Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿ ...

 

 

040.1274.051010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 1274-Ն

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

Թ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

47. Ծրագրի Ծրագիր 3-ը, որը բաժանված է երկու հատվածների (Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի), կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության և համապատասխանաբար Ասիական Զարգացման Բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից:

Սույն ՀՕՏՇ-ում նկարագրված փոխհատուցման/վերականգնողական ծրագիրը ներառում է հստակ գործընթացներ, դինամիկա և տարբեր դերակատարներ: ԾԻԿ կգործի որպես ԻԳ, իսկ ՏԿԵՆ-ն` որպես Գործադիր մարմին (ԳՄ): ԾԻԿ-ը հիմնադրված է ՏԿԵՆ կազմում և այն խորհրդատուների աջակցությամբ յուրաքանչյուր ծրագրի համար կմշակի և կիրականացնի ՀՕՏԾ` ՀՕՏՇ-ում որդեգրված քաղաքականության և ընթացակարգերին համապատասխան: Մի շարք այլ պետական և ոչ պետական կազմակերպություններ աջակցող դեր կկատարեն ՀՕՏ գործընթացներում: Գործող օրենսդրության համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ապահովում է անշարժ գույքի սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների, իրավունքների սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և իրավունքների պետական գրանցումը:

Տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես ներգրավված կլինեն այս գործընթացներում: Նշված կառույցների դերը մանրամասն ներկայացված է ստորև: Ծրագրի կազմակերպչական կառուցվածքը ներկայացված է Պատկեր 1-ում:

 

Թ 1. ԳՄ/ԻԳ

 

48. ՏԿԵՆ-ն ունի ընդհանուր պատասխանատվություն Ծրագրի իրականացման համար: Դա ներառում է բոլոր ՀՕՏ աշխատանքների նախապատրաստումը, իրականացումն ու ֆինանսավորումը, ինչպես նաև տարբեր կառույցների գործողությունների համակարգումը: ՀՀ կառավարության որոշման համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հանդիսանում է Ծրագրի շրջանակներում հողերի օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմին, որի լիազորությունները սահմանված են Օրենքով:

ՏԿԵՆ-ն իր որոշ գործառույթները կիրականացնի ԾԻԿ միջոցով:

49. ՀՀ կառավարության որոշմամբ ԾԻԿ-ը նշանակված է որպես հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա հողամասերի ձեռքբերող և պատասխանատու է ՀՕՏ բոլոր առաջադրանքների պլանավորման և իրականացման, ինչպես նաև օրենքով ձեռքբերողին վերապահված բոլոր գործառույթների համար:

ԾԻԿ-ն ունի սոցիալական և տարաբնակեցման հարցերով համապատասխան աշխատակազմ/թիմ (այսուհետ` ՍՏՀԱ), որը կապահովի ՀՕՏ աշխատանքների պլանավորման և իրականացման ընդհանուր կառավարումը:

50. ԾԻԿ-ը պարտավոր է. 1) ուղղորդել պետական կադաստրի և տեղական ինքնակառավարման մարմինների ՀՕՏ աշխատանքները, 2) պետական մարմիններից ձեռք բերել կադաստրային քարտեզներ և հողի, գույքի և այլ ազդեցությունների մասին տվյալներ, 3) աջակցել խորհրդատուներին քարտեզագրման, ուսումնասիրության և գույքի իրավական կարգավիճակի, սեփականության և այլ իրավունքների ստուգման գործում, 4) ՀՕՏԾ-ն ներկայացնել ԱԶԲ-ի և ԵՆԲ-ի հաստատմանը, 5) հրապարակել երկու ենթահատվածների ՀՕՏԾ-ները և տեղեկատվական բրոշյուրները, 6) պլանավորել և կառավարել ՀՕՏԾ-ի իրականացումը և փոխհատուցման տրամադրման գործընթացը, 7) աջակցություն ցուցաբերել բողոքների լուծման գործընթացում, 8) ապահովել պատշաճ ներքին մոնիտորինգ և դրա արդյունքների հրապարակումը, 9) հարկադիր օտարման դեպքերի նախաձեռնումը, 10) ԱԵԱ-ների տվյալների բազայի պահպանումը, 11) ԾԻԿ-ը նաև պետք է հավաքագրի և ներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` ապահովելու համար ՀՕՏ-ի բյուջեների արագ տեղաբաշխումը, ինչպես նաև ՀՕՏ-ի հետ առնչվող բոլոր գործողությունների համակարգումը:

51. ԾԻԿ-ի սոցիալական և տարաբնակեցման հարցերով աշխատակազմը (ՍՏՀԱ) կհամակարգի նաև ՀՕՏԾ իրականացումը: ԾԻԿ-ը կնախաձեռնի Իրականացնող Խորհրդատուի (ԻԽ) վարձումը` ՀՕՏ իրականացման գործողությունները կատարելու և օտարման գործընթացն իրականացնելու համար: ԻԽ-ն կվարձվի և կմոբիլիզացվի անմիջապես` ՀՀ կառավարության կողմից ՀՕՏԾ-ի հաստատումից և ՀՕՏ ֆինանսավորման տրամադրումից հետո: ԻԽ-ի հիմնական առաջադրանքները չսահմանափակվելով սակայն շարադրվածով հետևյալն են` 1) աջակցել ԾԻԿ-ին ձեռնարկել հանրային տեղեկատվական արշավներ` ազդեցության ենթակա համայնքներին տեղեկացնելու համար տարաբնակեցման քաղաքականության և իրավունքների փաթեթի մասին, 2) որպես կապող օղակ հանդես գալ ԾԻԿ-ի և ԱԵԱ-ների միջև` կանոնավոր հանդիպումների միջոցով, այդ թվում բողոքների լուծման խմբի միջոցով, 3) աջակցել ԱԵԱ-ներին իրենց բողոքների լուծման հարցում` ՀՕՏԾ-ում սահմանված բողոքների լուծման մեխանիզմի միջոցով, և աջակցել ԱԵԱ-ներին` բողոքներին պատշաճ լուծում տալու համար, 4) անհրաժեշտության դեպքում վերանայել ԱԵԱ-ների կողմից ուղարկված պայմանագրերի նախագծերի դիտողությունները և պատասխանել դրանց, 5) իրականացնել օտարման գործընթացը` կազմակերպել պայմանագրերի ստորագրումը և իրավունքների պետական գրանցումը, 6) աջակցել ԱԵԱ-ներին բանկային հաշվեհամարներ բացելու հարցում, 7) ապահովել խորհրդատվություն և աջակցել օրինականացման ենթակա ԱԵԱ-ներին` օրինականացման գործընթացում, 8) աջակցել ԱԵԱ-ներին ծրագրի ներքո սեփականության օտարման համար փոխհատուցում ստանալու հարցերում, 9) աջակցել ԱԵԱ-ներին` համոզվելու համար, որ իրենց փոխհատուցումը համապատասխանում է իրենց իրավունքներին: Տարաձայնության դեպքում ԻԽ-ը կօժանդակի ԱԵԱ-ներին հետամուտ լինել իրենց իրավունքներին` բողոքների լուծման մեխանիզմի միջոցով, 10) աջակցել ԱԵԱ-ներին` վերաբնակեցման և իրենց բիզնեսի տեղափոխման սահուն կազմակերպման հարցում, 11) աջակցել ԱԵԱ-ներին` շինարարության ընթացքում կապալառուի մոտ աշխատանքի տեղավորման հարցում` հիմնվելով իրենց կարողությունների և կապալառուի պահանջների վրա և այլ անհրաժեշտ առաջադրանքներ:

