040.0629.121099
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 629
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների շենքային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի դատախազության համար «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող N 1 մանկապարտեզի նոր մասնաշենքը գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը հատկացնել 61939,2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2, Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 12-ից: