Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5- ...

 

 

040.1147.091015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1147-Ն

 

ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 557-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում քաղաքականություն մշակող և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով նախատեսված 18-րդ բաժնի 3-րդ կետի համաձայն ծառայություններ մատուցող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

2. Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող և «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն ծառայություններ մատուցող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

(2-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի և սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 557-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2015
N 1147-Ն
Որոշում