52. Ծրագրի վերահսկման և կարևորագույն որոշումների կայացման նպատակով (այդ թվում` ԱԵԱ բողոքարկման բացառիկ դեպքերի քննարկման և ՀՕՏ հարցերով որոշումների կայացման նպատակով) ձևավորված է Ծրագրի կառավարման խորհուրդ (ԾԿԽ), որը բաղկացած է շահագրգիռ նախարարությունների և այլ մարմինների ներկայացուցիչներից և ղեկավարվում է ՀՀ վարչապետի կողմից:

 

Թ 2. Տեղական ինքնակառավարման մարմիններ

 

53. Տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով իրենց իրենց իրավասության սահմաններում օժտված են համայնքի վարչական սահմաններում հողային հարաբերություններ կարգավորելու, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնելու իրավասությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինները կաջակցեն ազդեցության սոցիալական հետազոտությունների, ԱԵԱ-ների հետ հանրային լսումների, բողոքների լուծման, ԱԵԱ խորհրդատվության մատուցման, ԱԵԱ իրավունքների օրինականացման, իրազեկման և փոխհատուցումների տրամադրման հարցում:

 

Թ 3. Այլ կառույցներ և հաստատություններ

 

54. Մի շարք այլ մարմիններ նույնպես կմասնակցեն ՀՕՏ աշխատանքների նախապատրաստմանն ու իրականացմանը`

1) ՀՀ ֆինանսների նախարարություն. ՀՕՏԾ-երի վերջնական պաշտոնական հաստատումից հետո ՀՕՏԾ-երի իրականացման համար նախատեսված բյուջեները ՀՀ ֆինանսների նախարարությունը կտրամադրի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկատվություն է տրամադրում ազդակիր հողամասի և այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների, հողամասի գնահատված կադաստրային արժեքի մասին, ինչպես նաև ապահովում է օտարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և այլ գործառույթներ, որոնք սահմանված են օրենքով

3) Դատարաններ. Եթե հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը չի օտարվում օրենքով և ՀՕՏՇ-ի պահանջներին համապատասխան, ապա ԾԻԿ-ը պարտավոր է սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում վիճահարույց դեպքերը կլուծվեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով:

 

Թ 4. Խորհրդատուներ.

 

55. ՀՕՏ-ի գործառույթների իրականացմանը կներգրավվեն տարբեր խորհրդատուներ`

1) ԾՆՏԱ խորհրդատուներ. Դրանց թվում կլինեն ՀՕՏ-ի համար անհրաժեշտ կարողություններ ունեցող միջազգային և տեղական հետազոտական խմբեր, որոնք կիրականացնեն բոլոր դաշտային հետազոտությունները և կնախապատրաստեն անհրաժեշտ ՀՕՏԾ-երը:

2) Մանրամասն նախագծման խորհրդատուներ. Դրանց թվում կլինեն ՀՕՏ-ի համար անհրաժեշտ կարողություններ ունեցող միջազգային և տեղական հետազոտական խմբեր, որոնք կիրականացնեն նույն գործողությունները կպատրաստեն ՀՕՏԾ-ները հաջորդ տրանշերի համար:

3) Սոցիալական երաշխիքների գծով Խորհրդատուներ. ԾԻԿ-ը ներգրավվել է միջազգային և ազգային խորհրդատուներ` ԱԶԲ կողմից ֆինանսավորվող հատվածի (Թալին-Լանջիկ) և ԵՆԲ կողմից ֆինանսավորվող հատվածի (Լանջիկ-Գյումրի) ՀՕՏԾ-ների պատրաստման համար, ինչպես նաև ՀՕՏԾ իրականացման մոնիթորինգի համար:

4) Արտաքին մոնիտորինգ իրականացնող մարմին (ԱՄԳ). Այս գործակալությունը իրականացնելու է արտաքին մոնիթորինգ և ՀՕՏԾ իրականացման գնահատում: ԱՄԳ-ն ՏԿԵՆ-ին, ԾԻԿ-ին, ԱԶԲ-ին և ԵՆԲ-ին ներկայացնելու է ՀՕՏ իրականացման համապատասխանության հաշվետվություն, որոնք ենթակա են դիտարկման և ԱԶԲ-ի և ԵՆԲ-ի կողմից հաստատման:

5) ՀՕՏԾ իրականացման խորհրդատուներ. ԾԻԿ-ը կներգրավի փորձառու մասնագետների թիմ` ՀՕՏԾ իրականացման ամբողջ գործընթացը պլանավորելու և իրականացնելու նպատակով: ՀՕՏԾ իրականացման խորհրդատուի անձնակազմը բաղկացած կլինի իրավաբաններից, փաստաբաններից, սոցիալական զարգացման/վերաբնակեցման մասնագետներից, ՀՕՏԾ բազայի/տվյալների կառավարման մասնագետից և այլ մասնագետներից, որոնք անհրաժեշտ կլինեն ՀՕՏՇ-ն լիարժեք իրականացնելու համար:

 

Թ 5. ԱԶԲ, ԵՆԲ

 

ԱԶԲ.

56. Ծրագրի պարբերական վերահսկում իրականացնելուց բացի` ԱԶԲ-ն հաստատում է ՀՕՏՇ-ն և իր կողմից ֆինանսավորվող ճանապարհահատվածի համար ՀՕՏԾ-ն, հաստատում է ԱՄԳ մոնիտորինգի հաշվետվությունները, որի արդյունքներից ելնելով նաև է շինարարական պայմանագրերի շնորհումը, ինչպես նաև տալիս է շինարարական աշխատանքների մեկնարկի թույլտվությունը:

 

ԵՆԲ.

