.01.2025 թիվ 42-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.09.2015
N 846-Ա
Որոշում