Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0631.141099

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 631

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ամերիկյան կարմիր խաչի կողմից «Լինսի - 2» ծրագրի շրջանակներում Սպիտակում բնակելի շենքերի կառուցման համար տարածքների նախապատրաստման (շենքերի, շինությունների քանդում, տնակների տեղահանում և տեղափոխում, փլատակների մաքրում) նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լոռու մարզպետարանին հատկացնել 20,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` նշված գումարը հատկացնել Լոռու մարզպետարանի կողմից ներկայացված թերության և փաստացի կատարողական ակտերի հիման վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.1999
N 631
Որոշում