57. ԵՆԲ-ն համաձայնություն է տվել սույն ՀՕՏՇ պայմանների և ԱԶԲ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) հիման վրա` իրականացնելու իր կողմից ֆինանսավորվող ճանապարհահատվածի հողերի օտարումը և տարաբնակեցումը: ԵՆԲ-ն ապահովում է Ծրագրի տվյալ ենթահատվածի ՀՕՏԾ-ի հաստատումը` ԱԶԲ խորհրդատվությամբ, ՀՕՏԾ իրականացման պարբերական վերահսկումից բացի` ԱՄԳ մոնիթորինգի հաշվետվությունների հաստատումը, ինչպես նաև ԱՄԳ մոնիթորինգի հաշվետվությունների արդյունքներով շինարարական պայմանագրերի շնորհումը և շինարարական աշխատանքների մեկնարկը:

 

Պատկեր 1. ՀՕՏ կազմակերպչական կառուցվածքը և գործողությունները

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

Ժ. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

58. Ծրագրի շրջանակներում պետք է ներդրվի և առկա լինի բողոքների լուծման մեխանիզմ, որը հնարավորություն կտա ԱԵԱ-ներին բողոքարկել հողամասերի կամ այլ գույքի օտարումից բխող ցանկացած որոշում, գործելակերպ կամ գործողություն, որը կարող է ազդել ԱԵԱ-ների վրա: Հիմնական նպատակն է փոխադարձ համաձայնությամբ լուծել տարաբնակեցմանը առնչվող ցանկացած բողոք` ԱԵԱ-ների հետ խորհրդատվության միջոցով, սեփականատիրոջ կողմից կամավոր, փոխադարձ համաձայնությամբ կնքվող պայմանագրի հիման վրա սեփականության օտարումը իրականացնելու, ինչպես նաև ՀՕՏԾ իրականացմանը սահուն ընթացք ապահովելու համար: Մեկ այլ կարևոր նպատակ է համարվում տեղական մակարդակում ժողովրդավարացնել զարգացման գործընթացը և ազդեցության ենթակա անձանց համար ապահովել օտարման գործընթացի հասանելիությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

59. Ի սկզբանե, բողոքների լուծման մեխանիզմը կսկսի գործել, երբ ԱԵԱ-ները գրավոր ներկայացնեն իրենց բողոքները ԾԻԿ-ին` հողի, շինությունների և ձեռնարկատիրական գործունեության նկարագրության արձանագրությունների ստորագրման գործընթացի ընթացքում: ԾԻԿ-ն առանձին-առանձին դիտարկելու է այդ բողոքները անմիջական շփման, ուղղակի հաղորդակցության և հեռախոսազանգերի միջոցով` իրականացնելով տեխնիկական ստուգում և հետազոտություն: Բողոքի հիմնավոր լինելու դեպքում փոխհատուցման արժեքները կամ ազդեցությունները կթարմացվեն կամ կվերանայվեն: ԱԵԱ-ներն իրավունք ունեն նաև նշված համակարգով բողոքները ներկայացնել` սեփականության օտարման և իրենց փոխհատուցման վերաբերյալ պայմանագրի/համաձայնագրի նախագիծը ստանալուց հետո: ԱԵԱ-ները սեփականության օտարման պայմանագրի ստորագրմանը նախորդող ցանկացած փուլում իրավունք ունեն գրավոր ներկայացնել իրենց բողոքներն անմիջականորեն ԾԻԿ-ին և ՏԿԵՆ-ին:

60. Բողոքների դիտարկման այս տարբերակից բացի ԾԻԿ-ը, ՀՕՏԾ իրականացման ընթացքում և դրանից հետո առկա բողոքները քննելու և լուծելու նպատակով, ձևավորելու է բողոքների և դժգոհությունների լուծման մեխանիզմ: Բողոքների լուծման մեխանիզմում ընդգրկվելու են մի քանի շահագրգիռ կողմեր, որոնք են` ԾԻԿ-ը, Բողոքների քննարկման խումբը (ԲՔԽ) և պետական լիազոր մարմինը (ՏԿԵՆ-ն): Բողոքների լուծման մեխանիզմը պետք է երաշխավորի ազդեցության ենթակա անձանց համար տեղեկատվության, խորհրդատվության, իրենց բողոքների և խնդիրների բարձրացման հնարավորությունը: Բողոքների ընդունումը և հաշվառումն իրականացվում է երկու հիմնական բողոքները մուտքագրող կետերի միջոցով, որը ապահովվում է ազդակիր համայնքներում նշանակված համապատասխան անձի կամ Բողոքի ընդունման առանցքային անձի (Բողոքի առանցքային անձ) կողմից: Բողոքի առանցքային անձը կլինի ԾԻԿ/ԻԽ ներկայացուցիչը: Համայնքի համապատասխան ներկայացուցիչը և Բողոքի առանցքային անձը կապահովեն բողոքների հաշվառումը և փոխանցումը ԾԻԿ-ին և ՏԿԵՆ-ին:

61. Բողոքների լուծման փուլերը հետևյալն են`

1) ԱԵԱ-ն կարող է ներկայացնել իր բողոքը ԾԻԿ` համայնքի համապատասխան ներկայացուցչի կամ Բողոքի առանցքային անձի միջոցով,

2) ԾԻԿ-ը կքննարկի բողոքը և կներկայացնի իր դիրքորոշումը ԱԵԱ-ին գրավոր` բողոքը ստանալուց հետո 5-30 օրվա ընթացքում, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ ժամկետներ նախատեսված չեն,

3) ԱԵԱ-ի պահանջով ԾԻԿ-ը կարող է կրկնակի քննության առնել բողոքը` ներգրավվելով Բողոքների քննման խմբին (ԲՔԽ),

4) Բողոքների քննման խումբը կազմված է հետևյալ անդամներից` ԾԻԿ/ԻԽ ներկայացուցիչ, ՏԻՄ ներկայացուցիչ, որակավորված փորձագետ (ըստ անհրաժեշտության), խորհրդատուի, կապալառուի ներկայացուցիչը (ըստ անհրաժեշտության), ԱԵԱ-ն կամ վերջինիս ներկայացուցիչը, անկախ դիտորդ (օրինակ` ՀԿ ներկայացուցիչ), ըստ ԱԵԱ պահանջի:

5) ԲՔԽ-ն կուսումնասիրի և քննության կառնի բողոքը` ներկայացնելով իր դիրքորոշումը ԱԵԱ-ին և ձեռքբերողին` 10-ից 30 օրվա ընթացքում:

6) Եթե ԾԻԿ-ի և ԲՔԽ կայացված որոշումները չեն բավարարում ԱԵԱ-ին, ապա բողոքը ԱԵԱ-ի կողմից կարող է ներկայացվել ՏԿԵՆ: ՏԿԵՆ-ն կքննարկի բողոքը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան և կներկայացնի իր դիրքորոշումը ԱԵԱ-ին` 30 օրվա ընթացքում:

62. Այն դեպքում, եթե բողոքների լուծման համակարգը չի կարողանա բավարարել ԱԵԱ-ին, վերջինս կարող է բողոքը ներկայացնել դատարան: Վերոհիշյալ մեխանիզմը չի ազդում կամ սահմանափակում ԱԵԱ-ների իրավունքը` օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրենց իրավունքները, ներառյալ դատական կարգով և բողոքների լուծման գործընթացի ցանկացած պահին դիմել դատարան և պետական այլ մարմիններին:

 

ԺԱ. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

63. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի գործառույթները պետք է ենթարկվեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մոնիտորինգի: Ներքին մոնիտորինգը պետք է իրականացվի ԾԻԿ-ի կողմից: Արտաքին մոնիտորինգի իրականացման պարտականությունը պետք է վերապահվի արտաքին մոնիտորինգ իրականացնող մարմնին, որը պետք է վարձվի ՏԿԵՆ-ի և հաստատվի` ԱԶԲ-ի կողմից: ԱՄԳ-ը պետք է ընտրվի հասարակական կազմակերպությունների (ՀԿ), գիտական հաստատությունների կամ խորհրդատվական ընկերությունների շրջանակից: ԱԶԲ-ն ծրագրի իրականացման գործընթացը սկսելուց հետո ՏԿԵՆ-ին խորհրդատվություն կտրամադրի ԱՄԳ-ի տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ:

 

ԺԱ.1 Ներքին մոնիտորինգ

 

64. ԻԳ-ը իրականացնում է ընթացիկ ներքին մոնիտորինգ անմիջականորեն կամ խորհրդատուի միջոցով և արդյունքների մասին տեղեկացնում է ԱԶԲ-ին ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների միջոցով: Ներքին մոնիտորինգի ցուցանիշները պետք է առնչվեն գործընթացին և անմիջական արդյունքներին: Ներքին մոնիթորինգի արդյունքները կամփոփվեն Ծրագրի առաջընթացի եռամսյակային և Սոցիալական մոնիթորինգի կիսամյակային հաշվետվություններում և կներկայացվեն ԱԶԲ-ին: Մոնիտորինգի հատուկ չափորոշիչներն են.

1) Հողի օտարման կարգավիճակ և հողի դիմաց փոխհատուցման վճարներ,

2) Օտարման ենթակա շինությունների և այլ գույքի դիմաց փոխհատուցման տրամադրում,

3) ԱԵԱ տեղահանում

4) Եկամուտների կորստի դիմաց փոխհատուցում,

5) Տարաբնակեցման և տարահանման օժանդակությունների վճարումներ,

6) Եկամուտներ վերականգնման ուղղությամբ գործողություններ,

7) Բողոքների դիտարկում

8) Այլ օժանդակող ծառայություններ

65. Ներքին մոնիթորինգը իրականացվելու է ըստ ազդակիր համայնքների, ՀՕՏԾ իրականացման գործունեությանը վերահսկելու միջոցով: Այն իրականացվելու է ազդեցության հետազոտությունների ընթացքում հայտնաբերված ԱԵԱ-ների 100%-ի համար: ԻԳ/ԾԻԿ, որը պատասխանատու է ծրագրի տարաբնակեցման գործողությունների ամենօրյա մոնիտորինգի համար, հավաքագրում է վերը նշված տեղեկությունները հետևյալ գործիքների միջոցով.

1) Ազդեցության ենթակա մարդկանց մարդահամարի և փոխհատուցման իրավունքների տվյալների վերանայում,

2) ԱԵԱ տրամադրված խորհրդատվություն և ոչ պաշտոնական հարցազրույցներ,

3) Առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ և

4) Համայնքային հանրային հանդիպումներ:

 

ԺԱ.2 Արտաքին մոնիտորինգ

 

66. Արտաքին մոնիտորինգը իրականացվում է յուրաքանչյուր ՀՕՏԾ զուգահեռ և ներկայացվում է յուրաքանչյուր ենթահատվածում ՀՕՏԾ իրականացման համապատասխանության հաշվետվությունների տեսքով: Արտաքին մոնիտորինգը պետք է իրականացվի ԱՄԳ-ի կողմից, որտեղ ընդգրկված կլինեն ՀԿ-ների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ կամ ԻԳ անկախ խորհրդատուներ յուրաքանչյուր տրանշի համար: Մասնավորապես, արտաքին մոնիթորինգը իրականացնելու է երկու տեսակի գործողություններ` կարճաժամկետ մոնիթորինգ և ՀՕՏԾ իրականացման ու փոխհատուցման տրամադրման գնահատում, ու ԱԵԱ-ների կենսակերպի ՀՕՏԾ իրականացումից հետո ազդեցության գնահատման երկարաժամկետ մոնիթորինգ:

67. Կարճաժամկետ մոնիթորինգ և գնահատումը իրականացվելու են յուրաքանչյուր ՀՕՏԾ իրականացման հետ զուգահեռ և ներառելու են լայնածավալ դաշտային այցելություններ և հաղորդակցություններ ԱԵԱ-ների ու ԻԳ-ի հետ: Սույն առաջադրանքը արտացոլվելու է համապատասխանության հաշվետվությունների մեջ` նշելով, թե արդյոք փոխհատուցման ծրագիրը իրականացվել է ՀՕՏԾ դրույթների և ԱԶԲ քաղաքականության հիման վրա և բարելավել է ԱԵԱ-ների կենսամակարդակը: Համապատասխանության հաշվետվությունները ներկայացվելու են ԾԻԿ (ՏԿԵՆ)-ին և ԱԶԲ-ին/ԵՆԲ-ին և նախապայման են հանդիսանալու շինարարական աշխատանքների մեկնարկի համար: Համապատասխանության հաշվետվությունը ներառելու է հետևյալ գործողությունների արդյունքները`

1) ԻԳ/ՏԿԵՆ-ի կողմից մշակված ներքին մոնիտորինգի հաշվետվությունների ստուգում,

2) ԱԵԱ-ների և ԱԵՏՏ-ների ստուգում,

3) Ստուգել, որ արձանագրությունների մեջ նշված ազդեցության չափը համընկնում է իրական ազդեցության հետ,

4) Ստուգել, որ արձանագրություններում նշված միավորի համար փոխհատուցման դրույքաչափերի համընկնում են ՀՕՏԾ դրույթներին,

5) Ստուգել, որ փոխհատուցումը տրամադրվել է բոլոր ԱԵՏՏ-ներին և այն չափով, որը սահմանված է ՀՕՏԾ-ի մեջ,

6) Փոխհատուցման գործընթացի գնահատում, արձանագրելով, որ այն կատարվել է ՀՕՏԾ դրույթներին և արդյունավետության չափանիշներին համապատասխան, կամ ոչ

7) Բողոքների վերանայում, ներառյալ` ստուգում, արդյոք բողոքների լուծումը իրականացվել է ՀՕՏԾ դրույթներին համապատասխան և բավարարել է ԱԵԱ-ներին, թե ոչ

8) ԱԵԱ-ների բավարարվածության գնահատում` հիմնվելով 25% ԱԵՏՏ-ների ընտրանքային հետազոտության վրա

9) Հանրային լսումների և ԻԳ-ԱԵԱ կապի գնահատում

10) Հարկադիր օտարման դեպքերի վարման գնահատում

11) Խիստ ազդեցության ենթարկված, խոցելի և վերաբնակեցված ԱԵԱ-ներին օժանդակությունների տրամադրման գնահատում

12) ՀՕՏԾ իրականացման համապատասխանության վերջնական գնահատում: Եթե ՀՕՏԾ իրականացումը բավարար չէ, վերջնական գնահատման մեջ մանրամասն պետք է նկարագրվի անհրաժեշտ ուղղիչ միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն ԾԻԿ/ՏԿԵՆ կողմից

68. ԱԵԱ-ների կենսակերպի վրա ՀՕՏԾ իրականացումից հետո ազդեցության գնահատման երկարաժամկետ մոնիթորինգը կատարվելու է ՀՕՏԾ իրականացումից 1 տարի հետո` պարզելու համար ՀՕՏԾ վերականգնման միջոցառումների իրագործումը: ՀՕՏԾ մշակման համար հավաքագրված ՍՏՀ տվյալները չափորոշիչներ կապահովեն համեմատելու համար Ծրագրից առաջ և դրանից հետո պայմանները: Եթե ՍՏՀ տվյալների որակը չբավարարի, ապա նախքան ՀՕՏԾ իրականացումը պետք է կատարել ելակետային ընտրանքային հետազոտություն: ՀՕՏԾ-ի իրականացումից հետո կատարված ուսումնասիրությունը պետք է մանրամասնի հետևյալը`

1) ԱԵԱ սոցիալ-տնտեսական պայմանները տարաբնակեցումից հետո,

2) ԱԵԱ կողմից հետադարձ կապ իրավունքների, փոխհատուցման տարբերակների, այլընտրանքային զարգացումների և տարաբնակեցման ժամանակացույցերի և այլնի վերաբերյալ,

3) Կացարանով ապահովվածության և եկամտի մակարդակի փոփոխություն,

4) Գույքի գնահատում,

5) Բողոքների ներկայացման ընթացակարգեր,

6) Փոխհատուցման վճարումներ,

7) ԱԵԱ բավարարվածության աստիճանը տարաբնակեցումից հետո,

8) Ազդեցության ենթակա անձանց տնտեսական և սոցիալական կարգավիճակի վերականգնման աստիճանը,

9) Իրավունքների երկարաժամկետ արդյունավետություն, ազդեցություն և կայունություն,

10) Հետագա մեղմացնող միջոցների անհրաժեշտություն և քաղված դասերը:

69. Եթե ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ՀՕՏԾ-ի նպատակները չեն իրականացվել, ԱՄԳ-ը ԱԵԱ համար պետք է առաջարկի համապատասխան լրացուցիչ աջակցություն:

 

ԺԲ. ՀՕՏԾ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

70. ՀՕՏ-ի գործողություններում ներգրավված ԻԳ/ԾԻԿ համապատասխան աշխատակազմը վերապատրաստում պետք է անցնի ԱԶԲ-ի տարաբնակեցման քաղաքականության, դրա կառավարման և ՀՕՏ Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ` դրա անհրաժեշտության դեպքում: Վերապատրաստումը պետք է իրականացվի տարաբնակեցման միջազգային և տեղական մասնագետների կողմից: Վերապատրաստումը պետք է ընդգրկի հետևյալ թեմաները.

1) Հողամասերի օտարման սկզբունքներ և ընթացակարգեր

2) Հանրային խորհրդատվություն և մասնակցություն,

3) Իրավունքներ և փոխհատուցման ու նպաստների վճարման մեխանիզմներ,

4) Բողոքների քննարկում և լուծում,

5) Տարաբնակեցման գործողությունների մոնիտորինգ

 

ԺԳ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

71. ՀՕՏԾ-ի նախապատրաստման և իրականացման բոլոր ծախսերը, ներառյալ փոխհատուցման և ՀՕՏ-ի վարչարարության արժեքը, հարկերը, կհամարվեն ծրագրի արժեքի անբաժանելի մասը և կտրամադրվեն Հայաստանի կառավարության կողմից` որպես վարկառու կողմի համաֆինանսավորում: Յուրաքանչյուր ՀՕՏԾ պետք է ներառի բյուջեին վերաբերող բաժին, ներառյալ` բոլոր ազդեցության ենթարկված ակտիվների համար միավորի փոխհատուցման դրույքաչափերը, փոխհատուցման արժեքները և օժանդակությունները, միավորի փոխհատուցման դրույքաչափերի և փոխհատուցման արժեքի գնահատման և հաշվարկման մեթոդաբանությունը, օտարման և փոխհատուցման համար անհրաժեշտ ծախսերի աղյուսակը, ներառյալ վարչական ծախսերը, հարկերը և չնախատեսված ծախսերը: Արտաքին մոնիտորինգի գործառույթների և ուսումնասիրությունների և ՀՕՏԾ-երի նախապատրաստման ծախսերը կարող են հատկացվել վարկի շրջանակներում:

72. Լինելով Ծրագրի պատասխանատուն` ՏԿԵՆ-ն պատասխանատու է ՀՕՏԾ-երի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսների ժամանակին հատկացման համար: Հատկացումները պետք է վերանայվեն տարին երկու անգամ` հիմնվելով ՀՕՏԾ-երում նշված բյուջետային պահանջների վրա: Համաձայն ՀՕՏ-ի ֆինանսական հոսքերի` փոխհատուցման և վերականգնման բյուջեն պետք է ՏԿԵՆ-ի/ԾԻԿ-ի կողմից վճարվի անմիջապես ԱԵԱ-ին: Փոխհատուցումը կփոխանցվի ԱԵԱ-ների բանկային հաշիվների վրա, իսկ ԾԻԿ Սոցիալական վերաբնակեցման աշխատակազմը կաջակցի բացել բանկային հաշիվ այն ԱԵԱ-ներին, ովքեր դեռևս դա չեն արել:

 

ԺԴ. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

73. Հայաստանում առկա փորձի հիման վրա ՀՕՏԾ-ի մշակումն ու իրականացումը կարող է տևել մինչև մի քանի ամիս: ՀՕՏԾ-ի մշակման և իրականացման ուղղությամբ ՀՕՏ-ին առնչվող հիմնական քայլերը ամփոփված են ստորև բերված Շրջանակ 1-ում:

 

ՇՐՋԱՆԱԿ 1. ՀՕՏ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

._____________________________________________________________________.

|Քայլ|Գործողություն                               |Պատասխանատվություն |

|____|____________________________________________|___________________|

|Ա)  |ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ                               |                   |

|____|____________________________________________|___________________|

|1   |Նախագծի աղքատության և  սոցիալական           |ԾՆՏԱ               |

|    |ազդեցությունների գնահատում                  |                   |

|____|____________________________________________|___________________|

|2   |Նախնական նախագծի ամփոփում                   |ՄՆԽ/ՏԿԵՆ/ԾԻԿ       |

|____|____________________________________________|___________________|

|3   |Մշակել հաշվառման/ցուցակագրման և  ՄՉՀ-ի      |ԾՆՏԱ/ՏԿԵՆ/ԾԻԿ ՍՏՀԱ |

|    |ձևաթղթեր,  վերապատրաստել                    |                   |

|    |հաշվառում/ցուցակագրում և  ՄՉՀ իրականացնող   |                   |

|    |տեղական աշխատանքային խմբերին                |                   |

|____|____________________________________________|___________________|

|4   |Նախագծի ազդակիր տարածքի կադաստրային         |ԾՆՏԱ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

|    |տվյալների և  հողատարածքների քարտեզների      |                   |

|    |հավաքագրում, չափագրում                      |                   |

|____|____________________________________________|___________________|

|5   |Ստուգել նախագծի ազդակիր հողատարածքների մասին|ԾՆՏԱ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

|    |տվյալները, թարմացնել կադաստրային քարտեզները |                   |

|    |և  իրականացնել ազդեցությունների և  գնահատման|                   |

|    |ուսումնասիրություն` ազդեցությունների չափման |                   |

|    |նպատակով իրականացված մանրամասն              |                   |

|    |հետազոտություն                              |                   |

|____|____________________________________________|___________________|

|6   |Իրականացնել հանրային խորհրդատվություններ    |ԾՆՏԱ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

|____|____________________________________________|___________________|

|7   |Բանակցություններ ԱԵԱ հետ                    |ԾՆՏԱ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

|____|____________________________________________|___________________|

|8   |Հաշվառման/ցուցակագրման արդյունքում          |ԾՆՏԱ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

|    |հավաքագրված տվյալները ներառել ՀՕՏԾ-ի մեջ    |                   |

|____|____________________________________________|___________________|

|9   |ՀՕՏԾ-ն ներկայացնել ՀՀ կառավարության և       |/ՏԿԵՆ/             |

|    |ԱԶԲ/ԵՆԲ-ի հաստատմանը                        |ՀՀ կառավարություն/ |

|    |                                            |ԱԶԲ/ԵՆԲ            |

|____|____________________________________________|___________________|

|10  |Տեղեկությունների տրամադրում                 |ԾՆՏԱ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

|____|____________________________________________|___________________|

|Բ)  |ՀՕՏԾ ամփոփում (մանրամասն նախագիծ)           |                   |

|____|____________________________________________|___________________|

|1   |Մանրամասն նախագիծ`                          |ՄՆԽ/ԾԻԿ            |

|____|____________________________________________|___________________|

|2   |Մանրամասն նախագծի հիման վրա վերանայել       |ԾՆՏԱ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

|    |ազդեցությունները և  ԱԵԱ ցուցակը             |                   |

|____|____________________________________________|___________________|

|3   |Նորացված դրույքաչափերի հիման վրա վերանայել  |ՄՆԽ/ԾԻԿ ՍՏՀԱ       |

|    |արժեքները                                   |                   |

|____|____________________________________________|___________________|

|4   |Օրինականացման ենթակա հողերի կարգավիճակի     |ՏԿԵՆ/ ԾԻԿ ՍՏՀԱ     |

|    |օրինականացում                               |                   |

|____|____________________________________________|___________________|

|5   |Վերջնական ՀՕՏԾ մշակում                      |ՄՆԽ/ ԾԻԿ ՍՏՀԱ      |

|____|____________________________________________|___________________|

|6   |ԱԶԲ-ի/ԵՆԲ-ի հաստատում                       |ԱԶԲ/ԵՆԲ            |

|____|____________________________________________|___________________|

|7   |ՀՕՏԾ հրապարակում. ՀՕՏԾ-ի և  տեղեկատվական    |ՏԿԵՆ/ԾԻԿ/ՍՏՀԱ/ԱԶԲ  |

|    |բրոշյուրների տարածում Հայաստանի այն         |                   |

|    |համայնքներում, որտեղ իրականացվելու է        |                   |

|    |ծրագիրը` միաժամանակ հրապարակելով ՀՕՏԾ-ի     |                   |

|    |անգլերեն տարբերակը ԱԶԲ կայքում              |                   |

|____|____________________________________________|___________________|

|8   |Շինարարական պայմանագրի ստորագրում           |ԱԶԲ/ՏԿԵՆ/ԾԻԿ       |

|____|____________________________________________|___________________|

|Գ)  |ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ                            |                   |

|____|____________________________________________|___________________|

|1   |Պայմանագրերի ստորագրման հաստատում           |ԱԶԲ/ԱՄԳ            |

|____|____________________________________________|___________________|

|2   |Փոխհատուցումների գործողությունների պլանի    |ԾԻԿ ՍՏՀԱ           |

|    |մանրամասն ժամանակացույց                     |                   |

|____|____________________________________________|___________________|

|3   |ԱԵԱ վերաբնակեցման ծանուցումների տրամադրում  |ՏԿԵՆ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

|____|____________________________________________|___________________|

|4   |Գույքի օտարման պայմանագրերի ստորագրում      |ՏԿԵՆ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

|____|____________________________________________|___________________|

|5   |Գույքի փոխհատուցման և                       |ՏԿԵՆ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

|    |աջակցության/վերականգնման գումարների         |                   |

|    |տրամադրում                                  |                   |

|____|____________________________________________|___________________|

|6   |Օտարման ենթակա կառույցների/գույքի           |ՏԿԵՆ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

|    |քանդում/տեղափոխում                          |                   |

|____|____________________________________________|___________________|

|7   |ՀՕՏԾ իրականացման ուսումնասիրություն         |ԱՄԳ/ՏԿԵՆ/ԾԻԿՍՏՀԱ/  |

|    |համապատասխանության հաշվետվության միջոցով    |ԱԶԲ                |

|____|____________________________________________|___________________|

|8   |Շինարարական աշխատանքները սկսելու մասին      |ԱԶԲ/ՏԿԵՆ/ԾԻԿ       |

|    |թույլտվություն և  ծանուցում, եթե ՀՕՏԾ-ի     |                   |

|    |իրականացումը գնահատվում է բավարար           |                   |

|____|____________________________________________|___________________|

|Դ)  |ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ |                   |

|____|____________________________________________|___________________|

|1   |ՀՕՏԾ-ի անկախ գնահատում                      |ԱՄԳ                |

|____|____________________________________________|___________________|

|Ե)  |ՑԻԿԼԱՅԻՆ/ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ    |                   |

|____|____________________________________________|___________________|

|1   |Ներքին մոնիտորինգ. եռամսյակային             |ԾԿԽ/ԾԻԿ ՍՏՀԱ       |

|    |հաշվետվություններ ԱԶԲ-ին                    |                   |

|____|____________________________________________|___________________|

|2   |Արտաքին մոնիտորինգ.                         |ԱՄԳ                |

|____|____________________________________________|___________________|

|3   |Բողոքների քննարկում/դատական վարույթներ      |ՏԿԵՆ/ԾԻԿ ՍՏՀԱ/     |

|    |                                            |Դատարան            |

|____|____________________________________________|___________________|

|4   |Միջգերատեսչական համակարգում և  կապ ԱԵԱ-ի հետ|ՏԿԵՆ/ԾԻԿ ՍՏՀԱ      |

._____________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ Ա

 

ՏԻՊԱՅԻՆ ՀՕՏԾ-Ի ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

1. Նախագծերի ՀՕՏ հարցերը

Այս բաժնում նկարագրվում են ՀՕՏ պահանջող նախագծերի գործողությունները, հողամասերի օտարման ազդեցությունները նվազագույնի հասցնելու այլընտրանքային տարբերակները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև վերլուծվում են ազդեցությունների անխուսափելիության պատճառները:

2. Հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքների շրջանակները

Այս բաժնում նկարագրվում է ազդեցությունների նախապատրաստումը (իրականացնողն ու նախաձեռնման ժամկետը) և նշվում է յուրաքանչյուր տեսակի ազդեցության լիարժեք գնահատումը և ազդեցության ենթակա անձանց հաշվառումը` ՀՕՏՇ-ին համապատասխան: Այս բաժնում նաև ներառված է յուրաքանչյուր ազդեցության ենթարկված առարկայի միավորի փոխհատուցման դրույքաչափի և լրահատկացումների/նպաստի, օժանդակության որոշման մեթոդաբանությունը:

3. Խնդիրները, քաղաքականության շրջանակը և իրավունքները

ՀՕՏՇ-ի հիման վրա այս բաժնում նկարագրված են փոխհատուցում ստանալու իրավունքը և փոխհատուցման դրույքաչափերը:

4. Խորհրդատվության տրամադրումը և մասնակցությունը բողոքների քննարկման գործընթացին

Այս բաժնում ամփոփված են ՀՕՏՇ-ում նկարագրված ազդեցության ենթակա անձանց բողոքների քննարկման ընթացակարգերը, ինչպես նաև նկարագրված են տվյալ ենթածրագրի շրջանակներում իրականացված խորհրդատվության տրամադրման, մասնակցության և բողոքների քննարկման գործընթացները:

5. Փոխհատուցում, վերաբնակեցում և եկամտի վերականգնում

Այս բաժնում նկարագրված են իրականացվելիք եկամտի վերականգնման միջոցառումները:

6. Ինստիտուցիոնալ շրջանակները

Այս բաժնում նկարագրված են այն ինստիտուցիոնալ միջոցառումները, որոնք հիմնված են սույն ՀՕՏՇ-ի վրա: Այն ներառում է հիմնական գործառույթների և պլանավորման, բանակցությունների, խորհրդատվության տրամադրման, հաստատման, համակարգման, իրականացման, ֆինանսավորման, մոնիտորինգի, ինչպես նաև հողի օտարման ու տարաբնակեցման գնահատման աշխատանքներին վերաբերող հարցեր:

7. Տարաբնակեցման բյուջե և ֆինանսավորում

Այս բաժինը մշակում է յուրաքանչյուր ազդակիր առարկայի փոխհատուցման միավորի դրույքաչափը և գնահատում է նախագծի ՀՕՏ բյուջեն: ՀՕՏ բյուջեն պետք է ներառի հողամասի օտարումը, փոխհատուցումը և դրա հետ կապված հնարավոր ծախսերը. բերքի դիմաց փոխհատուցման լրահատկացումների համար պահանջվող գումարները, մոնիտորինգի և գնահատման ծախսերը, ինչպես նաև վարչական ծախսերը, որը պետք է համապատասխանեցվի գների սղաճին և կիրառելի հարկերին:

8. Իրականացման ժամանակացույցը

Այս բաժնում ներկայացվում է ՀՕՏ-ի գործառույթները շինարարական աշխատանքների իրականացման հետ կապող ՀՕՏ-ի գործընթացների ժամանակացույցը:

9. Մոնիտորինգ և գնահատում

Այս բաժնում ներկայացվում են ընթացիկ և անկախ մոնիտորինգի և գնահատման գործողությունների հատուկ միջոցառումները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ Բ

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն փաստաթղթում ներկայացված են հողի օտարման և տարաբնակեցման շրջանակում (ՀՕՏՇ) նշված իրավունքների սխեմայի 7-րդ «Ձեռնարկատիրական գործունեության դադարեցման», 8-րդ «Աշխատանքի կորուստ» և 11-րդ «Օժանդակություն սոցիալապես խոցելի անձանց/ԱԵՏՏ-ներին» կետերով նախատեսված փոխհատուցում տրամադրելու սկզբունքները և մեթոդաբանությունը:

2. Սույն հավելվածում օգտագործված հապավումները սահմանված են ՀՕՏՇ-ով:

3. Սույն փաստաթղթում օգտագործված են հետևյալ սահմանումներն ու հայեցակետերը.

1) Ազդեցության ենթակա կողմեր են համարվում` «իրավաբանական անձինք» կամ «անհատ ձեռնարկատերերը», որոնք տնօրինում են ազդեցության ենթակա բիզնեսը:

2) Մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը մշտապես դադարեցվում է Ծրագրի աշխատանքների արդյունքում:

3) Ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես է դադարեցվում:

4) Ձեռնարկատիրական գործունեությունը համարվում է մշտապես դադարեցված, եթե վերջինս դադարեցվում է առնվազն 12 ամսով: Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցում է համարվում մինչև 12 ամսով գործունեության դադարեցումը:

4. Ըստ ՀՕՏՇ սկզբունքների` փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանափակվում է Կասեցման օրով, որը ազդեցության ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունների կազմման օրն է: Նշված օրվանից հետո իրականացված բարելավումները փոխհատուցման ենթակա չեն, բացառությամբ Օրենքով և ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերի:

5. Յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվող փոխհատուցման չափը չպետք է պակաս լինի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից:

 

II. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք

ներկայացնող ազդեցության ենթակա անձանց փոխհատուցումը

 

6. Ավելացված արժեքի հարկ վճարող մշտական ազդեցության ենթարկվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի/եկամտի չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկվող շահույթի/եկամտի և շահութահարկի/եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն վերոհիշյալ կարգով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

7. Մշտական ազդեցության ենթակա ավելացված արժեքի հարկ չվճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի/եկամտի չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի/ եկամտային հարկի պարզեցված հաշվարկում նշված հարկվող շահույթի/հարկվող եկամտի և շահութահարկի/եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավոր ազդեցության ենթակա շահութահարկի/եկամտային հարկի պարզեցված հաշվարկ ներկայացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն վերոհիշյալ կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

8. Մշտական ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի/եկամուտի չափով, որը հաշվարկվում է համաձայն օրենքի հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա հաստատագրված վճարի հաշվարկում նշված հարկվող շահույթի/եկամտի և հաշվարկված շահութահարկի/եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն վերոհիշյալ կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

9. Մշտական ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն տարեկան զուտ եկամուտի չափով, որը հաշվարկվում է համաձայն օրենքի հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա արտոնագրային վճարի հաշվարկում նշված հարկվող եկամտի և հաշվարկված եկամտային հարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավոր ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն վերոհիշյալ կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

 

Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք

չներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը

 

10. Մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ/տեղեկանք չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի չափով` 12 ամսվա համար:

11. Ժամանակավոր ազդեցության ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ/տեղեկանք չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի չափով ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ամիսների համար:

 

Ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ժամկետի սահմանում

 

12. Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման ամիսների քանակը կհաշվարկվի ճանապարհի որոշակի հատվածում պլանավորված ծրագրային այնպիսի աշխատանքների տևողությամբ, որոնք կազդեն ձեռնարկատիրական գործունեության վրա: Ծրագրային աշխատանքների իրականացման արդյունքում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման երկարաձգման դեպքում տրվում է հավելյալ փոխհատուցում շինարարական աշխատանքների լրացուցիչ ամիսների համար, բայց ոչ ավել, քան 12 ամսվա համար:

 

Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման և լիցենզիա ստանալու

հետ կապված վճարների, պետական տուրքերի փոխհատուցում

 

13. Մշտական ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նաև պետական գրանցման և գործունեության լիցենզիայի համար կատարված ծախսերի համար: Այն լիցենզիաները, որոնք տրամադրված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միայն տվյալ վայրում գործունեություն իրականացնելու համար («Վ» տառի նշումով գործունեության տեսակներ) և չեն դադարեցվում, այլ վերաձևակերպվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման այլ հասցեի համար, ապա այս դեպքում փոխհատուցվում է լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի գումարը:

14. Ժամանակավոր ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն այն լիցենզիաների մասով, որոնց համար սահմանված է տարեկան պետական տուրք, փոխհատուցման գումարը հաշվարկվում է տարեկան պետական տուրքի գումարի 1/12-ի և գործունեության ժամանակավոր դադարեցման ամբողջական ամիսների արտադրյալի չափով:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

15. Փոխհատուցման են ենթակա գրանցված, աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող այն աշխատողները, ովքեր աշխատել են ազդեցության ենթակա կազմակերպությունում կամ ԱՁ-ում Կասեցման օրվանից առնվազն երկու ամիս առաջ և մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման պահն անընդմեջ:

Փոխհատուցման հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքներով`

1) ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում (մշտական ազդեցություն) աշխատողը կստանա դրամական փոխհատուցում` 6 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով, եթե աշխատանքային պայմանագիրը դադարում է ազդակիր հողում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման հետևանքով.

2) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման արդյունքում աշխատանքի ժամանակավոր կորստի դեպքում (հարկադիր պարապուրդ) դրամական փոխհատուցում կտրվի վերոնշյալ հիմունքներով` հիմնված աշխատանքի հարկադրված դադարեցման ամիսների համար, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա համար:

 

IV. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Սոցիալապես խոցելի անձանց տրամադրվելու է միանվագ դրամական օժանդակություն նվազագույն ամսական աշխատավարձի վեցապատիկի չափով:

17. Սոցիալապես խոցելի են համարվում հետևյալ տնային տնտեսությունները.

1) այն տնային տնտեսությունները, որոնցում ընդգրկված ընտանիք(ներ)ը հաշվառված է (են) ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ.

2) միայնակ կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու հանդիսացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա.

3) տարիքային կենսաթոշակառու հանդիսացող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա.

4) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա:

18. Եթե նկարագրության արձանագրությունների կազմման ընթացքում ԾԻԿ-ը բացահայտում է, որ ազդեցության ենթակա տնային տնտեսությունն (ընտանիքը) աղքատ է, սակայն ընդգրկված չէ ընտանեկան նպաստների համակարգում, ապա ԾԻԿ-ը տեղեկացնում է այդ տնային տնտեսության (ընտանիքի) մասին տվյալ տարածաշրջանը սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` տվյալ ընտանիքին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու համար: Այդ տնային տնտեսությունները (ընտանիքները) կստանան փոխհատուցում` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու և ընտանեկան նպաստի իրավունքի ձեռքբերման դեպքում:

 

(3-րդ հավելվածը փոփ. 17.09.15 թիվ 1092-Ն, 10.12.2020 թիվ 2013-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2010
N 1274-Ն
Որոշում